«Օսրոյենե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Օսրոյենե''', արամեական (ասորական) հայկական հելլենիստական տիպի պետություն Հյուսիսային Միջագետքում՝ [[Եդեսիա]] մայրաքաղաքով (մ.թ.ա. 132-մ.թ. 216)։ Հիմնական բնակիչները եղել են հայերը, ասորիները, բնակվել են նաև պարթևներ, արաբներ և հրեաներ։
 
Իշխող գահատոհմի ներկայացուցիչների մեծ մասը կրել են [[Աբգար]] անունը։ Ասորական «Ադդայի վարդապետություն» երկի հայերեն հին թարգմանության մեջ Եդեսիայի թագավորությունը (Օսրոյենե) հայկական է համարվում: Մովես Խորենացին հենվելով այդ թարգմանության, հավանաբար նաև այլ աղբյուրների վրա, Աբգար Ե-ին, ինչպես նաև Օսրոյենեի արքայատան մյուս ներկայացուցիչներին հայ է համարել, բացի այդ պնդել, որ Աբգար Ե-ն ազգակցական կապ է ունեցել հայոց Սանատրուկ թագավորի հետ:
 
Այլ աղբյուրներ ենթադրում են, թե արքայատունը արաբական ծագում է ունեցել, սակայն հետո արամեացել է։
 
[[Տիգրան Բ]] և [[Սանատրուկ]] թագավորների օրոք Օսրոյենեն ժամանակավորապես մտել է [[Հայաստան]]ի կազմի մեջ։
 
Աբգար Ա-ին հաջորդած Աբգար Բ-ն Հռոմի եւ Պարթևստանի միջև ծագած պատերազմում աջակցում էր հռոմեացիներին: Հռոմեական աղբյուրները պնդում են, որ Ք.ա․ 54 թվականին սկսված պատերազմում հենց Աբգար Բ-ն է հիմնական պատճառը դարձել, որ Կրասոսը ծանր պարթություն է կրել պարթևներից: Հայոց արքա Արտավազդ Բ-ն հռոմեացիներին հորդորել է շարժվել Հայաստանի տարածքով, սակայն Աբգար Բ-ն պնդել է, թե շատ ավելի շահավետ եւ արդյունավետ կլինի, եթե հռոմեական բանակն անցնի անմարդաբնակ Միջագետքով: Լսելով Աբգարին Կրասոսն ընկնում է պաշարման մեջ եւ ծանր պարտություն կրում: Հաղթանակից հետո պարթեւների թագավաորի հրամանով Աբգար Բ-ն գլխատվում է:
 
Արևելաքրիստոնեական, այդ թվում՝ հայկական եկեղեցական ավանդությունը պնդում է, որ Օսրոյենեի՝ մ.թ. I դ. առաջին կեսին ապրած Աբգար V Ուքքաման («Սև») պատմության մեջ քրիստոնեություն ընդունած առաջին թագավորն էր, ընդ որում նա, Հիսուսին Աստծո որդի է ճանաչել դեռևս նրա կենդանության օրոք։
 
Որոշ գիտնականներ, որեւէ ապացույց չպերելով, անելով միայն ենթադրություններ, նշում են, թե իբր խոսքը ոչ թե Աբգար Ե-ի, այլ Աբգար VIII Մեծ-ի մասին է (177-212) թագավորի մասին է:
 
216-ին [[Կարակալլա]] կայսրը կործանել է Օսրոյենեի թագավորությունը և այն դարձրել հռոմեական նահանգ։ Այնուհետեւ Օսրոյենեն որպես պետություն այլեւս գոյություն չի ունեցել:
 
== Օսրոյենեի արքաներ ==
<br />
 
== Օսրոյենեի արքաներ ==
 
* [[Արյու]] (մ.թ.ա 132-127 թթ.)
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օսրոյենե» էջից