«Բորիս Սուպյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎Կենսագրություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Բորիս Սուպյանը ծնվել է [[1904]] թվականի [[հուլիսի 10]]-ին, Բոգոլշեսկոյե ավանում (այժմ՝ [[ԲԽՍՀ]] [[Վիտեբսկի]] մարզ): [[1930]]-[[1932]] թվականներին ուսանել է [[Լենինգրադ]]ի Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտում, ավարտել զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմական ակադեմիային կից դասընթացները ([[1946]] թվական)։ [[1932]] թվականից ծառայել է Լենինգրադի զինվորական օկրուգում։ [[1939]]–[[1940]] թվականներին, որպես [[11]]-րդ մեքենայացված բրիգադի գումարտակի հրամանատար, մասնակցել է սպիտակ ֆինների դեմ կռիվներին։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի սկզբից, որպես [[43]]-րդ տանկային դիվիզիայի շտաբի պետի տեղակալ և օպերատիվ բաժնի պետ, մասնակցել է [[Բերդիչև]], [[Նովոգրադ]]–[[Վոլինսկ]]ի, [[Կորոստեն]] քաղաքների մոտ պաշտպանական մարտերին, [[1942]] թվականի գարնանը [[10]]-րդ տանկային բրիգադի հրամանատար նշանակվելուց հետո՝ [[Ստալինգրադ]]ի ճակատամարտին, [[1943]] թվականի [[հուլիս]]ից, որպես Տափաստանային [[53]]-րդ բանակի զրահատանկային և մեքենայացված զորամասերի հրամանատար՝ [[Բելգորոդ]]-[[Խարկով]] հարձակողական մարտերին, թշնամու Կորսուն-Շեչենկովսկիի, Ցասսի-Քիշնեի խմբավորումների վերացմանը, [[Ռումինիա]]յի, [[Հունգարիա]]յի, [[Չեխոսլովակիա]]յի ազատագրմանը, զրահատանկային միավորման հրամանատարի պաշտոնով՝ միլիտարիստական [[Ճապոնիա]]յի ջախջախմանը։ Պատերազմից հետո եղել է [[Կազան]]ի անասնաբուժական ինստիտուտի զինվորական ամբիոնի վարիչ։ [[1956]] թվականին զորացրվել է<ref>{{Cite web|url=http://tankfront.ru/ussr/persons/gen-tv/SupryanBD.html|title=Супрян Борис Давидович|website=tankfront.ru|accessdate=2019-03-26}}</ref><ref>«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 508:</ref>։
 
== Պարգևներ ==