«Քրիստոսի Հարության տաճար (Նիժնի Տագիլ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Կրոնական կառույց}}
'''Քրիստոսի Հարության տաճար''' ({{lang-ru|Храм Воскресения Христова}}), [[Ռուս Ուղղափառ եկեղեցի|Ռուս ուղղափառ եկեղեցու]] Նիժնի Տագիլի թեմի եկեղեցի [[Նիժնի Տագիլ]] քաղաքի Ձերժինսկի շրջանում: Տաճարը գտնվում է քաղաքի մասնավոր հատվածում, Վագոնկայում, Բրգաձև սոճիների բլրի տրամվայի օղակի մոտակայքում, Լեսնայա փողոցի թիվ 20 հասցեում: Տաճարի տարածքում, Լեսնայա 20/1 հասցեում է գտնվում հին գյուղական մկրտության եկեղեցին<ref>[http://orthodox.etel.ru/2008/30/4/4kupol.htm Строительство храма в честь Воскресения Христова в Нижнем Тагиле]</ref><ref>[http://sobory.ru/article/?object=18620 Нижний Тагил. Церковь Воскресения Христова]</ref>:
 
== Պատմություն==
Քրիստոսի Հարության քարե մեծ տաճարը հիմնադրվել է 1992 թվականին [[Եկատերինբուրգ]]ի և Վերխոտուրսկի արքեպիսկոպոս Մելխիսեդեկի նախաձեռնությամբ: Շինարարությունը դանդաղ էր ընթանում միջոցների անբավարարության պատճառով, այնուամենայնիվ այն ավարտվեց:
 
Տաճարի շինարարությանը օժանդակություն էին ցուցաբերում բարերարները և զորամասի զինվորականները, որոնց հոգևոր սնունդն ապահովում է Հարության տաճարի վանահայր ավագ քահանա Կոնստանտին Յանովիչը: 2007 թվականին տաճարում տեղադրվեցին երեք [[գմբեթ]]ներ, իսկ 2008 թվականի օգոստոսի 4-ին ավելացան ևս չորսով, և տաճարը ձեռք բերեց ամբողջական տեսք և վեհություն: Տաճարի գմբեթները պատրաստվել են «Կոմպոզիտ» ՍՊԸ-ում, իսկ դրանց տեղադրումն իրականացրել է«Տրեստ-88» շինարարական ընկերությունը: Արտաքին շինարարությունն ավարտվել էր, իսկ ներքին հարդարման աշխատանքներն ավարտվեցին 2008 թվականի վերջին:
 
== Նկարագիր ==
Տող 11.
== Մկրտության եկեղեցի ==
Տաճարի տարածքում, նրանից դեպի հյուսիս գտնվում է փոքրիկ մեկ գմբեթավոր մկրտության եկեղեցին: Փոքրիկ եկեղեցին նույնպես ներկված է սպիտակ գույնով, ունի սոխաձև կապույտ գմբեթ: Եկեղեցու շենքի միակ մուտքը գտնվում է արևմտյան կողմում, մուտքի մոտ կա ոչ մեծ գավիթ միաթեք կտուրով: Պատուհանները կամարաձև են, վերևից կախված եզրերով: Արևելյան կողմում է գտնվում ոչ մեծ շրջանաձև ելուստ դեպի [[զոհասեղան]]ը:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:2008 հիմնադրումներ Ռուսաստանում]]
[[Կատեգորիա:Նիժնի Տագիլի տաճարներ]]