«Տենդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 10.
   
 
'''Ջերմաստիճանի բարձրացման շրջանում''' ջերմառաջացումը գերակշռում է ջերմատվությանը։ Ջերմառաջացումը [[կմախք]]ային [[մկան]]ներում և ներքին օրգաններում ուժեղանում է օքսիդացման երեույթների արագացման, իսկ ջերմատվությունը թուլանում է ծայրամասային անոթների նեղացման և քրտնարտադրության ընկճման հետևանքով։ Մեծահասակների մոտ ավելի մեծ նշանակություն ունի հետ ջերմատվության սահմանափակումները, այլ ոչ թե ջերաառաջացմանը: Դա ավելի խնայողական է օրգանիզմի համար, քանի որ չի պահանջում էներգիայի ծախսման մեծացումներ: Բացի այդ, տվյալ մեխանիզմը ապահվում է մարմնի տաքացման մեծ արագությունը: Նորածինների մոտ հակառակն է՝ առաջին շրջանում մեծանում է ջերմառաջացումը:
 
Ջերմատվության սահմանափակումները տեղի է ունենում պերիֆերիկ անոթների նեղացման և հյուսվածքներում տաք արյուն շրջանառման նվազեցման հաշվին: Ամենից մեծ նշանակություն ունի մաշկային անոթների ջղաձգումը և [[սիմպաթիկ նյարդային համակարգ]]ի ազդեցության տակ [[Քրտնարտադրություն|քրտնարտադրության]] դադարումը: Մաշկը գունատվում է, իսկ նրա ջերմությունը նվազում է, [[Ջերմային ճառագայթում|ճառագայթման]] հաշվին նվազեցնելով ջերմատվությունը: Քրտարտադրության նվազեցումը սահմանափակում է [[Գոլորշացում|գոլորշացման]] միջոցով մարմնի ջերմության կորուստը: Մազարմատի մկանների կծկումը կենդանիների մոտ բերում է բրդի ցցմանը, ստեղծելով լրացուցիչ ջերմամեկուսիչ օդային միջնաշերտ, իսկ մարդու մոտ արտահայտվում է «սագի մաշկ» երևույթով:
Սարսուռի սուբյեկտիվ զգացման առաջացումը ուղակիորեն կապված է մաշկի ջերմության նվազմամբ և մաշկային սառը թերմոռեցեպտորների գրգռվածությամբ, որից արձագանքը փոխանցվում է [[հիպոթալամուս]], որը համարվում է ջերմակարգավորման ինտեգրատիվ կենտրոնը: Հետագայում հիպոթալամուսը իրավիճակի մասին ազդանշան է տալիս [[Մեծ ուղեղի կեղև|կեղև]], որտեղ էլ ձևավորվում է համապատասխան վարքագիծը՝ համապատասխան դիրքի ընդունում, վերմակներով տաք փաթաթվել: Մաշկի ջերմության նվազեցմամբ էլ բացատրվում է մկանային սարսուռը, այն առաջանում է սարսուռի կենտրոնի ակտիվացմամբ, որը գտնվում է [[Միջին ուղեղ|միջին]] և [[Երկարավուն ուղեղ|երկարավուն]] ուղեղում: Մկաններում նյութափոխանակության հաշվին մեծանում է ջերմառաջացումը (պայմանական թերմոգենեզ): Միաժամանակ մեծանում է նաև ոչ պայմանական թերմոգենեզը, այնպիսի ներքին օրգաններում, ինչպիսիք են գլխուղեղը, լյարդը, թոքերը:
 
'''Ջերմաստիճանի պահպանման շրջանը''' սկսվում է նշանակված կետին հասնելով և կարող է լինել կարճ (ժամեր, օրեր) կամ երկարատև (շաբաթներ): Այդ ժամանակ ջերմառաջացումը և ջերմատվությունը հավասարվում են և հետագա ջերմության բարձրացում տեղի չի ունենում, ջերմակարգավորումը տեղի է ունենում ըստ նորմալ մեխանիզմներին համապատասխան: Այդ ժամանակ մաշկային անոթները լայնանում են, գունատվությունը անհետանում է, մաշկը դիպչելուց տաքանում է, իսկ սարսուռն ու դողը անհետանում են: Մարդը այդ ժամանակ ուժեղ տաքության զգացում է ունենում: Այդ ժամանակ պահպանվում է օրական ջերմության տատանումները, սակայն դրանց ամպլիտուդը կտրուկ գերազանցում է նորման:
 
Կախված ջերմության բարձրացման արտահայտման ձևի, երկրորդ փուլը բաժանում են հետևյալ խմբերի՝ ''սուբֆեբրիլ'' (մինչև 38 °C), ''ցածր'' (մինչև 38,5 °C), ''ֆեբրիլ'' (մինչև 39 °C), ''բարձր'' (մինչև 41 °C) և ''գերբարձր'' (41 °C-ից բարձր): Գերբարձր տենդը վտանգավոր է կյանքի համար, հատկապես երեխաների համար:
 
'''Ջերմության իջեցման փուլը''' կարող է լինել աստիճանաբար կամ կտրուկ: Ջերմության իջեցման փուլը սկսվում է էկզոգեն պիրոգենների պահուստի սպառմամբ կամ ներքին (բնական) կամ էկզոգեն (դեղանյութային) հակապիրետիկ գործոնների ազդեցության տակ էնդոգեն պիրոգենների առաջացման դադարով: Պիրոգենների ազդեցության դադարից հետո ջերմակարգավորման կետում նշանակված կետը իջնում է նորմալ մակարդակի, և ջերմությունը հիպոթալամուսի կողմից ընդունվում է, որպես բարձրացած: Դա բերում է մաշկի անոթների լայնացմանը և օրգանիզմի համար ավելորդ ջերմությունը դուրս է գալիս: Սկսվում է առատ քրտնարտադրություն, մեծանում է դիուրեզը և պերսիպացիան: Ջերմատվությունը այս փուլում կտրվուկ գերակշռում է ջերմառաջացմանը:
Տող 34.
 
=== Մանկաբուժություն ===
Ջերմությունը չափելուց բացի, հետազոտում են նաև այլ կենսական կարևոր ֆունկցիաներ՝ կարևոր ախտորոշիչ ինֆորմացիայի համար: [[Տախիկարդիա]]ն, ջերմության անհամաչափ բարձրացումը, հնարավոր է կապված են հիպոհիդրրայի կամ [[սեպսիս]]ի հետ: Տախիպնոեն, որը հաճախ համարվում է շնչուղիների ինֆեկցիայի ախտանշան, նաև համարվում է մետաբոլիկ [[ացիդոզ]]ի արձագանք՝ սեպսիս կամ ցնցումների ետնանկարի վրա: 39,0 &nbsp;°C ջերմաստիճանից բարձր երախաներին խորհուրդ է տրվում կատարել մեզի անալիզ, հատկապես 2 տարեկանից փոքր աղջիկներին: Եթե առկա են նշանակալից շնչառական ախտանիշներ և [[աուսկուլտացիա]]յի արդյունքում կասկածում են պնևմոնիայի առկայությանը, խորհուրդ է տրվում կատարել կրծքավանդակի [[Ռենտգեն ախտորոշում|ռենտգեն]]: Եթե մարմնի ջերմաստիճանը 39,5 &nbsp;°C-ից, իսկ լեյկոցիտների մակարդակը 20000 μL-ից (20{{e|9}}/л) բարձր է, կրծքավանդակի ռադիոգրաֆիան կատարում են թաքնված պնևմոնիան (occult pneumonias) հայտնաբերելու համար<ref>Berkowitz’s Pediatrics: A Primary Care Approach, 5th Edition Copyright © 2014 American Academy of Pediatrics p.336</ref>:
 
Երեխաների մոտ տենդի ինֆեկցիոն պատճառներն են՝
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տենդ» էջից