«Ուելսի արքայազն Ուիլյամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:ՎինդզորներԿատեգորիա:Վինձորներ
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 7.
== Կենսագրություն ==
 
Արքայազնը ծնվել է 1982 թվականի հունիսի 21-ին երեկոյան ժամը 9-ին [[Լոնդոն]]ում, [[Պադդինգտոն]] շրջանում: Ուիլյամը առաջին արքայազն էր, ով չի ծնվել թագավորական պալատում, այլ ծնվել է Լոնդոնի [[Սուրբ Մարիամի հոսպիտալ]]ում: Դարձել է պապարացցիների թիրախ ծնվելուց անմիջապես հետո: Երբ Չարլզը և Դիանան դուրս են եկել հոսպիտալի ծննդատնից լրագրողների ամբոխը շարժվել է դեպի նրանց կողմը՝ նկարահանելու նորածին արքայազնին:
 
1982 թվականի օգոստոսի 4-ին արքայազնը կնքվել է [[Բուքինգհեմյան պալատ]]ում՝ [[Քենթերբերիի արքեպիսկոպոս]]ի կողմից և ստացել է Ուիլյամ Արթուր Ֆիլիպ Լուի անունը:
Տող 15.
Դպրոցն ավարտելուց հետո Ուիլյամը ընդունվել է հայտնի [[Էտոն քոլեջ]], որտեղ սովորել է աշխարհագրություն, կենսաբանություն և արվեստի պատմություն: Արքայազնը մշտապես եղել է կարգապահ աշակերտ, մշտապես ստացել բարձր գնահատականներ և կարողացել է հեշտ լեզու գտնել իր հասակակիցների հետ: Ի շնորհիվ շփման կարողությունների, նա ձեռք է բերել մեծ թվով ընկերներ և հաստատել ծանոթություններ: Ի տարբերություն դպրոցի, քոլեջում նա ունեցել է առանձին սենյակ և առանձին լոգարան, ինչը պայմանավորված էր, ոչ թե մեծամտությամբ, այլ անվտանգությունից ելնելով:
 
Երբ 1996 թվականի օգոստոսին Ուիլյամի ծնողները բաժանվեցին, արքայազնը ծանր տարավ այդ փաստը: Նա միշտ ավելի կապված է եղել իր մոր հետ, քան թե հոր: Դիանա Սփենսերը բաժանումից հետո շարունակեց մշտապես շփվել իր զավակների հետ: Անգամ բաժանումից հետո, նա համարվում էր [[Բրիտանական թագավորական ընտանիք]]ի անդամ և ապրում էր [[Քենսինգթոնյան պալատ]]ում: Դիանան մշտապես զբաղվել է բարեգործությամբ:
 
Արքայազնի համար մեծ հարված էր [[Փարիզ]]ում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում իր մոր՝ [[Արքայադուստր Դիանա]]յի մահը, որը տեղի ունեցավ 1997 թվականի օգոստոսի 31-ին: Ողբերգության մասին արքայազնը իմացավ միայն սեպտեմբերի 1-ին, քանի որ [[Արքայազն Չարլզ]]ը արգելել էր իր որդիների տանը ունենալ ռադիո: Ինչքան էլ ծանր էր հարվածը, Ուիլյամը և նրա կրտսեր եղբայր [[Արքայազն Հարրի]]ն մասնակցեցին մոր հուղարկավորությանը: Ուիլյամը և Հարրին քայլեցին իրենց մոր աճյունակառքի ետևից մինչ [[Վեստմինստերյան աբբայություն]], որտեղ տեղի ունեցավ հուղարկավորությունը: Մոր մահից հետո, Ուիլյամը իր ցանկությամբ հաճախել է հոգեթերապևտի կուրսերի: Այս ընթացքում աճել էր Ուիլյամի հակակրանքը ԶԼՄ-ների նկատմամբ: Նա անգամ մեղադրեց լրագրողների՝ մոր մահվան համար:
Տող 21.
2000 թվականի հուլիսին, [[Էտոն քոլեջ]]ը ավարտելուց հետո, երիտասարդ արքայազնը, ինչպես շատ ուսանողները, որոշեց մեկ տարով հետաձգել անցումը բարձրագույն կրթությանը: Նա շատ ճանապարհորդել է, այցելել [[Չիլի]], եղել [[Աֆրիկա]]յի երկրներում, ինչպես իր մայրը, մեծապես զբաղվել բարեգործությամբ, հատկապես [[Կենտրոնական Աֆրիկա]]յի հետամնաց և աղքատ երկրներում: Անգամ աշխատել է [[Բոթսվանա]]յում կաթի անգլիական ֆերմայում:
 
Բարձրագույն կրթության հարցում Ուիլյամը ընտրեց իր նախնիների ավարտած բուհը՝ [[Շոտլանդիա]]յի [[Սենթ Էնդրյու համալսարան]]ը: Իր չափահասությունը ([[Մեծ Բրիտանիա]]յում ընդունված է, որ անձը չափահաս է դառնում 21 տարեկանում) արքայազնը տոնել է աֆրիկյան ոճով [[Վինձոր ամրոց|Վինձորների ամրոց]]ում՝ թագուհու անմիջական վերահսկողության ներքո:
 
2005 թվականին արքայազնը ավարտում է համալսարանը: Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված էր [[Ավստրալիա]]յի կորալյան խութերին: Նա համալսարանն ավարտել է բարձր գնահատականներով (չնայած ոչ գերազանցությամբ), և դրանով անցել է հորը, ով [[Քեմբրիջի համալսարան|Քեմբրիջի համալսարանի]]ի շրջանավարտ էր: Ուիլյամի խոսքերով, նա Սենթ Էնդյրույում անց է կացրել չորս երջանիկ տարիներ: Համալսարանն ավարտելուց հետո զբաղվել է հանրօգուտ աշխատանքով, ներկայացրել է Նորին Մեծություն թագուհուն [[Նոր Զելանդիա]]յում, մասնակցել է [[Վելինգտոն]]ում և [[Օքլենդ (Նոր Զելանդիա)|Օքլենդում]]՝ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ավարտին նվիրված միջոցառումներին:
 
2006 թվականի մայիսին Ուիլյամը ընդունվել է Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա, իսկ նույն տարվա դեկտեմբեր ամսին ստացել է սպայական կոչում և միացել թագավորական հեծելազորին՝ որպես կրտսեր լեյտենանտ: Սրանով նա հետևել է բրիտանական թագավորական կարգին, համաձայն որի, գահի ժառանգորդները պետք է ունենան նաև ռազմական կրթություն: Ավանդույթը ծագում է բրիտանական սահմանադրական նախադեպից, համաձայն որի երկրի ԶՈՒ գլխավոր հրամանատարը միապետն է: Այնուհետև ծառայության է անցել [[Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժեր]]ում: 2011 թվականի դեկտեմբերին մասնակցել է ռուս ծովայինների փրկման օպերացիային:
Տող 30.
 
[[պատկեր:William and Kate wedding.jpg|thumb|left|250px|[[Քեյթ Միդլթոն]]ի և Արքայազն Ուիլյամի հարսանեկան նկարը]]
2010 թվականի նոյեմբերի 16-ին [[Քլարենս Հաուս]]ը հայտարարեց Արքայազն Ուիլյամի և [[Քեյթ Միդլթոն]]ի նշանադրության մասին: [[Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդես]]ը տեղի ունեցավ 2011 թվականի ապրիլի 29-ին՝ [[Վեստմինստերյան աբբայություն|Վեստմինստերյան աբբայության]] Սուրբ Պետրոսի տաճարում: Քենթերբերիի արքեպիսկոպոս [[Ռոուեն Ուիլյամս]]ը հանդիսավոր արարողության ժամանակ Քեյթին և Ուիլյամին հայտարարեց կին և ամուսին<ref>[http://www.infox.ru/afisha/gloss/2011/04/29/Princ_Uilyam_i_Kyeyt.phtml Архиепископ Кентерберийский Роуэн Уильямс официально провозгласил принца Уильяма и Кейт Миддлтон мужем и женой, Infox.ru, 29.04.2011.]</ref>, իսկ թագուհին նորապսակներին տվեց Քեմբրիջի դուքս և դքսուհի կոչումները:
 
2012 թվականի դեկտեմբերի 3-ին Թագավորական ընտանիքի մամլո ծառայությունը պաշտոնապես հայտարարեց, որ Արքայադուստր Քեթրինը հղի է և գտնվում է Լոնդոնի թագավորական հոսպիտալներից մեկում և դեռ մի քանի օր կմնա այնտեղ<ref>[http://www.mignews.com/news/society/world/031212_213921_76141.html Mignews.com. 04.12.2012. Великобритания: Кэйт и Уильям ждут ребёнка.]</ref>: