«Ֆիլիպինյան ծով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 39.
|Վիքիպահեստ =
}}
'''Ֆիլիպինյան ծով''' ({{lang-tl|Dagat Pilipinas}}, {{lang-en|Philippine Sea}}, {{lang-zh|菲律宾海}}, {{lang-ja|フィリピン海}}, {{lang-id|Laut Filipina}}), [[Խաղաղ օվկիանոս]]ի միջկղզային օվկիանոսային ծով, որը գտնվում է [[Ֆիլիպինյան արշիպելագ]]ի մոտ: Երկրի երկրորդ խոշոր ծովը ([[Սարգասյան ծով]]ից հետո): Այն չունի հստակ ցամաքային սահման, օվկիանոսից առանձնացված է մի շարք կղզիներով՝ Ճապոնական ([[Հոնսյու]], [[Կյուսյու]] և [[Ռյուկյու]]), արևմուտքում՝ [[Թայվան (կղզի)|Թայվան]] և [[Ֆիլիպիններ|Ֆիլիպինյան կղզիներ]]ով, արևելքում՝ ստորջրյա լեռնաշղթաներով և [[Իձու (կղզիներ)|Իձու]], [[Բոնինյան կղզիներ|Բոնինյան]], [[Կադզան կղզիներ|Կադզան]] և [[Մարիանյան կղզիներ]]ով, հարավ-արևելքում՝ Յապ և Պալաու կղզիներով<ref name="brit">{{cite web|url=http://www.britannica.com/EBchecked/topic/456389/Philippine-Sea|title= Philippine Sea|accessdate= 2008-08-12|publisher= Encyclopædia Britannica Online}}</ref>: Ընդհանուր մակերեսը կազմում է 5726 հազար կմ²<ref>[http://web.archive.org/web/20090820123304/http://encarta.msn.com/encyclopedia_761580288/Philippine_Sea.html Philippine Sea], [http://encarta.msn.com encarta.msn.com] (archived from [http://encarta.msn.com/encyclopedia_761580288/Philippine_Sea.html the original] on 2009-08-20).</ref>: Միջին խորությունը՝ 4108 մ, առավելագույնը՝ 11 022 մ ([[Մարիանյան իջվածք]]ում): Ծավալը՝ 23 522 հազար կմ³: Այստեղ անցնում են [[Հյուսիսային պասսատային հոսանք|Հյուսիսային պասսատային]] և [[Կուրոսիո]] հոսանքները: Ջրի մակերևույթի ջերմաստիճանը կազմում է 15-28˚C (հյուսիսում) մինչև 27-29 ˚C (հարավում): Աղիությունը հյուսիսում կազմում է 34,3 ‰, իսկ հարավում՝ 35,1 ‰:
 
Խոշոր նավահանգիստներն են՝ [[Նագոյա]], [[Յոկոհամա]] ([[Ճապոնիա]]), [[Ապրա]] ([[Գուամ|Գուամ կղզի]]):
 
== Ծովի հատակի ռելիեֆ ==
Հատակի ռելիեֆն ունի անցումային գոտու հատկանիշներ, այստեղ լայնորեն ներկայացված են խոշոր երկրաձևաբանական տեսակներ<ref name="bio">{{cite web|url= http://www.lighthouse-foundation.org/index.php?id=140&L=1|title= Philippine Sea|accessdate= 2008-08-12|publisher= Lighthouse Foundation}}</ref>: Ծովի գոգահովիտը ընդարձակ է և բարդ, և համեմատական է [[օվկիանոս]]ի հետ: Հանդիպում են ստորջրյա լեռներ, մեծ ձգվածություն ունեցող լեռնաշղթաներ (մինչև 2500 կմ), ստորջրյա [[հրաբուխ]]ներ մինչև 3000 մ բարձրությամբ: Այստեղ է գտնվում աշխարհի ամենախոր Ֆիլիպինյան փողրակը:
 
== Կլիմա ==
Կլիմայի վրա առաջին հերթին ազդում է Ֆիլիպինյան ծովի աշխարհագրական դիրքը [[Խաղաղ օվկիանոս]]ի հյուսիսային հատվածում, [[Ասիա]]յի մոտ և նրա մեծ ձգվածությունը հս.լ. 35 ˚-ից մինչև [[հասարակած]]: Ծովը գտնվում է չորս կլիմայական գոտիներում՝ [[Մերձարևադարձային կլիմա|մերձարևադարձային]], [[Արևադարձային կլիմա|արևադարձային]], [[Մերձհասարակածային կլիմա|մերձհասարակածային]] և [[Հասարակածային կլիմա|հասարակածային]]: Սեզոնային տարբերությունները ակնհայտ են միայն մերձարևադարձային գոտում: Մերձարևադարձային գոտում գերակշռում են [[մուսսոն]]ները, իսկ արևադարձայինում՝ [[պասսատներ]]ը: Ծովի այլ հատվածներում հանդիպում են նաև ոչ մշտական [[քամի]]ներ, հաճախ են թայֆունները:
 
Քամու արագությունը տարբեր է: Ձմռանը մուսսոններն ունեն 4-6 մ/վ, պասսատները՝ 5-8 մ/վ, հյուսիսում՝ մինչև 10 մ/վ, անկայուն քամիներ՝ մինչև 3 մ/վ արագություն: Հյուսիս-արևելքում դիտվում է առավել ակտիվ [[ցիկլոն]]ային գործունեություն, քամու արագությունը հասնում է 20-25 մ/վ արագության:
 
Օդի ջերմաստիճանը զգալիորեն բարձրանում է հյուսիսից հարավ: [[Հունվար]]-[[փետրվար]] ամիսներին ջերմաստիճանը կազմում է 9-10 ˚C հյուսիսում, 18-24 ˚C՝ ծովի կենտրոնական հատվածներում, 25-27 ˚C՝ հարավում:
 
== Ծովային հոսանքներ ==
Ֆիլիպինյան ծովում հիմնական հոսանքը Հյուսիսային պասսատային հոսանքն է: Այն տեղաշարժվում է դեպի արևմուտք` հս.լ. 10 և 17 աստիճանների միջև: Ճյուղավորվում է Թայվան և Լուսոն կղզիների շրջանում:
 
== Տես նաև ==
Տող 65.
{{ՎՊԵ}}
{{Արտաքին հղումներ}}
 
 
[[Կատեգորիա:Ֆիլիպինյան ծով]]