«Քամանչա»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
}}
 
'''Քամանչա''' (հինպարսկերենում kamānča, որը ծագել է kamān (աղեղ, կնտկնտոց) բառից), տարածված է [[Մերձավոր Արևելք]]ի երկրներում՝ որոշ տեղական առանձնահատկություններով: Լարային-աղեղնավոր նվագարան է: Տարածված է [[Իրան]]ում, [[Հայաստան]]ում, [[Վրաստան]]ում, [[Ադրբեջան]]ում, [[Հունաստան]]ում, [[Դաղստան]]ում և այլ երկրներում: Քամանչան [[Արևելք]]ում ավանդական երաժշտության համույթներում պարտադիր ընդգրկվող նվագարան է: Սակայն գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ այն գործածվում է նաև որպես մենանվագային գործիք:
 
==Անվանումը==
Քամանչայի իրանը գնդաձև է՝ ծածկված թաղանթային մեմբրանով։ Կլոր կոթից իրանի միջով անցնում է մետաղյա կաղապարաձող, որը նվագարանի համար ծառայում է նաև որպես «ոտք»։ Ունի ուղիղ ձգված վզիկ: Այն միանում է գլխիկին՝ չորս լայնակի ականջներով: Նվագում են ծնկի վրա ուղղաձիգ բռնած դիրքում՝ փայտյա բարակ աղեղով՝ վրան ձիու պոչի ձգված մազերով։ Քամանչայի նախնական ձևն ունեցել է մեկ լար: ՀԵտո նվագարանը դարձել է երեք լարանի, որն ամենագործածականն էր: Ավելի ուշ, 1909 թվականին, քամանչայի պատմության մեջ առաջին անգամ ավելացավ չորրորդ լարը՝ վիրտուոզ քամանչահար, արևելյան երաժշտության տեսաբան [[Սաշա Օգանեզաշվիլի|Սաշա Օգանեզաշվիլու]] (Ալեքսանդր Արշակի Օհանյան) շնորհիվ:
1920-40-ական թվականներին [[Վարդան Բունի]]ն ստեղծեց կվինտային լարվածքով քամանչաների ընտանիքը՝ պրիմա, ալտ, բաս և կոնտրաբաս, որոնք նա գործածում էր իր՝ Երևանի «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախմբում»։
Ավելի ուշ՝ 1978 թվականին, կոմպոզիտոր [[Ավետ Տերտերյան]]ը իր 5-րդ սիմֆոնիայում հնչեցրեց քամանչայի մենանվագը, որն ասես երկխոսություն լիներ մարդու և արարչի միջև: Իսկ կոմպոզիտոր [[Ռուբեն Ալթունյան]]ի «Անտունի» ստեղծագործության մեջ քամանչայի հնչյունները գերում են ունկնդրին՝ միահյուսելով անցյալն ու նոր ժամանակները:
 
Հայտնի է նաև [[ԽՍՀՄ]]-ում համերգներով լայնորեն շրջագայած քամանչահարների հնգյակը, որոնք նվագում էին տարբեր մեծության նվագարաններ։ Հայ իրականության մեջ առանձնացել են քամանչայի նվագի միջազգային ճանաչում վայելած խոշոր վիրտուոզներ, այդ թվում՝ Ս․ Օգանեզաշվիլին և Լ․ Կարախանյանը։
 
 
==Պարսկական քամանչան==
Հայկական աղբյուներից քամանչայի պատկեր է պահպանվել նաև Մոկսում գտնված 16-րդ դարի Ավետարանում, որտեղ քամանչան ներկայացված է որպես անսամբլային նվագարան՝ դափի և զուռնայի հետ: Արտաքին տեսքով այն շատ նման է դվինյան գտածոյին. կարճ ոտք, ուղիղ աղեղ և նվագելիս՝ բարձրացրած դաստակ: Նմանատիպ աղեղի պատկեր է պահպանված նաև պոետ, նկարիչ [[Նաղաշ Հովնաթան]]ի մոտ:
 
Հայաստանում կանայք ևս նվագել են քամանչա: Այդ մասին է վկայում Հայաստանի ազգային պատկերասրահում պահպանվող 19-րդ դարի անհայտ նկարչի կտավը: Պատկերված է ազնվական միջավայրում քամանչա նվագող վեհաշուք երիտասարդ մի կին:
 
== Սայաթ-Նովայի ավանդը աշուղական արվեստում ==
Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ-Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից։ Սայաթ-Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։
Իր ճոխ երգացանկում Սայաթ-Նովան չէր կարող չանդրադառնալ իր սիրելի նվագարանին՝ քամանչային, որը եղել է իր կյանքի և ստեղծագործության անբաժան ուղեկիցը: Եվ ինչպես որ իր բազում երգերով նա գովերգում էր սիրեցյալին, սիրո զգացմունքը, այնպես էլ երգով նա իր զգացմունքների արտահայտիչը դարձած քամանչայի գեղեցիկ, պատկերավոր ու արտահայտիչ գովքն է հյուսել: «Քամանչա» երգում նա այս նվագարանը համարում է արվեստի խորհրդանիշ: Սա ոչ միայն քամանչայի գովքն է, այլև մարդ-արվեստ փոխհարաբերության գեղագիտական իմաստավորումը: Հենց առաջին տողից ելնելով՝ «Ամեն սազի մեջըն գոված դուն թամամ տասն իս, քամանչա», որոշ սայաթնովագետներ գտնում են, որ պետք է հասկանալ այնպես, որ քամանչան բոլոր նվագարաններից տասնապատիկ լավն է: Բացի այն գովերգելուց, նկարագրում է նրա բոլոր մասերն ու ասում, որ արժեր դրանք սարքել ոսկուց, արծաթից, փղոսկրից և թանկարժեք քարերից: Նաև գեղեցիկ կերպով նկարագրվում է նրա նվագի թողած ազդեցությունը մարդու վրա. «Շատ տխուր սիրտ կու խնդացնիս, կու կըտրիս հիվընդի դողն»: Սայաթ-Նովան նաև վկայում է, որ ինքն էլ նվագելիս վեհանում է, բարձրանում աշխարհից ու մարդկային թուլություններից վեր մի այլ մակարդակի, մանավանդ երբ լսում է, թե ինչպես են ունկնդիրները նվագողի գովքն անում:
 
 
 
== Պատկերասրահ ==