«Լեհաստանի նախագահական ընտրություններ (2020)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
== Ընտրությունների ժամանակ ==
Սկզբում ընտրությունները նշանակվել էին մայիսի 10-ին։ Այս մասին փետրվարի 5-ին հայտարարել էր Սեյմի խոսնակ Էլժբետա Վիտեկը<ref>[https://www.tvn24.pl/wiadomosci-z-kraju,3/wybory-prezydenckie-2020-kiedy-sie-odbeda-w-polsce-czy-jest-znany-termin,977658.html 10 мая назначен днем выборов президента Польши]</ref>։ Սակայն COVID-19 համաճարակի պատճառով ընտրությունները հետաձգվել են մինչև հունիսի 28-ը։ Գործող նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է 2020 թվականի օգոստոսին։
 
== Քվեարկության առանձնահատկություններ ==
Ենթադրվում էր, որ COVID-19 համաճարակի կապակցությամբ Լեհաստանի քաղաքացիները նախագահ կընտրեին այսպես կոչված փոստային քվեարկության միջոցով: Սակայն գաղտնիության բացակայության պատճառով Լեհաստանի նախկին վարչապետներն ու նախագահները կոչ են արել բոյկոտել այդ քվեարկությունը։ Նախկին փոխվարչապետ Լեշեկ Բալցերովիչը հայտարարել է. «Կցանկանայի Ձեզ փոխանցել այն դիրքորոշումը, որով Լեհաստանի Հանրապետության բոլոր նախկին նախագահները՝ Լեխ Վալենսան, Ալեքսանդր Կվասնևսկին և Բրոնիսլավ Կոմորովսկին, ինչպես նաև նախկին վարչապետներ՝ Մարեկ Բելկան, Յան Քշիշտոֆ Բելեցկին, Վլոդզիմեժ Ցիմոշևիչը, Եվա Կոպաչը, Կազիմեժ Մարցինկևիչը և Լեշեկ Միլերը, հայտարարում են, որ չեն մասնակցի թղթակցային քվեարկությանը»<ref>[https://nv.ua/world/countries/v-polshe-byvshie-prezidenty-i-premery-boykotiruyut-vybory-poslednie-vybory-50085647.html Бывшие президенты и премьеры Польши будут бойкотировать следующие президентские выборы],1 мая 2020</ref>։
 
== Ծանոթագրություններ ==