«Օրենքի հետադարձ ուժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 4.
 
Միևնույն ժամանակ, մի շարք [[Եվրոպայի երկրների և կախյալ տարածքների ցանկ|եվրոպական պետություններ]] (ի թիվս [[Հայաստան]]ի) [[Մարդասիրություն|մարդասիրական]] նկատառումներից ելնելով իրականացնում են պատիժների «մեղմացմում»՝ «lex mitior» սկզբունքի կիրարկմամբ։ Այսօրինակ փոփոխությունները կարող են մեղմացնել հնարավոր պատժամիջոցները․ օրինակ ՝ [[Մահապատիժ|մահապատժի]] դատապարտումը ցմահ բանտարկության փոխարկելով: «Lex mitior»-ի ամենահանրահայտ դրսևորումներից մեկը [[Համաներում|համաներման]] ինստիտուտն է։
 
== Ըստ իրավունքի ճյուղերի ==
Օրենքի հետադարձ ուժը իրավունքի տարբեր ճյուղերում դրսևորվում է (եթե դրսևորվում է) տարաբնույթ ձևերով։ Այդ համատեքստում տարբերակումն իրականացվում է ըստ առաջացրած իրավական հետևանքների։
 
=== Քաղաքացիական իրավունքում ===
Իրավունքի տեսության համաձայն, քաղաքացիական իրավունքում հետադարձ ուժ չի կարող կիրառվել։ Դա ենթադրում է, որ օրենքները կիրառվում են բացառապես ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ քաղաքացիաիրավական բնույթի օրենքները կարող են ռետրոակտիվությամբ օժտվել միայն այն դեպքում, երբ դա ուղղակիորեն նախատեսված է օրենքով։ Քաղաքացիական օրենսդրությունը, ինչպես նաև քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերը սահմանում են քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավական վիճակը, սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ բացառիկ իրավունքների (մտավոր սեփականություն) ծագման հիմքերն ու իրականացման կարգը, կարգավորում են պայմանագրային և այլ պարտավորություններ, ինչպես նաև այլ գույքային ու դրանց հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերություններ: Այսպիսով, քաղաքացիարավական հարաբերություններում ռետրոակտիվությամբ օժտված օրենքների կիրարկումը կարող է հակասել քաղաքացիական իրավունքի հիմնարար սկզբունքներին (մասնավորապես՝ գույքային ինքնուրույնություն, սեփականության անձեռնմխելիություն, պայմանագրի ազատություն, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիություն, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտություն, խախտված իրավունքների վերականգնման ապահովում և այլն), քաղաքացիաիրավական օրենքների գործողության տրամաբանությանը, ինչպես նաև անվստահություն առաջացնել իրավակարգի, և առհասարակ՝ օրենքների կարգավորիչ նշանակության նկատմամբ։
 
Քաղաքացիական օրենսդրության մաս կազմող և հետադարձ ուժ ունեցող օրենքները, տեսականորեն, չեն կարող համարվել իրավական։ Դրանք կարող են զրկել քաղաքացիներին իրենց օրինական ակնկալիքներից և ապակարգավորել արդեն իսկ կնքված գործարքները։
 
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի (քաղաքացիական օրենսդրության և այլ իրավական ակտերի գործողությունը ժամանակի մեջ''')''' 1-ին մասի համաձայն՝ ''«Քաղաքացիական օրենսդրության ակտերը և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն ու կիրառվում են ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Օրենքի գործողությունը մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում է միայն այն դեպքերում, երբ դա ուղղակիորեն նախատեսված է օրենքով»'':
 
== Իրավական հետևանքներ ==
[[ՀՀ իրավունք|Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության]] համաձայն՝ ըստ առաջացրած իրավական հետևանքների՝ հետադարձ ուժը կարող է ձևավորել․