«Ցրոնքի կռիվ (1899)»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
Ցրոնքի կռիվը տեղի է ունեցել [[1899 թվական]]<nowiki/>ի [[ապրիլի 24]]-ին, երբ [[Բաղդասար Մալյան|Գուրգեն]]<nowiki/>ը մի փոքրիկ խմբով [[Սասուն]]<nowiki/>ից իջել է [[Մշո դաշտ]]՝ [[Սասուն]] վառոդ և ռազմամթերք փոխադրելու գործով: [[Մշո դաշտ]]<nowiki/>ում եղած ժամանակ Սասուն հատկապես սպիտակ վառոդ փոխադրելու նպատակով անցնում է Ցրոնք: Ցրոնքում հարկ եղած պատրաստությունները տեսնելուց և բեռները Սասուն ճամբելուց հետո որոշում է ևս մեկ օր մնալ Ցրոնքի մարագներում:
 
Օղունք գյուղացի Մկրտիչ Երամյանը, որը գաղտնի ոստիկան էր, հետևում է [[Բաղդասար Մալյան|Գուրգեն]]<nowiki/>ի խմբի շարժումներին և այդ մասին լուր տալիս [[Բիթլիս]]<nowiki/>ի կուսակալին: [[Ապրիլի 25]]-ին Ցրոնքը պաշարվում է [[Բիթլիս]]<nowiki/>ից և [[Մուշ]]<nowiki/>ից եկած զինվորներով, որոնց թիվն հասնում էր 1000-ի: Կառավարական զորքերը Ցրոնք գյուղի նշանավոր այրերին պատանդ են վերցնում և սկսում են գյուղի խուզարկությունը: Գյուղացիներից մեկը, չդիմանալով ծեծին և չարչարանքներին, վկայում է, որ նախորդ օրվա երեկոյան տեսել է հայդուկային խմբին, որ դեպի գյուղի մարագներն էին շարժվում:
 
Զորքն անմիջապես շրջապատում է գյուղի մարագները: Մարագների ուղղությամբ արձակված ոստիկանական համազարկը մնում է անպատասխան, որից հետո թուրքերը հրդեհում են մարագները: Գուրգենն իր հայդուկային խմբին հրամայում է դուրս գալ մարագներից և կռվով ճամբա բացել: Հայդուկներից ոմանք զոհվում են հենց մարագներից դուրս գալուց, մյուս մասը՝ հետագա կռվի ընթացքում:
 
== Գրականություն ==
* [[Կարո Սասունի|Սասունի Կարօ]], Պատմութիւն [[Տարօն]] աշխարհի, [[Պէյրութ]], 1957:
* Բդէեան Սարգիս եւ Միսաք, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, [[Գահիրէ]], 1962:
 
* [[Ռուբէն Տէր Մինասեան|Ռուբէն]], Հայ յեղափոխականի մը յիշատակները, Գ. հատ., [[Թեհրան]], 1982:
* Բդէեան Սարգիս եւ Միսաք, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, [[Գահիրէ]], 1962:
 
* [[Ռուբէն Տէր Մինասեան|Ռուբէն]], Հայ յեղափոխականի մը յիշատակները, Գ. հատ., [[Թեհրան]], 1982:
 
* [[Համլետ Գևորգյան (պատմաբան)|Գևորգյան Համլետ]], Էջեր հայոց ազատամարտի, Երևան, 2010:
{{ՀՀ}}