«QR-կոդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 3.
[[Պատկեր:HyQR.png|Հայերեն Վիքիպեդիայի անվանումը QR կոդով|մինի]]
[[Պատկեր:Hywiki QR.png| Գրված է՝ Վիքիպեդիա, ազատ հանրագիտարան|մինի]]
'''QR-կոդ''' ('''Արագ Արձագանք''') ({{lang-en|Quick Response}}), մատրիցային կոդ (երկչափ շտրիխ կոդ), նախագծվել և ներկայացվել է 1994 թվականին «Denso-Wave» ընկերության կողմից Ճապոնիայում՝ ավտոմոբիլային արդյունաբերության համար։

QR-կոդը մեքենայական ընթերցվող օպտիկական պիտակ է, որը պարունակում է [[տեղեկատվություն]] նրա մասին, ինչին կցված է: Գործնականում QR-կոդերը հաճախ պարունակում են տվյալներ հայտնաբերողի կամ հետախուզողի համար և մատնանշում են [[կայք]] կամ հավելված:

Արագ արձագանքման համակարգը ({{lang-en|QR system}}) հայտնի դարձավ ավտոմոբիլային արդյունաբերության սահմաններից դուրս` շնորհիվ արագ ընթեռնելիության և պահեստավորման ավելի մեծ կարողությունների` համեմատած ստանդարտ UPC շտրիխների հետ:
Տող 12.
QR-կոդը բաղկացած է սպիտակ ֆոնի վրա քառակուսի ցանցի մեջ տեղադրված սև քառակուսիներից, որը կարելի է կարդալ պատկերահանող սարքի միջոցով, ինչպիսին է տեսախցիկը, և մշակվում է Reed-Solomon սխալի շտկման համակարգի միջոցով, մինչև որ պատկերը կարող է վերծանվել: Այնուհետև, պահանջվող տվյալները դուրս են բերվում նախշերից, որոնք առկա են ինչպես պատկերի հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց բաղադրիչներում։

QR-կոդերն այժմ օգտագործվում են շատ ավելի լայն դաշտերում, ներառյալ և՛ առևտրային ծրագրերը, և՛ հարմարավետության վրա հիմնված ծրագրերը, որոնք նախատեսված եմ [[բջջային հեռախոս]] օգտագործողների համար (կոչվում են բջջային պիտակավորում): Օգտագործվելով որպես օգտագործողից [[սմարթֆոն]] ինֆորմացիայի փոխանցման միջոց, QR-կոդերը կարող են պարունակել տեղեկատվության շատ մեծ քանակություն, ինչպես՝ օրացուցչային իրադարձություններ, հեռախոսահամարներ, տեքստային հաղորդագրություններ, տվյալներ արտադրանքի վերաբերյալ, [[SMS|էլ․ հաղորդագրություն]]ներ։ Դրանք գործում են որպես արդի և մեքենայական-ընթերցման շտրիխկոդեր և կարող են կիրառվել ապրանքների փաթեթավորման, բիզնես պատուհանների, գովազդային վահանակների, ցուցատախտակների, այցեքարտերի և գովազդների համար, ինչպես նաև վերահսկելու ապրանքները, ցուցադրելու տեքստ, բացելու URL, միանալու անլար ցանցերի և բացահայտելու տվյալներ<ref>{{Cite journal|date=2019-10-15|title=QR code|url=https://en.wikipedia.org/wiki/QR_code|language=en}}</ref> <ref>[https://qrcode.trustthisproduct.com/what-is-a-qr-code-hy.html QR-կոդերի մասին]</ref>։

Գոյություն ունեն QR-կոդերի շատ մեծ գեներատորներ, որոնք մատչելի են որպես [[ծրագրային ապահովում]] կամ առցանց գործիքներ: QR-կոդը դարձել է երկչափ կոդերի ամենաշատ օգտագործվող տեսակներից մեկը: QR-կոդի հիմնական առավելությունը սկանավորման միջոցով տվյալների հեշտորեն ճանաչումն է, ինչը հնարավորություն է տալիս այն օգտագործել [[Առևտուր|առևտրի]], արտադրության և [[Լոգիստիկա|լոգիստիկայիլոգիստիկա]]յի ոլորտում։ Կարող եք կոդը տպագրել ձեր այցեքարտի և բրոշյուրի վրա, այնպես, որ դրանք կարող են հասցեագրել ձեր կոնտակտային տվյալները սմարթֆոնի հասցեագիրք կամ արտապատկերել կայքէջը ձեր բիզնեսի վերաբերյալ մանրամասն նկարագրությամբ։ Դրանք կարող են տպագրվել ցանկացած նյութի վրա և ամենուր, անհատական բրենդինգային շապիկներից սկսած մինչև գովազդային վահանակներ եվ օդանավեր։

Միջոցառումների պլանավորման մասնագետները կարող են ավելացնել QR-կոդը միջոցառման հրավիրատոմսերին, որոնք հղվում են RSVP էջ (ֆրանսերեն "répondez s'il vous plaît" թարգմանությամբ) և այդ միջոցառման GPS կոորդինատներ, այնպես, որ այցելուները կարող են հաստատել իրենց մասնակցությունը և նշել միջոցառման վայրը իրենց սմարթֆոնի նավիգացիոն ծրագրում։

QR-կոդերը կարող են օգտագործվել կազմակերպությունների կողմից անհատական տեղեկատվություն պահելու համար: Դրա օրինակ է [[Ֆիլիպիններ|Ֆիլիպինների]]ի Հետաքննությունների ազգային բյուրոն (NBI), որտեղ NBI-ի մաքսազերծումներն այժմ ներկայացվում են QR-կոդով: Այս ծրագրերից շատերը նույնպես ուղղված են բջջային հեռախոս օգտագործողներին (բջջային պիտակավորման միջոցով): Օգտագործողները կարող են ստանալ տեքստ, ավելացնել vCard կոնտակտ իրենց սարքին, բացել URL կամ կազմել էլեկտրոնային փոստ կամ տեքստային հաղորդագրություն QR կոդերը սկանավորելուց հետո: Նրանք կարող են ստեղծել և տպել իրենց QR-կոդերը, որպեսզի մյուսները սկանավորեն և օգտագործեն՝ այցելելով մի քանի վճարովի կամ անվճար QR-կոդեր վերծանող կայքեր կամ ծրագրեր: [[Google]]-ը ուներ API (Application programming interface) QR-կոդեր ստեղծելու համար, որն այժմ արժեզրկվել է, և QR-կոդերի սկանավորման ծրագրեր կարելի է գտնել գրեթե բոլոր սմարթֆոններում:

Բիզնեսում QR-կոդերը կարող են ավելացվել ապրանքի վերջնական փաթեթավորմանը և հաճախորդներին ուղղորդել դեպի բիզնեսի կամ պարտադրանքի կայքէջ։ Հղումը կարող է ներառել բացատրություն ապրանքի և դրա գների վերաբերյալ, հաճախորդների սպասարկման կոնտակտային տվյալներ և ընդհանուր տեղեկատվություն ընկերության մասին։
Տող 30.
• Այբբենական (2 նիշի համար 10 բիթ)․ ընդգրկում են 10 թվանշաններ, A-ից Z տառերը և որոշ հատուկ նիշեր, կարող է պարունակել մինչև 4296 թվանշան

• Բայթային․ Կարող է պարունակել տվյալներ ցանկացած համապատասխան կոդավորման մեջ՝ մինչև 2953 բիթ

• «Kanji» (ցանկացած [[Հիերոգլիֆ|հիերոգլիֆիհիերոգլիֆ]]ի համար 13 բիթ). կարող է պարունակել մինչև 1817 հիերոգլիֆ

{| class="wikitable"
Տող 161.
'''Հավասարեցման օրինաչափությունները''' օգտագործվում են մոդուլների չափը որոշելու համար: Դրանք տեղակայված են անկյուններում, մեկը սկսվում է ստորին ձախ որոնման նախշից (սև շրջանակի եզրից, բայց սպիտակից թեքվելով) անցնում է դեպի վերին ձախ։ Այնտեղից սկսվում է երկրորդը, անցնում է նույն ձևով և ավարտվում է վերին աջ կողմում: Երբ հավասարեցվում է մոդուլը, այն պետք է մնա անփոփոխ: Հավասարեցման գոտիները նման են փոխարինվող սև և սպիտակ մոդուլների տողերի:

'''Դիմակային կոդը և շտկման մակարդակը''' գտնվում է որոնման նախշերի կողքին՝ վերին աջ մասում (8 մոդուլով) և ստորին ձախ մասից (7 մոդուլով) աջ և կրկնօրինակվում են վերին ձախ հատվածի կողքերում՝ 7 կողմով տարածքով, որտեղ անցնում են հավասարեցման գոտիները՝ ուղղահայացը հորիզոնական կոդով, իսկ հորիզոնականը՝ ուղղահայաց։

'''Տարբերակի կոդը''' անհրաժեշտ է կոդի տարբերակը գտնելու համար: Նրանք տեղակայված են վերին աջից՝ ձախ և ստորին ձախից՝ աջ և կրկնօրինակված են: Դրանք կրկնօրինակվում են հետևյալ կերպ․
Տող 186.
* [http://www.denso-wave.com/qrcode/index-e.html Denso-Wave ընկերության կայքը] {{ref-en}}
* [https://people.howstuffworks.com/question450.htm RSVP-ի մասին] {{ref-en}}
* [https://en.wikipedia.org/wiki/VCard VCard-ի մասին] {{ref-en}}

* [https://qrd.by/geotags «Geotagged» QR-կոդի ստեղծում]
* [https://google-developers.appspot.com/chart/infographics/docs/overview Ինֆոգրաֆներ]
* {{Պաշտոնական կայք|http://www.qrcode.com/en/}}

* [https://www.nippon.com/en/views/b05605/getting-started-with-kanji.html «Kanji»-ի մասին] {{ref-en}}
* [[v:Reed–Solomon codes for coders|Reed Solomon Codes for Coders]] {{ref-en}} – Մանրամասն ուսումնական ձեռնարկ, որը ներառում է ինչպես QR կոդի կառուցվածքը, այնպես էլ Reed Solomon-ի ծածկագրերը, որոնք օգտագործվում են տվյալների կոդավորման համար։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/QR-կոդ» էջից