«Թոմաս Շվեդկաուսկաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
=== Միջազգային ===
Լիտվայի մինչև 21 տարեկանների հավաքականի հիմնական դարպասապահն է։
 
== Կենսագրություն ==
=== Ակումբային կարիերա ===
Թոմաս Շվեդկաուսկասը «Շվիտուրիս» թիմի սան է: 2009 թվականին պայմանագիր է կնքել «Սուդուվա» ակումբի հետ, որի կազմում նորամուտը կատարել է նույն տարում՝ մեկ խաղ անցկացնելով [[Լիտվայի ֆուտբոլի առաջնություն|Լիտվայի առաջնությունում]]: Հաջորդ տարի նա թիմի կազմում անցկացրել է ևս 4 հանդիպում բարձրագույն լիգայում: 2011/12 մրցաշրջանում վարձավճարով խաղացել է իտալական «[[Ֆիորենտինա|Ֆիորենտինայի]]» երիտասարդական թիմի կազմում: Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո Թոմաս Շվեդկաուսկասը մնացել է Իտալիայում, որտեղ պայմանագիր է կնքել «[[Ռոմա ՖԱ|Ռոմա]]» ակումբի հետ: «Ռոմայի» Երիտասարդական թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան, բայց ոչ մի խաղ չի անցկացրել հիմնական թիմի կազմում: 2013 թվականից վարձավճարով հանդես է եկել [[Սերիա B (Իտալիա)|Սերիա Բ]] և Սերիա С-ի ակումբներում, ինչպես նաև պորտուգալական Սեգունդայի «Օլյանենսե» ակումբում: 2015 թվականի վարձավճարով սկսել է հանդես գալ «Ասկոլի» ակումբում, որտեղ ստացել է 22 համարի մարզաշապիկը<ref>{{cite press release|url=http://www.ascolipicchio.com/index.php/news/dettaglio/i-numeri-di-maglia-scelti-dalla-squadra|title=I numeri di maglia scelti dalla squadra|date=8 September 2015|access-date=25 November 2017|publisher=Ascoli Picchio F.C. 1898|language=Italian}}</ref>։
 
2016 թվականի օգոստոսի 19-ին Թոմաս Շվեդկաուսկասը վարձավճարային պայմանագիր է կնքել «Լուպա Ռոմա» ակումբի հետ<ref>{{cite web|url=http://www.luparoma.it/index.php/archivio-news/news-prima-squadra/181-news-lupa-roma/cat-news-legs-pro/2776-lupa-roma-altre-tre-novita-in-rosa-ufficiali-gli-innesti-di-mastropietro-svedkauskas-e-gaetano.html|title=Lupa Roma, altre tre novità in rosa: ufficiali gli innesti di Mastropietro, Svedkauskas e Gaetano|date=19 August 2016|access-date=27 September 2016|publisher=Lupa Roma F.C.|language=Italian|url-status=dead|archiveurl=https://web.archive.org/web/20161003000417/http://www.luparoma.it/index.php/archivio-news/news-prima-squadra/181-news-lupa-roma/cat-news-legs-pro/2776-lupa-roma-altre-tre-novita-in-rosa-ufficiali-gli-innesti-di-mastropietro-svedkauskas-e-gaetano.html|archivedate=3 October 2016|df=dmy-all}}</ref>։ 2017 թվականի հունվարի 31-ին Թոմաս Շվեդկաուսկասը վարձավճարային պայմանագիր է կնքել իտալական «Կատանձարո» ակումբի հետ<ref>{{cite web|url=http://www.uscatanzaro1929.com/index.php?option=com_content&view=article&id=2542%3Agomez-zanini-svedkauskas-e-cedric-in-giallorosso&catid=1%3Anotizie&Itemid=1|title=Gomez, Zanini, Svedkauskas e Cedric in giallorosso|date=31 January 2017|access-date=14 March 2017|publisher=U.S. Catanzaro 1929|language=Italian}}</ref>։
 
2017 թվականին Թոմաս Շվեդկաուսկասը հեռացել է «Ռոմայից» որպես ազատ գործակալ, իսկ նոյեմբերի 9-ին պայմանագիր է կնքել Ռումինիայի երկրորդ լիգայի ՈՒՏԱ ակումբի հետ: 2018 թվականի փետրվարին նա տեղափոխվել է լիտվական «Ռիտերյայ»: 2019 թվականին տեղափոխվել է բելգիական «Լոմմել»։
 
=== Հավաքականում ===
Թոմաս Շվեդկաուսկասը Լիտվայի ազգային հավաքականի կազմում նորամուտը կատարել է 2018 թվականի հունիսի 8-ին՝ [[Իրանի ֆուտբոլի ազգային հավաքական|Իրանի հավաքականի]] հետ ընկերական խաղում (1։0)<ref>{{Cite web|url=https://www.national-football-teams.com/matches/report/20232/Iran_Lithuania.html|title=Iran vs. Lithuania (1:0)|last=Strack-Zimmermann|first=Benjamin|website=www.national-football-teams.com|language=en|access-date=2018-07-21}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==