«Բարոմետր»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (հեռացնում եմ անավարտի պիտակը, քանի որ հոդվածը ունի 5623 բայթ ծավալ)
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
 
[[Պատկեր:Wohnzimmerbarometer.jpg|250px|մինի|Մեխանիկական բարոմետր]]
'''Բարոմետր''' ({{lang-grc|βάρος}}, ծանրություն, կշիռ և {{lang-gr|μετρέω}}, չափ), մթնոլորտային ճնշումը չափելու սարք<ref name="Викитека СМТ">[[Станюкович, Константин Михайлович|Станюкович К. М.]] [https://ru.wikisource.org/wiki/Словарь%20морских%20терминов,%20встречающихся%20в%20рассказах%20(Станюкович) Словарь морских терминов, встречающихся в рассказах].</ref>։ Սնդիկային բարոմետրը ստեղծվել է 1644 թվականին իտալացի մաթեմատիկող և ֆիզիկոս Էվանջելիստա Տորրիչելլիի կողմից:
 
== Նկարագրություն ==
 
== Սարք ==
Հեղուկ բարոմետրերի ճնշումը չափվում է խողովակում սնդիկի սյան բարձրությունով, որի ծայրը վերևից զոդված է, իսկ ներքևի ծայրը իջեցված է հեղուկով տարրայի մեջ: Այն ցույց է տալի մթնոլորտային ճնշումը, որը ազդում է մետաղյա ծալքավոր բարակ պատերով տուփի վրա, որում օդը նոսրացված է: Մթնոլորտային ճնշման փոքրացման դեպքում տուփը թեթևակի ընդարձակվում է, իսկ բարձրացման դեպքում՝ սեղմվում է՝ ազդելով նրան կցված զսպանակի վրա<ref>{{ВТ-ЭСБЕ|Анероид}}</ref>:
 
Ներկա ժամանակներում լայն տարածում են ստացել թվային բարոմետրերը:
 
== Տեսակներ ==
[[File:Aneroid barometer.JPG|thumb|Հին աներոիդ բարոմետր|alt=]]
[[File:Modern Aneroid Barometer.jpg|thumb|Ժամանակակից աներոիդ բարոմետր]]
Տարածված են մեխանիկական, հեղուկային (մթնոլորտային ճնշումը հավասարակշռվում է հեղուկի սյան կշռով) և դեֆորմացիոն (աշխատանքը պայմանավորված է թաղանթավոր արկղիկի առաձգական դեֆորմացիայով, բարոմետրերը և հիփսոջերմաչափերը (աշխատում են ճնշումից կախված՝ հեղուկի եռման ջերմաստիճանի փոփոխման երևույթի հիման վրա)։ Առավել ճշգրիտ են ստանդարտ սնդիկային բարոմետրերը, որոնցում սնդիկի մեծ խտության շնորհիվ սյունը համեմատաբար կարճ է լինում։ Հաղորդակից անոթների ձևից կախված՝ սնդիկային բարոմետրերը լինում են գավաթային, սիֆոնային և սիֆոնագավաթային։
 
Տորրիչելլիի փորձերի հիման վրա ստեղծված հեղուկային բարոմետրերը աշխատում են հեղուկ սնդիկով: Մթնոլորտային ճնշման փոփոխման ժամանակ սնդիկը խողովակում բարձրանում կամ իջնում է:
 
Մեխանիկական բարոմետրը, որը ընդունված է անվանել նաև աներոիդ՝ աշխատում է հետևյալ սկզբունքով. մթնոլորտային ճնշման փոփոխման հետ տուփի կափարիչը, որին ամրացված է փոխանցող մեխանիզմով զսպանակ, դեֆորմացվում է, ինչի պատճառով էլ սլաքը ցույց է տալիս սանդղակի վրա համապատասխան տվյալները<ref>{{Cite web|url=http://www.xn--80aicmxhn.xn--p1ai/info/articles/barometr.htm|title=Барометр-Анероид. Характеристики. Виды. {{!}} АНЕРОИД.РФ|publisher=www.xn--80aicmxhn.xn--p1ai|accessdate=2016-03-05}}</ref>: {{ՀՍՀ}}
 
 
 
[[Կատեգորիա:Չափիչ սարքեր]]