«Ցինհայ-Տիբեթ երկաթգիծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 3.
== Պատմություն==
 
Ցինհայ-Տիբեթ երկաթուղին բացվել է [[2006]] թվականի հուլիսի 1-ին: Երկաթուղու ամենավերին կետը՝ Տանգգուլի լեռնանցքը, գտնվում է ծովի մակերևույթից 5072 մետր բարձրության վրա, երկարությունը մոտ 1100 կմ է: Արդիականության հրաշալիք գնացքի հպարտության առարկան թթվածնային դիմակներով ապահովված վագոններն են, քանի որ օդը շատ է նոսրանում, երբ գնացքը հասնում է լեռներին: Եթե այդ հատվածում ուղևորներին թթվածին չմատակարարվի, բարձրության պատճառով կարող է նրանց մոտ նույնիսկ հիվանդագին զգացողություններ առաջանալ:
 
[[Չինաստան]]ի «Երկնային գնացքը» Ցինհայի երկաթգծով [[Պեկին]]ից մինչև Լհասա ճամփորդություն է կատարում 2 օրում (48 ժամում)՝ հետևում թողնելով [[յակ]]երին և [[վիթեր]]ին, սլանալով ամպերով ծածկված Տիբեթի լեռնաշղթայի միջով մի այնպիսի ապշեցուցիչ երթուղով, որի շնորհիվ այն արժանացել է աշխարհի ամենաբարձր երկաթգծի տիտղոսին: Այդ ուղևորության ընթացքում գնացքը տեղափոխում է ավելի քան հինգ հազար մարդու: Այս տարածաշրջանը հայտնի է իր ցուրտ կլիմայի, նոսրացած օդի և հաճախակի [[երկրաշարժ]]երի առանձնահատկություններով, այդ իսկ պատճառով հեշտ չի եղել շինարարների ու ինժեներների համար դրա կառուցումը: Երկաթուղային գծերը կառուցվել են չափազանց անկայուն բնահողի վրա, ռելսերի տակ սառեցված օդի և հեղուկ ազոտի խողովակներ են տեղադրվել, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում պահպանվի միատեսակ ցածր ջերմաստիճանը: Որոշ հատվածներում ռելսուղին ունի գետինը սառեցնող նորարարական համակարգ, որը խիստ կարևոր է հավերժական սառույցներով պատված [[տունդրա]]յի՝ երկաթուղին վտանգավոր դարձնող հալոցքային հոսքերից պաշտպանելու համար:
Տող 11.
== Կայարաններ ==
 
Գոլմուդ տեղամասում Լհասան ունի 45 կայարաններ, նախատեսվում է ևս 13-ը<ref>http://news.sina.com.cn/c/2006-07-01/193210306837.shtml连线青藏铁路总设计师:沿途尚预留13个车站_新闻中心_新浪网</ref>: 38 կայարանները չունեն սպասարկող անձնակազմ և ղեկավարվում են քաղաքային շրջան Սինինի կենտրոնից:
 
<div style="float:right; position: relative; font-size: 8pt;">