«Բարեգործական կազմակերպություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Պատմություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
չ (→‎Պատմություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
Եվրոպայում բարեգործության ծագումը ընդունված է կապել վանքերի գործունեության հետ: Անգլիայում [[ծերանոց]]ներ բացվել են հիմնականում վանքերին կից: Անգլիայում 16-րդ դարի կեսերին հաշվվում էր մոտ 800 ծերանոց և հիվանդանոց, սակայն վանքերի արձակումից հետո այս թվից գոյությունը շարունակել են միայն քչերը, որոնք դարձել են աշխարհիկ կառույցներ<ref>{{cite web |url=http://www.almshouses.org/history/historical-summary/ |title=Historical Note |publisher=The Almshouse Association |accessdate=2014-04-28 |archiveurl=https://web.archive.org/web/20130825175919/http://www.almshouses.org/history/historical-summary/ |archivedate=2013-08-25 |deadlink=yes }}</ref>:
 
Պետական բարեգործությունն սկսել է զարգանալ միայն սկսած միջին դարերից: [[Լուսավորության դարաշրջան]]ը Եվրոպայում բերել է առաջին մասնավոր կազմակերպությունները: Նմանատիպ առաջին կազմակերպությունն Անգիայում ստեղծվել է առևտրական Թոմաս Կորամի նախաձեռնությամբ. 1741 թվականին հիմնվել է դաստիարակչության տուն: Կորամի հիմնադրամը օրինակ է դարձել բազմաթիվ այլ բարեգործական կազմակերպությունների համար, որոնք ստեղծվել են նույն դարի վերջում<ref>{{cite web |url=http://www.victorianweb.org/history/orphanages/coram1.html |title=Captain Coram and the Foundling Hospital |author=Jacqueline Banerje. |publisher=The Victorian Web |date=1հունիսի June1, 2013 |accessdate=2014-04-28 }} <br /> {{статья |ссылка=http://journaldetskidom.ru/magazine/?act=more&id=44 |автор=Е. А. Горшкова. |заглавие=Английские воспитательные дома XVlll - конца XlX века |издание=Детский дом |год=2010 |номер=10 |страницы=11 |archiveurl=https://web.archive.org/web/20140429045234/http://journaldetskidom.ru/magazine/?act=more&id=44 |archivedate=2014-04-29 }}</ref>:
 
19-րդ դարում Անգլիայում լայն քննարկման առիթ է դարձել այն հարցը, թե արդյո՞ք մասնավոր ընկերությունները, թե պետությունը պետք է զբաղվի բարեգործությամբ: Ի վերջո, այս քննարկման արդյունքում գերիշխող է համարվել [[Թոմաս Մալթուս]]ի կարծիքն առ այն, որ պետությունն արդյունավետ չէ սոցիալական օժանդակության հարցերում, և վիկտորիանական դարաշրջանում էականորեն խստացվել է Աղքատների մասին օրենքը, որը գործում էր մի քանի դար շարունակ և կարիքավորներին ապահովում էր պետական աջակցությամբ: Պետությունը փաստացի կերպով ինքնամեկուսանում էր սոցիալական օժանդակության ոլորտից<ref>{{книга|ссылка=https://books.google.ca/books?id=4EQTCHiFUBMC&pg=PR10&redir_esc=y#v=onepage&q=Poor%20Law&f=false |заглавие=Malthus: 'An Essay on the Principle of Population' |ответственный=Edited by Donald Winch |год=1992 |издание=Cambridge University Press |pages=x |isbn=0-521-42972-2}}</ref>: Պետության` խոցելի խմբերին աջակցելուց հրաժարվելու ֆոնին հատկապես ակնառու է դառնում այդ ուղղությամբ մասնավոր հիմնադրամների գործունեությունը: Բարեգործական ընկերություններն սկսում են զբաղվել աշխատավորների կենսապայմանների բարելավմամբ, միևնույն ժամանակ` սահմանազատելով ծանր կացության մեջ ապրող աշխատավորներին և նրանց, ում համար սոցիալական խնդիրները սեփական անգործության հետևանք էին: Վիկտորիանական շրջանի Անգլիայում բարեգործական ընկերություններն ընդհանուր առմամբ առաջնորդվում էին բողոքականության բարոյախոսությամբ և դրա առավել պահպանողական ձևի` [[մալթուսականություն|մալթուսականության]] սկզբունքներով և [[Ադամ Սմիթ]]ի ժամանակների տնտեսական դասական տեսությամբ` դեմ արտահայտվելով պետական որևէ տեսակի միջամտությանը ինչպես կարիքավորների ուղղակի ֆինանասավորման, այնպես էլ` աշխատավոր դասի հոգսերը թեթևացնելու օրենքների մակարդակով<ref>{{cite web|url=http://www.stgite.org.uk/media/cos.html |title=The Charity Organisation Society |publisher=St George-in-the-East Church |accessdate=2014-04-28}}</ref>: Ներդրվել է հետաքննություններ անցկացնելու փորձը, որը նպատակ ուներ պարզել, թե դիմողներից ով իրավունք ունի օգնություն ստանալ: Այս հետազոտություններն ընդունված է համարել ժամանակակից սոցիալական ծառայությունների նախատիպը, որոնք ուսումնասիրում են հաճախորդներից յուրաքանչյուրի անձնական գործը<ref name="Hansan">{{cite web|url=http://www.socialwelfarehistory.com/organizations/charity-organization-societies-1877-1893/ |title=Charity Organization Societies: 1877-1893 |author=John E. Hansan. |publisher=The Social Welfare History Project |accessdate=2014-04-28}}</ref>:
[[Մեծ ճգնաժամ]]ը ցույց է տվել, որ բարեգործական ընկերություններն անկարող են դիմակայել հասարակության բարեկեցության չտեսնված անկմանը: Մասնավորապես, ԱՄՆ-ում ձախողվել է [[Հերբերտ Հուվեր]]ի աշխատակազմի և [[Ֆրանկլին Դ. Ռուզվելտ|Ֆրանկլին Ռուզվելտի]] առաջին կաբինետի` խնդիրը նախորդ սերնդի կամավորական ընկերությունների միջոցով լուծելու փորձը, ինչը հանգեցրել է [[Նոր կուրս]]ի քաղաքականության ընդունմանը` հանրային զանգվածային աշխատանքի և հարկային բարեփոխումների հետ, ինչն ուղղված էր բնակչության ամենահարուստ շերտի գերշահույթը վերադասավորելուն: Վերջինս լուրջ ազդակ է դարձել միլիոնատերների համար, որպեսզի նրան «ճեղքեր» գտնեն հարկային օրենսգրքում, որոնցից մեկը դարձել է հենց բարեգործությունը, որն ապահովում էր [[հարկային արտոնություն]]ներ: Արդյունքում, 1940-980 թվականներին, 40 տարվա ընթացքում, ԱՄՆ-ում մասնավոր բարեգործական ընկերությունների թիվը 12.5 հազարից աճել է` դառնալով 320 հազար: 2004 թվականին այդ թիվը հասել է 600 հազարի: Մեկ միլիոն դոլարից ավել կապիտակ ունեցող ֆոնդերի թիվը, որ Մեծ ճգնաժամի սկզբին 203 էր, 30 տարի անց հասել է ավելի քան 2000-ի: Այս տեսակի խոշորագույն ընկերություն է դարձել Ֆորդի հիմնադրամը, որի գործունեության շնորհիվ [[Ֆորդ]] ընկերության գործունեությունը փաստացիորեն ամբողջապես ազատվել է հարկերից<ref name="Dobkin" />:
 
Ֆորդի հիմնադրամն առաջին ոչ պետական բարեգործական կազմակերպություններից էր, որ սկսել է գործունեություն ծավալել ԽՍՀՄ տարածքում` «երկաթե վարագույրի» ընկելուց հետո: Դրա հետ մեկտեց նախկին սոցիալիստական ճամբարի ատարածքում իրենց գործւնեությունն են սկսել Մակարտուրների հիմնադրամը, [[Բաց հասարակություն հիմնադրամ]]ը, Չարլզ Ստյուարտ Մոտտի հիմնադրամը և բրիտանական Charities Aid Foundation-ը: Դրանց միացել են միջազգային խոշորագույն այնպիսի բարեգործական կազմակերպություններ, ինչպիսիք են [[Բժիշկներ առանց սահմանների]], Աշխարհի բժիշկներ, Փրկության բանակ, [[Կարմիր խաչի միջազգային կոմիտե]] կազմակերպությունները:
 
== Բարեգործական խոշորագույն ընկերություններ ==