«Բնության պահպանության միջազգային միություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 24.
|}}
 
'''Բնության պահպանության միջազգային միությունը''' (ԲՊՄՄ) (անգլ.` International Union for Conservation of Nature, IUCN) միջազգային ոչ առևտրային [[բնապահպանական կազմակերպություններ|բնապահպանական կազմակերպություն]] է, որը զբաղվում է [[Երկիր]] մոլորակի [[կենսաբազմազանություն|կենսաբազմազանության]] պահպանման խնդիրների լուսաբանմամբ։ Հիմնադրվել է [[1948]] թվականին։ Նպատակն է աշխարհի բոլոր կազմակերպություններին տրամադրել աջակցություն և օգնություն՝ պահպանելու բնության ամբողջականությունն ու բազմազանությունը, [[բնական պաշարներ]]ի բանական և էկոլոգիապես կայուն օգտագործման ապահովումը։ Հիմնական գործունեության ոլորտներն են [[բնապահպանական մոնիտորինգ|բնապահպանական մոնիթորինգ]]ի իրականացումը, [[բնության պահպանություն|բնության պահպանության]] պահանջների, գործողությունների ծրագրերի մշակման, բնապահպանական ոչ կառավարական կազմակերպություններին աջակցությունը, տեղեկատվության տարածումը, խորհրդատվության տրամադրումը և այլն։ Գլխավորում է [[Միջազգային Կարմիր գիրք|Միջազգային Կարմիր]] և [[Միջազգային Կանաչ գիրք|Կանաչ գրքերի]] կազմման ու հրատարակման աշխատանքները։ Անց է կացնում կոնգրեսներ, որոնք տեղի են ունենում տարբեր երկրներում, կազմում է բնատեսակների ցանկեր, որոնք պահպանման կարիք ունեն։ Կազմակերպությունն ունի [[Գլխավոր ասամբլեա|ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի]] դիտողի կարգավիճակ։
 
Միության շտաբը գտնվում է [[Շվեյցարիա|շվեյցարական]] [[Գլանդե]] քաղաքում։ Միության մեջ մտնում են 82 պետություն, 111 հիմնարկ և այլն։