«Փյունիկ ՖԱ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պատմություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 47.
Առաջին անգամ աշուն-գարուն մրցակարգով անցկացված 1995/96 թթ. առաջնությունու նաև այն, որ թիմն առաջնությունում ոչ մի պարտություն չկրեց, իսկ «Փյունիկի»՝ ռեկորդային այդ անպարտելիության շարքը Հայաստանի առաջնություններում 59 խաղ կազմեց:
 
1996 թ.-ին՝ «Փյունիկը» հաղթանակով նշեց իր նորամուտը նաև եվրոգավաթներում. Հայաստանի չեմպիոնը՝ «Փյունիկը» գերազանց հանդես եկավ և արժանիորեն հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Դա էր վկայում Հրազդան» մարզադաշտում 3-1 հաշվով փայլուն հաղթանակ տարավ ֆիննական «ՀԻԿ»-ի նկատմամբ: Ներքին առաջնությունում «Փյունիկ» ևս շարունակում էր մրցակցությունից դուրս մնալ: Արդյունքը եղավ այն, որ թիմը 1996-97 թթ. մրցաշրջանում երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն:
 
1997 թ.-ին «Փյունիկը» իր նորամուտը նշեց նաև Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում, որտեղ զիջեց Բուդապեշտի ՄՏԿ-ին: 1997 թ.-ին՝ Հայաստանի առաջնությունում «Փյունիկը« դուրս մնաց մրցանակային տեղերից, ինչից հետո թիմն աստիճանաբար զիջեց իր դիրքերը: 1998 թ.-ի առաջնության ընթացքում «Փյունիկը» հայտնվեց ֆինանսական ծանր կացության մեջ, քանի որ ակումբը ֆինանսավորող Ռուբեն Հայրապետյանը հեռացավ ֆուտբոլից: Թիմի մի շարք առաջատար խաղացողներ լքեցին ակումբը: Դա հանգեցրեց նրան, որ «Փյունիկը» առաջնությունը դժվարությամբ ավարտեց 6-րդ տեղում, իսկ հետո ընդհանրապես դադարեցրեց իր գոյությունը: «Փյունիկի» վերածնունդը կայացավ 3 տարի անց, երբ Խորեն Հովհաննիսյանն ու Ռուբեն Հայրապետյանը վերադարձան ֆուտբոլ: Աշտարակի «Միկայի» դուստր թիմի՝ «Արմենիկումի» հիման վրա, որը նախորդ տարվա Առաջին խմբի առաջնությունում ուժեղագույնների խմբում հանդես գալու ուղեգիր էր նվաճել՝ կազմավորվեց «Փյունիկը»: Վերաբացված «Փյունիկի» սեփականատերն է դառնում գործարար Ռուբեն Հայրապետյանը (հետագայում՝ ՀՖՖ նախագահ) և սկսում է թիմի զարգացման գործընթացը։
 
Այլ ակումբներից թիմ է հրավիրում՝ այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք էին Արտավազդ Քարամյանն ու Արման Քարամյանը։ Թիմ են հրավիրվում նաև ֆուտբոլիստներ և մարզիչներ Մալիից, Կամերունից, Արգենտինայից և հետագայում նաև Ռումինիայից։ Նրանք օգնում են ակումբին արագորեն լավ արդյունքի հասնել։ 2002 թ.-ին թիմը դառնում է և´ առաջնության հաղթող, և´ գավաթակիր։
Թիմը հանդես եկավ Չեմպիոնների լիգայում և կարողացավ ևս մեկ փայլուն նվաճման հասնել. «Փյունիկ» մրցակցի հարկի տակ՝ խոշոր 4-0, ապա պատասխան խաղում՝ 2-0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի չեմպիոն «Տամպերե Յունայթեդին» և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջինը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը: Հատկապես պատասխան հանդիպումը մեծ իրարանցում էր առաջացրել մեր հանրապետությունում և «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն էր հանդիսականներով: Երկրպագուների հոսքը դեպի մարզադաշտ այնքան մեծ էր, որ շատերը հնարավորություն չունեցան սեփական աչքերով դիտել խաղը:
 
Հետագա տարիներին «Փյունիկը» ևս մի քանի անգամ հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակովորման առաջին փուլը, բայց ամեն անգամ երկրորդ փուլում նրան բաժին էին հասնում եվրոպական բարձրակարգ ակումբներ, ի դեմս՝ Կիևի «Դինամոյի», Դոնեցկի «Շախտյորի» և Զագրեբի «Դինամոյի»: Փոխարենը՝ երկար տարիներ շարունակվեց «Փյունիկի գերիշխանությունը Հայաստանի առաջնությունում. թիմը 10 տարի անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն: Այդ ընթացքում «Փյունիկում» որպես ֆուտբոլիստ են ձևավորվել Ռոբերտ Արզումանյանը, Էդգար Մանուչարյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, Դավիթ Մանոյանը, Էդգար Մալաքյանը և այլոք, ովքեր հանդիսանում էին ակումբի սաները:
2009 թ.-ին ակումբի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը վաճառում է «Փյունիկը» գործարար Սամվել Ալեքսանյանին։
2012 թ.-ին «Փյունիկի» նոր նախագահ է դառնում Ռուբեն Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը:
 
2017թ.-ին ակումբը ձեռք է բերում ռուսաստանցի գործարար [http://%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80_%D5%8D%D5%B8%D5%B2%D5%B8%D5%B4%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6_(%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D6%80%D5%A1%D6%80) Արթուր Սողոմոնյանը]: Ակումբի նոր սեփականատերը թիմի ղեկը վստահում է ռուս մասնագետ Ալեքսեյ Երյոմենկոյին: Վերջինս առաջնության առաջին հատվածում ոչ բավարար արդյունքների համար հրաժարական է տալիս: Նրան փոխարինած Արմեն Գյուլբուդաղյացի գլխավորությամբ՝ «Փյունիկը» առաջնությունն ավարտում է 5-րդ տեղում, սակայն իրավունք է ստանում է որակազրկված Գյումրիի «Շիրակի» փոխարեն հանդես գալ Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում: Ի սկզբանե, ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի որոշում է կայացնում է եվրագավաթների հանդիպումներից հետո «Փյունիկ» ակումբը վերանվանել «Երևան», սակայն որոշ իրադարձություններ խոչընդոտ են հանդիսանում դրա իրագործմանը:
 
Նոր մրցաշրջանից առաջ՝ թիմի գլխավոր մարզիչ է հրավիրվում ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևը: Վերջինս «Փյունիկ» է հրավիրում ռուս խաղացողների, որոնցից շատերի հետ նա աշխատել էր իրա նախկին թիմում՝ «Տամբովում»: Տալալաևին հաջողվում է կարճ ժամանակում հաջողություններ գրանցել թիմի ղեկին: Ռուս մասնագետի գլխավորությամբ՝ «Փյունիկին» հաջողվում է հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ եվրոգավաթների երրորդ փուլ: «Փյունիկը» առաջին երկու փուլերում պայքարից դուրս է թողնում համապատասխանաբար՝ մակեդոնական «Վարդարին» ու ղազախական «Տոբոլին», իսկ երրորդ փուլում երկու խաղերի արդյունքով համառ պայքարում զիջում է Թել-Ավիվի «Մաքքաբիին»: