«Մասնակից:LauraKir/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

 
=== Ուիթմորի որդին,1979 թվական ===
Մուռը և Ֆրիդմանը 1970-ականների վերջին տեսնվել են ռոզուելյան ռադիոկայանի (որտեղ 1947 թվականի հուլիսի 8-ին հարցազրույց է տվել Բրեյզելը) տիրոջ՝ արդեն հանգուցյալ Ու. Ուիթմորի որդու հետ: Երբ Ուիթմորը ռադիոյով հաղորդում էր Բրեյզելի պատմվածի ձայնագրությունը, ռադիոկայանին զանգահարեց Ռադիոկապի դաշնային հանձնաժողովի քարտուղարը և արգելեց շարունակել հաղորդումը՝ սպառնալով զրկել լիցենզիայից: Երկրորդը զանգահարել է Կապիտոլիումի սենատորը, ով համոզել է Ուիթմորին: Դեռ 1950-ականներին մի մարդ հաստատում էր, որ այդ կողմերով անցնելիս լսել է, ինչպես են պատմում սկավառակի կործանման մասին և այն մասին, թե ինչպես է հանկարծակի ընդատվել հաղորդումը<ref name = "Equation" />:
 
=== Բրաուն քույրեր ===
Սերժանտ Մ. Բրաունի դստրերը պատմում են, որ իրենց հայրը կարծես թե ուղեկցել է 1947 թվականի հուլիսին Նյու Մեքսիկոյում հայտնաբերված կործանված սկավառակի դիակների սառնավագոնը։ Նրան հաջողվել է տեսնել 2 դիակ: Նա նաև հսկել է անգարը, որտեղ պահվում էր այդ ամենը մինչև Ֆորթ-Ուերթ Ուերտուղարկելը։ ուղարկելըՆրա ։դուստրերի կողմից ներկայացված փաստաթղթերը հաստատել են, որ այդ ժամանակ իրենց հայրն իսկապես ծառայել է Ռոզուելում<ref name = "Equation" />:
 
=== Սամանտա Ռեես ===
Բ. Կասսիտին իբր պատմել է խորթ դստերը, թե ինչպես է ծառայել Նյու Մեքսիկոյի ինժեներական զորքերում և տեսել անհայտ առարկաներ։ Անհայտ առարկայի մասերը տրանսպորտի բացակայության պատճառով թաղել են խրամատում, որպեսզի հետո տեղափոխեն: Նա պատմել է նաև 2 դիակի և մարդակերպի մասին, որը հավանաբար նույնեպս մահացած է եղել<ref name = "Equation" />:
 
=== Ջերալդ Անդերսոն ===
1947 թվականի հուլիսի 5-ին Անդերսոնը 5 հարեկան հասակում հոր, հորեղբոր և հորեղբոր որդու հետ իբր թե գնացել էին Սան Ագուստին սարահարթ՝ մամռոտ ագաթ որոնելու, և այնտեղ տեսել են արծաթե սկավառակ՝
 
{{quotation|Այնտեղ կային 3 էակներ, 3 մարմին, նրանք պառկած էին գետնին՝ այդ առարկայի ստվերում: Հասակը մոտավոր 4 ֆուտ էր, ունեին չափազանց մեծ գլուխ և նշաձև ածխագույն սև աչքեր: 2-ը կյանքի նշաններ ցույց չէին տալիս, իսկ երրորդը դժվար էր շնչում, հաստատ նրա կողերը կոտրված էին: Կար նաև չորրորդը, նա նստած էր գետնին, նրա հետ ամեն ինչչ կարգին էր, նա, կարծես օգնություն էր ցուցաբերում վնասվածին: Մեր հայտնվելուն պես նա կծկվեց, կարծես վախենում էր, որ նրան կհարվածեն:}}
 
Եկան հնէաբանները՝ դոկտոր Բասկերկի գլխավորությամբ և էլի ինչ-որ մարդին: Ժամանեցին նաև ոչ շատ զարմացած զինվորականները<ref name = "Equation" />:
 
== Ազդեցությունը մշակույթի վրա ==
1322

edits