«Բրոնխներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Մարտիրոսյան Նարինե տեղափոխեց էջը «Մասնակից:Մարտիրոսյան Նարինե/Ավազարկղ11»-ից «Բրոնխներ»
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
== Ներածություն==
Շնչառական կոկորդը, կամ [[շնչափող]]ը, կենդանիների մեծամասնություն մոտ բաժանվում է երկու գլխավոր բրոնխների: Միայն [[հատերիա]]յի մոտ շնչառական կոկորդի հետևի մասում երկայնական ակոսը ընդգծում է զույգ բրոնխներ, որոնք չունեն առանձնացված խոռոչներ: Մնացած [[սողուններ|սողուններ]]ի, ինչպես նաև [[թռչուններ|թռչուններ]]ի և [[կաթնասուններ|կաթնասուններ]]ի բրոնխները լավ են զարգացած և շարունակվում են թոքերի ներսում:
 
Սողունների մոտ գլխավոր բրոնխներից հեռանում են երկրորդ կարգի բրոնխները, որոնք կարող են բաժանվել երրերդ, չորրորդ և այլն կարգերի բրոնխների: Առավել բարդ է բրոնխների կիսումը [[կրիաներ|կրիաներ]]ի և [[կոկորդիլոսներ|կոկորդիլոսներ]]ի մոտ:
 
Թռչունների մոտ երկրորդ կարգի բրոնխները իրար են միանում '''պարաբրոնխներով''' — ուղիներ,որոնցից շառավղով ճյուղավորվում են այսպես կոչված '''բրոնխիոլները''', որոնք ճյուղավորվելով առաջացնում են '''օդային մազանոթների ''' ցանց: Յուրաքանչյուր պարաբրոնխի բրոնխիոլներն ու օդային մազանոթները ձուլվում են առաջացնելով այլ պարաբրոնխներ, այդպիսով առաջացնելով օդատար ուղիների բաց համակարգ: Ինչպես գլխավոր, այնպես էլ կողքային բրոնխները ծայրերում լայնանում են առաջացնելով '''օդապարկեր ''': Թռչունների մեծամասնության մոտ բրոնխների առաջին օղակները մասնակցում են ներքին կոկորդի առաջացմանը:
 
== Բրոնխիալ ծառ ==
Կաթնասունների յուրաքանչյուր գլխավոր բրոնխից հեռանում են երկրորդական բրոնխները, որոնք բաժանվում են ավելի փոքր ճյուղերի, ձևավորելով այսպես կոչված բրոնխիալ ծառ: Ամենափոքր ճյուղերը անցնում են շնչառական բրոնխիոլների:Շնչառական բրոնխիոլները ունեն բաժանման 4 կարգ, ըստ որոնց նրանց պատին հայտնվում են և ալվեոլներ: Ճյուղավորման արդյունքում, շնչառական բրոնխիոլների պատերին ավելանում է ալվեոլների քանակը, այսպիսով երրորդ կարգի շնչառական բրոնխիոլները իրենցից ներկայացնում են ալվեոլային անցումներ, որոնք էլ դիխոտոմիկ ճյուղավորվելով առաջացնում են ալվեոլային պարկեր: Առաջին կարգի շնչառական բրոնխիոլների ճյուղավորումները կոչվում են թոքերի ացինուսներ, որոնք հանդիսանում են թոքերի շնճառական բաժիններ: Բացի սովորական երկրորդային բրոնխներից, կաթնասունների մոտ տարբերում են նաև նախազարկերակային երկրորդային բրոնխներ, որոնք գլխավոր բրոնխներից հեռանում են այն հատվածում,որտեղ նրանցով անցնում են թոքային [[զարկերակներ|զարկերակներ]]ը : Հաճախ հանդիպում է միայն մեկ աջ նախազարկերակային բրոնխ, որը կճղակավորների մոտ հեռանում է անմիջապես շնչափողից: Խոշոր բրոնխների ֆիբրոզային պատերը կազմված են աճառային կիսաօղակներից, որոնք հետևի մասում միացած են հարթ [[մկան]]ների լայնակի խրձերով: Բրոնխի լորձաթաղանթը պատված է թարթիչավոր էպիթելով:Փոքր բրոնխներում աճառային կիսաօղակները փոխարինվում են առանձին աճառային հատիկներով: Բրոնխիոլների մեջ աճառներ չկան, և օղակաձև խրձերը հարթ մկանների ամբողջական շերտ են առաջացնում:
 
== Մարդ==
[[Պատկեր:Bronchi lungs ru.jpg|right|մինի|Բրոնխներ, բրոնխիալ ծառ, թոքեր ]]
 
Մարդու մոտ շնչափողի բաժանումը երկու ''գլխավոր բրոնխի'' /bronchus principales/ տեղի է ունենում կրծքային չորրորդ և հինգերորդ ողերի մակարդակում: <ref>Бифуркация трахеи — место деления на два главных бронха (IV—V грудные позвонки).</ref>. Աջ գլխավոր բրոնխը ավելի հաստ է, կարճ, ավելի ուղղահայաց, քան ձախը <ref>Поэтому в правый главный бронх чаще попадают инородные тела.</ref>.
 
Գլխավոր բրոնխները բազմակի անգամ ճյուղավորվում են, առաջացնելով բրոնխիալ ծառ arbor bronchiale, որն ունի 23 կարգի ճյուղավորումներ: Սկզբում բրոնխները ըստ թոքերի մանրադիտակային կառուցվածքի լինում են սեգմենտավոր և բաժնային: Աջ թոքը երեք մասից է կազմված, ձախը` երկու:Յուրաքանչյուր թոք ունի 10-ական սեգմենտ/հատված/: Հատվածավոր բրոնխների ճյուղերից` սուբսեգմենտար բրոնխներից սկսած դիխոտոմիկ կիսման տենդենց է առաջանում, այսինքն յուրաքանչյուր բրոնխ ճյուղավորվում է երկուսի: Բրոնխիալ ծառն ավարտվում է ծայրային բրոնխիոլներով: Ծայրային բրոնխիոլները ճյուղավորվում են շնչառական բրոնխիոլների, որոնցից էլ սկիզբ են առնում թոքերի (ացինուս)շնչառական բաժինները:
 
Բրոնխիալ ծառը իր մեջ ներառում է`
Տող 28.
* ծայրային բրոնխիոլներ:
 
Բրոնխների պատը մի քանի շերտից է կազմված` ներսից բրոնխները պատված են լորձաթաղանթով (ներքին),որը կազմված է էպիթելից և մկանային սկավառակներից; ենթալորձաթաղանթային հիմքից ; ֆիբրո-աճառային թացանթից և ադվենտիցիայից (արտաքին): Էպիթելը միաշերտ է, բազմաշարք է, թարթիչավոր գավաթաձև բջիջներով: Լորձաթաղանթի թիթեղիկը և ենթալորձաթաղանթը կազմված են շարակցական հյուսվածքից և պարունակում են լորձային գեղձերի հյութազատական բաժիններ: Ֆիբրո-աճառային թաղանթը ներկայացված է աճառային օղակներով, որոնք միացած են շարակցական հյուսվածքով ( ճյուղավորման և բրոնխների տրամաչափի փոքրացման հետ, օղակները փակվում են, վերածվելով կղզյակների, այնուհետև աճառային հատիկների, և վերջապես փոքրագույն տրամաչափի բրոնխներնում անհետանում են: Ադվենտիցիան կազմված է շարակցական հյուսվածքից: Բրոնխների ճյուղավորման հետ դիտվում է նրանց տրամաչափի փոքրացում, փակում, աճառային օղակների չափերի փոքրացում, մկանյաին թիթեղիկի հաստացում, բրոնխների էպիթելի բարձրության փոքրացում: Բրոնխների ճյուղավորումներում տեղակայված են բազմաթիվ ավշային հանգույցներ, որոնք [[թոքեր|թոքեր]]ի հյուսվածքներից ընդունում են [[ավիշ|ավիշ]]ը , ավշային գոյացությունները, (ավշային ֆոլիկուլները) առկա են նաև բրոնխների պատերում, հատկապես ճյուղավորման հատվածներում: Բրոնխների [[արյան շրջանառություն]]ը իրականացվում է բրոնխային զարկերակներով, որոնք հեռանում են աորտայի կրծքային հատվածից և աղեղից, իսկ նյարդավորումը տեղի է ունենում թափառող, սիմպաթիկ և ողնուղեղային [[նյարդ]]երով:
 
== Տե՛ս նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բրոնխներ» էջից