«Քիրոն»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
չ (→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
| Զավակներ =
}}
'''Քիրոն''' ({{lang-el| Χείρων}}), [[հին հունական դիցաբանություն]]ում<ref>Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.593; См. Титаномахия, фр.11 Бернабе; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 2, 4; II 5, 4.11; III 4, 4; 10, 3; 13, 3.5-6.8</ref> թեսալիական [[մարդաձի]], [[Կրոնոս]]ի և [[Փիլիրա]]յի որդին<ref>Титаномахия, фр.6 Ивлин-Уайт; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 2, 4</ref>: Ի սկզբանե օժտված է եղել անմահությամբ։ Նրա կինն էր Քարիկլոն, ով եղել է նաև [[Աքիլլես]]ի ստնտուն<ref>Примечания Н. А. Чистяковой в кн. Аполлоний Родосский. Аргонавтика. М., 2001. С.185</ref>, իսկ դուստրը՝ Գիպպան։
 
Դիցաբանության մեջ մարդաձիերի կերպարը բացասական է. նրանք փառաբանում էին խռովությունները, հակված էին ոգելից խմիչքներին և թշնամաբար էին տրամադրված մարդկանց նկատմամբ: Ի տարբերություն նրանց՝ Քիրոնը իմաստուն էր և բարի։ Նա ապրում էր [[Պելիոն (Հունաստան)|Պելիոն]] լեռան վրա։ Նա եղել է [[Ապոլլոն]]ի և [[Արտեմիս]]ի աշակերտը, սովորեցրել [[Յասոն]]ին, որի ճանապարհորդության համար պատրաստել է առաջին երկնային գլոբուսը, [[Դիոսկուրոսներ]]ին և [[Աքիլես]]ին<ref>Гораций. Эподы 13, 11-18</ref>: Նրանք համարվում են Քիրոնի հետնորդները, որոնց նա կերակրել էր [[առյուծ]]ի մսով։ Քիրոնը [[Ասկլեպիոս]]ին<ref>Гомер. Илиада IV 219</ref> և [[Պատրոկլուս]]ին<ref>Гомер. Илиада IV 832</ref> սովորեցրել է [[բժշկություն]], իսկ [[Ակտեոն]]ին՝ [[որսորդություն]]: Առասպելական մարդաձին մասնակցել է գինու աստված [[Դիոնիսոս]]ի հնդկական արշավանքին<ref>Нонн. Деяния Диониса XIV 51</ref>, [[Պելևս]]ին նվիրել [[Հացենի|հացենուց]] պատրաստված նիզակ<ref>Гомер. Илиада XVI 143; XIX 390; Стасин. Киприи, фр.5 Ивлин-Уайт</ref>:
 
Քիրոնը եղել է [[Հերակլես]]ի մոտ ընկերը։ Հերակլը, սիրուց արբած, եկել է նրա մոտ և ապրել քարայրում<ref>Псевдо-Эратосфен. Катастеризмы 40</ref>: Քիրոնը մահացել է թունավոր աղեղից։ Ըստ ավանդության՝ Հերակլը պատահմամբ է վիրավորել նրա ծունկը<ref>Диодор Сицилийский. Историческая библиотека IV 12, 8</ref>։ Սարսափելի տանջանքներ զգալով՝ հրաժարվել է անմահությունից՝ այն փոխանցելով [[Պրոմեթևս]]ին: Ըստ որոշ հեղինակների, նա բնակություն է հաստատել Մալեայում<ref group="Ն">Մալեա՝ հրվանդան [[Լակոնիա]]յում, կամ քաղաք [[Թեսալիա]]յում:</ref>, որտեղ մահացել է Հերակլի նետից<ref>Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 5, 4</ref>:
 
Հին հույները արտածել են Քիրոնի աստղապատկերը՝ որպես [[աղեղնավոր]]ի համաստեղություն<ref>Псевдо-Эратосфен. Катастеризмы 40; Гигин. Астрономия II 38, 1</ref>՝ [[Օձակիր]] համաստեղության արևելքում և [[Այծեղջյուր (կենդանակերպի նշան)|Այծեղջյուր]] համաստեղության արևմուտքում։