«Տրյամ: Բարև ձեզ»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
{{Տեղեկաքարտ Մուլտֆիլմ}}
 
'''Տրյամ: Բարև ձեզ''' ({{lang-ru|Трям! Здравствуйте!}}), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ<ref>{{Animator.ru|3428|«Տրյամ: Բարև ձեզ»}}</ref>` «[[Սերգեյ Կոզլով]]ի հեքիաթները» շարքից, այն մասին, թե ինչպես է Արջուկը իր ընկերներին` Ոզնուն և Նապաստակին նվիրել Տիլիմիլիտրյադիայի հեքիաթային երկիրը: Թողարկման տարեթիվը 1980 թվականի փետրվարի 10-ն է:
 
== Սյուժե ==
Մուլտֆիլմի գլխավոր հերոսներն են Արջուկը, Ոզնին և Նապաստակը:
 
Այսօր Նապաստակի ծննդյան օրն է, և Ոզնին նրա համար երիցուկներ է հավաքում` որպես նվեր: Այդ ժամանակ Արջուկը պատմում է Ոզնուն Տիլիմիլիտրյադիա հեքիաթային երկրի մասին, որը նա ամբողջ գիշեր հորինել էր: Այդ երկրում բոլորը ասում են միմյանց «Տրյամ», որը թարգմանվում է որպես «Բարև ձեզ»:
 
Քաղված երիցուկները տանում են Արջուկին և Ոզնուն երկինք, որտեղ նրանք քայլում և ցատկում են ամպերի վրայով: Հանկարծ Ոզնուն և Արջուկին կանչում է Նապաստակը երկրի վրայից, որը նրանց ման էր եկել ամբողջ օրը: Արջուկը, որ մինչ այդ ասում էր, թե ինքն ընկերություն է անում միայն Ոզնու հետ, վերցնում է վերջին միակ երիցուկը և ինչպես պարաշյուտից, ցատկում է դրանով: Բայց թռիչքի ժամանակ պոկվում են երիցուկի բոլոր թերթիկները, և Արջուկը սկսում է ընկնել հողի վրա: Նապաստակը, որը վերև էր բարձրանում խատուտիկներով, բռնում է նրան, բայց թողնում է խատուտիկները, և նրանք Արջուկի հետ շարունակում են ընկնել արդեն միասին: Երբ Ոզնին, սանձում է ամպին, հասցնում է բռնել նրանց երկուսին էլ, և նրանք միասին թռչում են ամպերով, դառնալով հեքիաթային ձիեր, թռչում են դեպի մայրամուտի կողմը:
 
Հնչում է «Ամպեր` սպիտակաբաշ ձիեր» երգը»: