«Մասնակից:LauraKir/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 14.
 
== Ինչ էր հայտնի 1947 թվականին ==
 
* 1947 թվականի հուլիսի 8-ին Ռոզուելի ռազմաօդային ավիաբազայի հրամանատարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում էր՝ «ԱՄՆ 8-րդ օդային բանակի ռմբակոծիչների [[:en:509th Operations Group|509 ավիագնդի հետխուզական ստորաբաժանումը]] տեղացի ագարակատիրոջ և շրջանային շերիֆի աջակցությամբ հայտնաբերել են «Թռչող սկավառակ» («Flying Disc»): Հետո սկավառակը տեղափոխվել է Ռոզուելի ավիաբազա, որտեղ ենթարկվել է նախնական զննության:»<ref name="GAOReport1995">General Accounting Office [http://www.fas.org/sgp/othergov/roswell.html Government Records: Results of a Search for Records Concerning the 1947 Crash Near Roswell, New Mexico], 28 июля 1995 года{{ref-en}}</ref>,
* Հուլիսի 8-ին հայտնվել են հրապարակումներ Ռոզուելի թերթերում («Daily Record») և Չիկագոյից արևմուտք գտնվող այլ հրատարակություններում, որտեղ ասվում էր՝ «Ռոզուելի մոտակայքի ագարակատանը (ռանչո) գրավվել է թռչող ափսե»: Հոդվածները գրվել էին մամլո հաղորդագրության հիման վրա՝ կազմված սպայի կողմից Ուոլթեր Հաութի հետ միասին: Մամլո հաղորդագրությունը կազմվել է բազայի հրամանատար գնդապետ Վիլյամ Հ. Բլանչարդի հրամանով<ref name="Balthaser2009">Dennes G. Balthaser. [http://www.alienresearchcorp.com/ufos/roswell/0908/newspaper/ The «Other 1947 Roswell Newspaper»] {{Wayback|url=http://www.alienresearchcorp.com/ufos/roswell/0908/newspaper/ |date=20110416072558 }}, 3 августа 2009</ref>:
* Հուլիսի 8-ին [[Հետաքննությունների դաշնային բյուրո|ՀԴԲ-ի]] գործակալի կողմից, ում անունը հեռացված է փաստաթղթերից, կազմվել է զեկույց, որում նա իր ղեկավարությանը հայտնել է, որ անապատում հայտնաբերվել են երկու օբյեկտ՝ շուրջ 20 ֆուտ տրամագծով աերոստատ և դրան ամրացված վեցանկյուն սկավառակ, որը նման է հակառադիոլոկացիոն անդրադարձիչի: Սկզբում գործակալը գրել էր, որ մտածում է, որ օբյեկտը նման է մետեոգունդի, սակայն ավիաբազայի մասնագետների հետ խորհրդակցելուց հետո նա դրանում համոզված չէ: Օբյեկտը ուղարկվել է Վրայդ Ֆիլդի (Wright Field) Ռազմաօդային Ուժերի բազա, որտեղ ավիաբազայի ռազմական մասնագետները պարզել են, որ այն ռադիոլոկացիոն օդապարիկ է<ref name="GAOReport1995" />:
 
== Ինչ էր պատմվում 1947 թվականից հետո ==
=== Մայոր Ջեսսի Մարսելի 1970 թվականի հարցազրույցը ===
Մայոր Ջեսսի Մարսելի ցուցմունքը ըստ ամսաթվի չի համապատասխանում Ռոզուելի մամուլի հաղորդագրությանը: Նրա խոսքով ՝ 1947 թվականի ավիաբազայից հաղորդագրությունը կազմված է սպայի կողմից՝ մամուլի հետ Ուոլթեր Հաութի կապի համար։ Ու. Մուռը՝ «The Roswell incident» գրքի համահեղինակը, [[1979]] թվականին գտել է ավիագնդի նախկին հրամանատար լեյտենանտ Ու. Հաութին՝ ըստ նրա գնդապետ Վ. Բլանչարդը նրան հրահանգել է հաղորդագրություն կազմել այն մասին, որ զինվորականները գրավել են թռչող սկավառակ<ref name = "Equation">Ս. Յ. Ցեբակովսկի ''ՉԹՕ-ի հետ հավասարում''</ref>:
 
Մարսելի տարբերակը՝ 1947 թվականի հուլիսի 7-ին նրան Ռոզուելում զանգահարել է շերիֆ Ուիլկոկսը: Շորիֆի մոտ նա տեսել է այն, ինչ տեսել էր Բրեյզելը՝ ագարակատերը: Նա պայմանավորվել է մեկ ժամ անց Բրեյզելի հետ հանդիպել շերիֆի մոտ՝ տանելով նմուշները ավիաբազայի հրամանատար Բլանչերի մոտ: Նա նրան ուղարկել է դեպքի վայր, հնարավոր է Բրեյզելի և «այդ Կավիտտոյի»՝ տեխասցի անծանոթ հակահետախույզի հետ: Գիշերել են ֆերմայում: Հուլիսի 8-ի առավոտյան դուրս են եկել արոտավայր, սկսել հավաքել Բրեյզելի հայտնաբերած նյութը<ref name = "Equation" />: Իբր Մարսելը գտել է արծաթափայլ թեթև «փայլաթիթեղի» կտորները՝ մինչև 4 մետր չափով, շագանակագույն մագաղաթանման նյութ, առաձգական քառակուսի նախշերով ճաղեր (Մարսելը պատմել է, որ նախշերը նման են թվերի և հիերոգլիֆների, իսկ նրա որդին՝ հին եգիպտական հիերոգլիֆների<ref name = "Equation" />), «թելեր», և անհականալի ինչ-որ բանի կտորներ<ref name = "Kolchin">Գ. Կ. Կոլչին 'Ռոզուելյան միջադեպ'' // Գ. Կ. Կոլչին ''ՉԹՕ՝ փաստեր, փաստաթղթեր''</ref>: «Այդ օրվա երկրորդ կեսին մենք մեկնեցինք Ռոզուել և հասանք մայրամուտին»: Ռոզուելում նա գնաց տուն, որտեղ 11-ամյա որդին նրա դիմավորեց այսպիսի հարցով՝ «Հայրիկ, դու բերեցի՞ր «թռչող ափսեն»:»<ref name = "Equation" />:
 
Հաջորդ օրը նա ռմբակոծիչներով բեռը տեղափոխում է Ֆորթ-Ուերթ:
 
=== Մոլթես ամուսիններ ===
1950-ականներին նախկին Ֆաշնային ծառայության հողավարելավող Գրեյդի (Բարնի) Բարնետտը իբր մեծ գաղտնիք է բացահայտել Մոլթես ազգանունով ընկերներին այն մասին, թե ինչ է տեսել 1947 թվականի հուլիսի 3-ի առավոտյան: Ու. Մուը 1970-ականներին գտավ մարդկանց, ովքեր հաստատեցին վաղուց մահացած Բարնետտի խոսքերը:
{{quotation| Ես պատահաբար անցնում էի այդ կողմերով, երբ մեքենայիս լույսերը անդրադարձվեցին ինչ-որ մետաղական առարկայից: Դա սկավառակաձև օբյեկտ էր՝ 25-30 ֆուտ տրամագծով: Մինչ ես նայում էի, մոտեցան նաև ուրիշ մարդիկ: Սկսեցին նայել մահացած մարմիններին, որոնք պառկած էին գետնին:Մեքենան պայթյունից կամ հարվածից մասնատվել էր: Ես շատ մոտեցա որպեսզի նայեմ նրանց: Նրանց գլուխները կլոր էին, աչքերը՝ ոչ մեծ, մազեր չունեին: Մարմինները ըստ մեր ստանդարտների՝ շատ փոքր էին, բայց գլուխները մարմնի հետ համեմատ՝ մեծ: Հագուստը թվում էր ամբողջական, մոխրագույն, առանց գոտիների և կոճակների: Թվում էր, որ բոլորը տղամարդիկ են:
 
Մինչ մենք ուսումնասիրում էինք մարմինները, սպան հարցրեց, թե ովքեր ենք մենք, որ այդ ամենը բանակի սեփականությունն է: Հետո եկան այլ զինվորականներ և, շրջապատելով տեղանքը, հրամայեցին մեզ լքել այն և ոչ մեկին ոչինչ չասել: Դա մեր հայրենասիրական պարք:<ref>Վ. Շելեպով ''ՉԹՕ՝ «Դիահերձում» օպերացիա'' // ''Շատ գաղտնի'' թերթ — 1997. — № 6. — С.18— 19</ref>.}}
 
== Ազդեցությունը մշակույթի վրա ==