«Լև Տոլստոյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 306.
Դա նրա կյանքի ամենալուսավոր ժամանակաշրջանն էր. նա իսկապես երջանիկ էր՝ մեծ մասամբ կնոջ գործնականության, նյութական ապահովվածության, ստեղծագործական բացառիկ տաղանդի և, դրանով պայմանավորված, եվրոպական ու համաշխարհային հռչակի շնորհիվ։ Կնոջ մեջ նա գտավ իսկական օգնականի՝ բոլոր առումներով. քարտուղարի բացակայության ժամանակ նա մի քանի անգամ մաքրագրում էր ամուսնու սևագրությունները։ Սակայն շատ շուտով երջանկությունը խաթարվեց անխուսափելի չնչին տարաձայնություններով, անցողիկ վեճերով, փոխադարձ անհամաձայնությամբ, որը տարիների ընթացքում ավելի խորացավ<ref name="ЭСБЕ" />:
 
Լև Տոլստոյն իր ընտանիքին, այսպես կոչված, «կյանքի պլան» առաջարկեց, որի համաձայն նա մտադիր էր եկամտի մի մասը հատկացնել աղքատներին և դպրոցներին, իսկ ընտանիքի կենսակերպը (կյանքը, սնունդը, հագուստը) զգալիորեն պարզեցնել, նաև վաճառել և բաժանել «ավելորդ ամեն բան»՝ դաշնամուրը, կահույքը, կառքերը։ Կնոջը՝ Սոֆյա Անդրեևնային, այսպիսի պլանը ակնհայտորեն ձեռնտու չէր, որի արդյունքում նրանց միջև ծագեց առաջին լուրջ կոնֆլիկտը, և սկիզբ դրվեց կնոջ «չհայտարարված պատերազմի»՝ հանուն երեխաների բարեկեցիկ ապագայի։ Իսկ [[1892]] թվականին Տոլստոյը մի առանձին վավերագիր ստորագրեց, որով կնոջն ու երեխաներին հանձնեց ողջ անշարժ գույքը՝ չցանկանալով սեփականատեր լինել։ Այդուհանդերձ, Տոլստոյ ամուսինները միասին սիրով ապրեցին մոտ 50 տարի<ref name="КЛС" />: {{#tag:refՆ|Հոր մահից հետո երեխաները Սոֆյա Անդրեևնայից 1000-6000 ռուբլու սահմաններում «պարտքով (իբր)» գումար են խնդրում: [[1914]] թվականի [[մայիսի 31]]-ին նա իր օրագրում նշել է. «Հազար անգամ իրավացի էր Լև Նիկոլաևիչը, որ հարստացրեց մուժիկներին, այլ ոչ իր որդիներին: Միևնույն է, ամբողջը վատնելու էին թղթախաղի և խրախճանքների վրա»<ref>{{Գիրք|автор=Толстая С.А. |վերնագիր=Дневники в двух томах. Том 2. Дневники 1901-1910. Ежедневники. Серия литературных мемуаров. | ссылка =http://az.lib.ru/t/tolstaja_s_a/text_0030.shtml |վայր=М. |издательство=«Художественная литература» |թվական=1978 |մեջբերվող էջեր= }}</ref>|group=Ն}}:
 
Այդ ամենից բացի, նրա ավագ եղբայրը՝ Սերգեյ Նիկոլաևիչ Տոլստոյը, պատրաստվում էր ամուսնանալ Սոֆյա Անդրեևնայի կրտսեր քրոջ՝ Տատյանա Բերսի հետ։ Սակայն Սերգեյի ոչ պաշտոնական ամուսնությունը գնչու երգչուհի Մարիա Միխայլովնա Շիշկինայի հետ (ով նրանից չորս երեխա ուներ) անհնարին դարձրեց Սերգեյի և Տատյանայի ամուսնությունը<ref>{{cite web| author =Молоткова П.А.| date =| url =http://gazeta.aif.ru/online/superstar/03/09_01 | title =Всё смешалось в доме Толстых | work =|publisher =Аргументы и факты| accessdate = 2013-04-02| lang =|archiveurl=http://www.webcitation.org/6Fd7qy0yl|archivedate=2013-04-04}}</ref>: