«Օլեգ Լոբով (պատմաբան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{այլ|Օլեգ Լոբով (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Օլեգ Նիկոլաևիչ Լոբով''' ({{lang-ru|Олег Николаевич Лобов}}, {{ԱԾ}}), [[ռուս]] պատմաբան, գավառագետ, գրող, պահեստազորի գնդապետ, [[Հայրենական մեծ պատերազմ]]ի վետերան, կազակության վերածննդի ակտիվ մասնակից: Նախաձեռնող խմբի կազմում մասնակցել է [[Դոնի կադետական կորպուս|Դոնի կայսր Ալեքսանդր III-ի անվան կադետական կորպուսի]] վերաստեղծմանը<ref>[http://cadethistory.ru/donskoy-imperatora-aleksandra-iii-k История]</ref>, որտեղ հետագայում երկար տարիներ աշխատել է մանկավարժ և թանգարանի պահապան: 2006 թվականից եղել է Նովոչերկասկ քաղաքի պատվավոր քաղաքացի<ref>[https://novochgrad.ru/about/people/id/20.html Почетные граждане города Новочеркасска]</ref><ref>[http://novocherkassk.net/wiki/freemens Почетные граждане города Новочеркасска]</ref>:
 
== Կենսագրություն ==
Տող 10.
[[Պատկեր:Кадетский корпус Новочеркасска.jpg|մինի|Նովոչերկկասի կադետական կորպուսը պատկերված բացիկի վրա մինչև հեղափոխություն]]
 
Ուկրաինայի ազատագրության գործողությունների ընթացքում տանկի անձնակազմը կրտսեր լեյտենանտ Լոբովի հրամանատարությամբ մասնակցում է Կորսուն-Շևչենկովսկի ֆաշիստական խմբավորման ջախջախմանը: Այս մարտերում նա ծանր վիրավորվում է: Երեք ամիս կրտսեր լեյտենանտ Լոբովը անցկացնում է հոսպիտալում, որտեղ նրան շնորհվում է [[Հայրենական պատերազմի շքանշան|Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան]]: Հետագայում Օլեգ Նիկոլաևիչը պարգևատրվում է ևս մեկ Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով, Հայրենական պատերազմի II աստիճանի երկու շքանշաններով, Կարմիր աստղի երկու շքանշաններով:
 
1944 թվականի ամռանից Լոբովը նորից տանկի հրամանատար է, բայց արդեն 5-րդ գվարդիական Դոնի կազակական հեծելազորային կորպուսի 12-րդ գվարդիական կազակական դիվիզիայի 54-րդ տանկային գնդում: 1944 թվականի նոյեմբերի վերջին կատաղի մարտեր էին գնում Հունգարիայի ազատագրության համար: 54 տանկային գնդի առջև խնդիր էր դրված 43-րդ և 45-րդ Դոնի հեծելավաշտային կազակական գնդերի հետ սերտ համագործակցությամբ գրավել [[Դանուբ]]ի գետանցումը և Մոխաչ քաղաքը: «Т-34» տանկը, աշտարակին «Դոնի կազակ» գրությամբ, դուրս է գալիս գետի ափ հինգ հոգանոց անձնակազմով: Մարտական մեքենայի հրամանատարն էր լեյտենանտ Օլեգ Լոբովը: Հարմար դիրք գրավելով և վաշտի երեք տանկերը նախապատրաստելով գրոհի լեյտենանտ Լոբովը ստորաբաժանումներին տանում է հերթական հարձակման: Սակայն թշնամին կատաղի կրակ է թափում նրանց վրա՝ գրոհի նետելով երեք տանկեր, երկու զրահամեքենա տասնյակ ավտոմատավորներով: Ճանապարհի աջից և ձախից ուղիղ կազակների ուղղությամբ մարտի են նետվում երկու «Հովազներ»: Դրանցից յուրաքանչյուրի հետևից շարժվում էին զրահամեքենաները, իսկ ճանապարհի կենտրոնով գնում էր անսովոր ահեղ ծանր տանկ: Կազակները ոչինչ չգիտեին գերմանական զորամասերում վերջերս հայտնված «Արքայական վագրի» մասին: [[Հիտլեր]]ի մտահղացմամբ դրանք պետք է բեկում մտցնեին պատերազմում և առաջին անգամ էին հանդիպում մեր տանկիստներին: Լեյտենանտ Օլեգ Լոբովի անձնակազմի կողմից խփված այս «Արքայական վագրը» դարձավ այդ տիպի միակ տանկը 5-րդ գվարդիական Դոնի կազակական հեծելազորային կորպուսի մարտական հաշվում: Իրենց մարտական ուղին դոնականները ավարտեցին 1945 թվականի մայիսի 9-ին Ավստրիական Ալպերում: «Դոնի կազակ» մակագրությամբ տանկերի աշտարակների մյուս կողմում հայտնվեց սուվորովյան լոզունգը «Փառք Ալպերին»:
Տող 17.
 
Իր ամբողջ կյանքում Օլեգ Նիկոլաևիչ Լոբովը հավաքում էր Նովոչերկասկի վերաբերյալ ֆոտոբացիկներ, պարբերական հրատարակություններ և նամականիշեր: Պահեստազորում լինելով, նա ավարտում է Կաբարդինո-Բալկարական պետական համալսարանի պատմական ֆակուլտետը, դառնալով պատմաբան ոչ միայն հակումով այլև մասնագիտությամբ: Մի շարք բուհերում դասավանդում էր ռազմական արվեստի պատմություն, համալսարաններից մեկի ուսումնական մասի վարիչն էր: Ամենուր ուսանողներին պարտադիր ծրագրից դուրս գիտելիքներ էր տալիս, սեր էր ներարկում այն երկրամասի նկատմամբ, որտեղ բախտ էր վիճակվել ծնվել, ապրել ու սովորել: 1992 թվականին «Հայրենիքի հուշարձաններ» գործակալությունը «Դոնը հին բացիկներում» անվանակարգում թողարկել է «Նովոչերկասկ» ժողովածուն, որի կազմի մեջ մտել են Լոբովի հավաքածուի 20-րդ դարի սկզբի 28 փոստային բացիկներ: Իսկ տասը տարի անց Ռոստովում նրա հավաքածուի հիման վրա լույս է տեսնում «Նովոչերկասկ Դոնի կազակների մայրաքաղաք» բացիկների հավաքածուն: Քաղաքային Կենտրոնական գրադարանի գավառագիտության բաժնի նյութերի օգնությամբ Օլեգ Նիկոլաևիչը նախապատրաստում է «XX դարի Դոնականները : Դոնական սպաները` 1914-1918 թթ. «Առաջին համաշխարհային պատերազմի գեորգիևյան ասպետները» ժողովածուն, որը հրատարակվում է Ռոստովում 2004 թվականին:
Երկար տարիներ համագործակցում է «Ստանիցայի լրատու» ամսագրի խմբագրության հետ, որը հրատարակվում էր [[Կանադա]]յում, կազակ էմիգրանտների հետնորդների կողմից: Լոբովն ամսագրի համար պատրաստում է Դոնի ժամանակակից կազակության, Նովոչերկասկի և Դոնի կադետական կորպուսի մասին բազմաթիվ հոդվածներ: Դրան ի պատասխան նա ստանում էր բազմաթիվ նամակներ և ծանրոցներ ամսագրի համարներով, որտեղ հրապարակվել էին նրա գործերը:
 
2009 թվականի ապրիլի 20-ին Օլեգ Նիկոլաևիչին թաղում են Նովոչեկասկյան նոր գերեզմանատան Փառքի ծառուղում:
 
== Պարգևներ ==
Տող 35.
* [http://www.donvrem.dspl.ru/Files/article/m4/4/art.aspx?art_id=665 ПОМНЯЩИЙ РОДСТВО]
* [http://www.cbs-novoch.ru/kraevedenie/znamenityie_zemlyaki/don.html ОЛЕГ НИКОЛАЕВИЧ ЛОБОВ]
 
{{DEFAULTSORT:Լոբով, Օլեգ}}
[[Կատեգորիա:Ռուս պատմաբաններ]]