«Մասնակից:LauraKir/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
Եկան հնէաբանները՝ դոկտոր Բասկերկի գլխավորությամբ և էլի ինչ-որ մարդին: Ժամանեցին նաև ոչ շատ զարմացած զինվորականները<ref name = "Equation" />:
 
== Ռոզուելյան իրադարձությունների առաջարկվող բացատրություններ ==
=== Սկեպտիկ ===
Խորհրդային մամուլում միտք էր հայտնվել, որ Ռոզուելում կործանվել է «Ֆաու-2»-ի հիման վրա կառուցված և Նյու Մեքսիկոյի Ուայթ-Սենդս հրաձգարանից արձակված հրթիռը, և ականատեսները տեսել են ռեզուս կապիկների դիակները, որոնք գտնվել են հրթիռի գլխամասում<ref name = "Kolchin" />:
 
1977 թվականի հունիսի 24-ին ԱՄՆ Ռազմաօդային ուժերը հրապարակել են այն տեղեկությունը, ըստ որի՝ 1947 թվականին նրանք անապատում իրականանցել են փորձարկումներ՝ անկարգելով մանեկեններ նետել են, որոնց հետագայում գտել են ականատեսները, իսկ 1994 թվականին նրանք հայարարեցին, որ այն ոչ թե եղանակային գունդ էր, այլ գունդ, որը «[[Նախագիծ «Մողոլ»|Մաղոլ]]» նախագծի շրջանակներում գործարկվել էր ԽՍՀՄ-ի դեմ լրտեսության համար:
 
Ջոն Կելլը կողմնակից է այն վարկածին, որ դեպքը ճապոնական ռուբի պայթյուն է, ինչպես 2-րդ համաշխարհայինի ժամանակ, երբ ճապոնացիները Խաղաղ օվկիանոսի վրայով պայթուցիկով փուչիկներ էին ուղարկում: Այդպիսի գունդը 1945-ի ամռանը [[Օրեգոն]]ում 6 մարդ է սպանել: Այնպես որ, պատերազմից հետո էլ բնակչությանը նախազգուշացնում էին նման հնարավոր կորած գնդերի գոյության մասին: Ռոզուելի մոտ հայտնաբերված իրերի նախշերը Բրեյզելը համեմատել է հենց ճապոնական հիերոգլիֆների հետ: Նման ռումբը կարծես բարձրացրել է 1947 թվականի հուլիսի 2-ի փոթորիկը և կործանվել կայծակի պատչառով:
 
Էննի Ջեյկոբսոնը իր «Զոնա 51» գրքում պնդում է, որ Ռոզուելյան միջադեպը իբր թե [[Իոսիֆ Ստալին|Ստալինի]] ձեռքի գործն է, որպեսզի Ամերիկայում ստեղծի խուճապ, նման այն դեպքին, որը առաջացել է 1938 թվականի [[Օրսոն Ուելս]]ի «Աշխարհների պատերազմ» ռադիոթատրոնից հետո: Ըստ նրա ափսեի տեսքով ինքնաթիռի անձնակազմը 12-13 տարեկան երեխաներ էին՝ այլանդակված արտաքինով: «Ափսեն» պետք է վայրէջք կատարեր ամերիկայն քաղաքում և խուճապ տարածեր, բայց կայծակի պատճառով այն կործանվել է, իսկ իշխանությունները գաղտնիացրել են միջադեպի հետ կապված տեղեկատվությունը<ref>{{Cite web|url=https://www.newsru.com/world/16may2011/roswell.html|title=Новая версия: "инопланетян" в американский Розуэлл прислал Сталин|date=2011-05-16|publisher=NEWSru.com|accessdate=2020-01-07}}</ref: Ակնհայտ է, որ հակախորհրդային այս քարոզչությունը "սառը պատերազմի" արդյունքն էր, և ոչ մի հիմնավորում չունի։
 
=== Ուֆոլոգիական ===
Կա նաև ենթադրություն, որ հենց ՉԹՕ է կործանվել, չնայած ոչ ոք չի տեսել, որ ինչ-որ բան ընկնի երկնքից, որպեսզի օբյեկտը լինի թռչող: Նման մասնավոր սցենար է առաջարկել ուֆոլոգ Կոլչինը՝
{{quotation|1947 թվականի հուլիսի 2-ի երեկոյան անհայտ սկավառակաձև լուսարձակող օբյեկտը մեծ արագությամբ թռել է Ռոզուել քաղաքի վրայով՝ հյուսիսարևմտյան ուղղությամբ: Այնտեղ՝ քաղաքից 75 մղոն հեռավորության վրա, ընկել է ուժեղ կայծակի տակ, ըստ երևույթին կայծակը հարվածել է, որի արդյունքում տեղի է ունեցել մասնակի պայթյուն և Բրեյզելի ագարակի մոտ ընկել է մեծ քանակությամբ թեթև կտորներ: (Հենց ինքը՝ Բրեյզելը, լսել է տարօրինակ պայթյուն կայծակի ժամանակ:)
 
ՊԱյթյունից հետո վնասված օբյեկտը, ըստ երևույթին փոխել է ուղղությունը դեպի արևմուտք, թռել է ևս 150 մղոն և ընկել Սան Ավգուստին սարահարթում՝ Սոկկորո քաղաքից արևմուտք, որտեղ նրան գտել են ինժեներ Բարնեթը և ուսանող-հնէաբանների խոիմբը 1947 թվականի հուլիսի 3-ի առավոտյան:}}
 
Հայտնի ամերիկացի տիեզերագնաց [[Էդգար Միթչել]]ը 2008 թվականի հուլիսի 24-ի բրիտանակա Kerrang Radio ռոդիոկայանի հարցազրույցում խոստովանել է, որ հավատում է այլմոլորակայինների գոյությանը և նրան, որ Ռոզուելից ոչ հեռու իրոք կործանվել է այլմոլորակայինների թռչող սարքը: Որոշ ժամանակ անց ՆԱՍԱ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ չնայած Էդգարին հարգում են որպես մեծ ամերիկացու, սակայն չեն կիսում նրա տեսակետը
<ref>{{Cite web|url=https://lenta.ru/articles/2008/07/25/ufo/|title=Они серые и щуплые|publisher=lenta.ru|accessdate=2020-01-07}}</ref>:
 
== Ազդեցությունը մշակույթի վրա ==
1322

edits