«The Clash»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Երաժիշտ}}
'''The Clash''' ([ðə klæʃ]), բրիտանական երաժշտական խումբ, որ ձևավորվել է 1976 թվականին [[Լոնդոն|Լոնդոնում]]ում: Խումբը ոգեշնչվել և ազդվել է [[Sex Pistols]] փանկ ռոք խմբի երաժշտությունից և ոճից: ''The Clash''-ը հանդիսանում է փանկ ռոք ժանրում կատարող ամենահայտնի առաջին խմբերից մեկը: Չնայած մեծ հայտնիությանը, որը խումբը ձեռք է բերել փանկ ժանրում կատարելով` խումբը փորձեր է կատարել նաև տարատեսակ այլ երաժշտական ոճերում՝ [[ռեգգի]]ից մինչև [[հիփ-հոփ]]: Երաժշտական դիապազոնի այդպիսի լայնությունը, քաղաքական անհամերաշխությունը, յուրահատուկ էներգիան The Clash-ին փանկերին ոչ բնորոշ մեծ հաջողություն բերեցին իրենց հայրենիքում և արտասահմանում:
 
Սկսելով կարիերան լոնդոնյան անդերգրաունդ ակումբներում` խումբը մեծ հաջողության է հասել համաշխարհային ռոք-բեմերում` իր համերգներին հանդիսատեսների մեծ բանակ հավաքելով և մասնակցելով աշխարհի ամենամեծ երաժշտական փառատոններին: Չնայած նման հաջողությանը` The Clash-ը մինչև լուծարումը հավատարիմ է մնացել փանկ-ավանդույթներին. երաժիշտները խմբի գովազդով զբաղվողներից պահանջում էին համերգի տոմսերի համար քիչ գումար սահմանել երկրպագուների համար, շփվում էին նրանց հետ համերգներից հետո և վաճառում 2 կամ 3 ալբոմներ մեկի գնով` փոխհատուցելով լեյբլի կորուստը իրենց հաշվին:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/The_Clash» էջից