«Google Analytics»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-.blogspot.ru/ +.blogspot.com/)
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 8.
'''Google Analytics''' (կարճ՝ ''GA''), [[Գուգլ (ընկերություն)|Գուգլ]] ընկերության անվճար ծառայություն, որը ստեղծում է կայքի այցելուների մանրամասն վիճակագրություն։ Վիճակագրությունը հավաքվում է Google-ի սերվերում։ Օգտագործողը միայն տեղադրում է [[JS]] կոդն իր կայքի էջերում։ Պատասխանատու կոդն աշխատում է այն ժամանակ, երբ օգտագործողը բացում է կայքն իր [[դիտարկիչ|վեբ դիտարկչում]] (եթե թույլատրված է դիտարկչում գործարկել JavaScript կոդ)։
 
Անվճար ծառայությունը չի երաշխավորում ամսական 10 միլիոնից ավել էջադիտումների մշակում<ref>[https://support.google.com/analytics/answer/1070983?hl=en If you exceed 10 million hits per month per property, there is no assurance that the excess hits will be processed.]</ref>։ Նմանատիպ կայքերի համար [[2011 թվական]]ի սեպտեմբերին առաջրկվեց օգտագործել Google Analytics Premium վճարովի ծառայությունը (տարեկան 150 հազար ԱՄՆ դոլարից սկսած), որը կարող է մշակել մինչև 1 միլիարդ այցելուների վիճակագարություն<ref>[http://analytics.blogspot.com/2011/09/introducing-google-analytics-premium.html Introducing Google Analytics Premium] // Google Analytics Blog, September 29, 2011 </ref>։
 
Ծառայությունն ինտեգրված է [[AdWords|Google AdWords]] համակարգին։ Ծառայության յուրահատկությունը նրանում է, որ վեբ կայքի վարպետը կարող է ''Google Analytics''-ից ստացված տվյալների վերլուծության հիման վրա օպտիմալացնել Google AdWords-ի գովազդային և մարկետինգային քայլերը։ Google Analytics-ը տրամադրում է այնպիսի տվյալներ, ինչպիսիք են կայքի այցելուի գտվելու վայրը, կայք մուտք գործած սարքի, օպերացիոն համակարգի և դիտարկչի տեսակը, կայքում գտնվելու ժամանակահատվածը և այլն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Google_Analytics» էջից