«Սաշա Չոռնի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 63 բայտ ,  1 ամիս առաջ
Գլիկբերգի երեխաները չէին կարող սովորել [[գիմնազիա]]յում՝ կայսերական Ռուսաստանի դպրոցներում՝ [[հրեա]]ներին գրանցելու քվոտայի սահմանափակման պատճառով: Ի վերջո, Գլիկբերգները լուծեցին խնդիրը` մկրտելով իրենց և իրենց երեխաներին: Դրանից հետո՝ [[1889]] թվականին, երեխաներն ընդունվեցին Օդեսայի գիմնազիա: Ալեքսանդրի համար կրթությունը գիմնազիայում նման էր ձանձրալի բյուրոկրատական ծառայության: Տասնհինգ տարեկան հասակում նա փախավ տնից: Որոշ ժամանակ նա ապրեց իր մորաքրոջ հետ Սանկտ Պետերբուրգում, բայց այն բանից հետո, երբ նրան հեռացրին [[Սանկտ Պետերբուրգ]]ի գիմնազիայից՝ հանրահաշիվը չհաղթահարելու պատճառով, նա մնաց անօթևան և առանց փողի: Ո՛չ նրա ծնողները, ո՛չ էլ մյուս հարազատները չարձագանքեցին նրա նամակներին և օգնության խնդրանքներին:
 
Բարեբախտաբար, Ալեքսանդրի պատմություններից մեկը հրապարակվեց լրագրող Ալեքսանդր Յաբլոնովսկու կողմից հանրաճանաչ «[[Սին Օտեչեստվա]]» ({{lang-ru| «Сын Отечества»}}) թերթում: Ընթերցելով հոդվածը՝ [[Ժիտոմիր]]ի ֆրանս-ռուս բնակիչ Կ. Կ. Ռոշեթը, որոշում է տղային որդեգրել: Ալեքսանդրը ընդունվում է Ժիտոմիրի գիմնազիա, որտեղից տնօրենի հետ ունեցած ընդհարումից հետո, ի վերջո, դարձյալ վտարվում է։ Ալեքսանդրը երկու տարի ծառայում է բանակում, այնուհետև աշխատանքի է անցնում Ավստրո-Հունգարական միապետության սահմանին գտնվող [[Նովոսելցի (գյուղ, Սմոլենսկի շրջան)|Նովոսելցի]] ({{lang-ru| Новосельцы}}) գյուղում` որպես մաքսատան ծառայող: [[1904]] թվականին նա վերադառնում է Ժիտոմիր` իր խնամակալի ընտանիք, և աշխատում է՝ որպես լրագրող, «[[Վոլինսկի Վեստնիկ]]» ({{lang-ru| «Волынский Вестник»}}) ամսագրում: Ամսագիրը սնանկանում է երկու ամսվա ընթացքում, և Ալեքսանդրը որոշում է շարունակել լրագրողական իր կարիերան՝ [[Սանկտ Պետերբուրգ]]ում ({{lang-ru|Санкт-Петербург}}):
 
==Բանաստեղծը==
2280

edits