«Փողկապ-թիթեռնիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4.
'''Փողկապ-թիթեռնիկ''', բազմաֆունկցիոնալ [[փողկապ]]ի տեսակ, նախատեսված ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։ Այն գործվածքե ժապավեն է, որը կապվում է օձիքի շուրջ համաչափորեն՝ այնպես, որ երկու հակառակ կողմերում ձևավորվում են թևիկներ։
 
Փողկապ-թիթեռնիկները կարող են պատրաստված լինել ցանկացած գործվածքից, բայց ամենից հաճախ պատրաստվում են [[մետաքս]]ից, [[պոլիեթիլեն]]ից, [[բամբակ]]ից կամ այդ նյութերի համատեղումից։ Երբեմն այդ աքսեսուարի հիմքը լինում է բնական փայտը։ Փողկապ-թիթեռնիկների պատրաստման համար [[մորթի]]ն ավելի հազվադեպ է օգտագործվում, քան սովորական փողկապների ժամանակ։
 
Մեր ժամանակներում փողկապ-թիթեռնիկը ամենից հաճախ կապում են այնպես, ինչպես կոշիկի ժապավենակապը։
Տող 14.
 
== Պատմություն ==
Փողկապ-թիթեռնիկն առաջին անգամ հայտնվել է խորվաթ պայմանագրայինների շրջանում 17-րդ դարի պրուսական պատերազմների ժամանակ: Խորվաթ պայմանագրայինները [[շարֆ]] էին օգտագործում՝ փաթաթելով այն պարանոցի շուրջ, որպեսզի փակեն վերնաշապիկի օձիքի բաց մասերը: Հագուստի այդ օգտակար տարրը շուտով ընդօրինակեցին Ֆրանսիայի վերին խավի ներկայացուցիչները («կռավատ» անվամբ, որը ծագում է ֆրանսերեն «croat» - «խորվաթ» բառից), իսկ ավելի ուշ այն դարձավ նորաձևության առաջատար՝ հաջողությամբ ծաղկելով 18-19-րդ հարյուրամյակներում:
 
Փողկապ-թիթեռնիկ կրող ամենահայտնի պատմական գործիչներից էր [[Ուինսթոն Չերչիլ]]ը:
 
== Ժամանակակից շրջան ==
Փողկապ-թիթեռնիկը մասամբ հանդիսանում է աճպարարների, խաղատան մոլախաղերի կարգադրիչների, բռնցքամարտի դատավորների կերպարի անբաժանելի մասը: Ալեքսանդր Դուբրովինսկու բացատրությամբ՝ փողկապ-թիթեռնիկը փաստաբանական սովորական համազգեստ է Շվեյցարիայում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում:
 
Թիթեռնիկները ինքնատիպ այցեքարտ են դարձել մշակութային մի շարք հայտնի գործիչների համար: Ֆիլմերում փողկապ-թիթեռնիկ կրում էին [[Ջեյմս Բոնդ]]ը և «[[Դոկտոր Ով]]» հեռուստասերիալի տասնմեկերորդ դոկտորը։ Փողկապի այս տեսակը հայտնի է նաև մուլտֆիլմերի հերոսների շրջանում, ինչպիսիք են [[Լեոպոլդ կատուն]], Խենթ Գլխարկագործը, «[[Գուֆին և նրա ջոկատը]]» մուլտֆիլմի Գուֆին և [[Դոնալդ բադ]]ը: