«Ֆլամանդացիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 6.
Լեզվով և մշակույթով մոտ են [[հոլանդացիներ]]ին։
 
Բելգիայի բնակչության հիմնական շերտը կազմում են ֆլամանդները՝ֆրանկական, ֆրիզական և սաքսոնական ցեղերի ժառանգները և վալոնները՝ կելտերի ժառանգները:  Ֆլամանդական էթնոսի ձևավորումը տեղի է ունեցել  15-16-րդ դդ.: 16-րդ դ. Նիդեռլանդական հեղափոխությունից  հետո Ֆլանդրիան ընդգրկվեց իսպանական տիրապետությունից ազատված «Միացյալ մարզի» մեջ, 1714 թ.՝ անցավ Ավստրիայի վերահսկողության տակ, իսկ 1797 թ. միացավ Ֆրանսիային: 
 
Վիեննայի կոնգրեսի որոշմամբ, 1814 թ. Ֆլանդրիան դարձավ Նիդեռլանդական թագավորության մաս, իսկ 1830 թ. Բելգիական հեղափոխության արդյունքում  ֆլամանդները, վալոնների աջակցությամբ, հիմնեցին Բելգիա անկախ պետությունը, մինչդեռ Ֆլանդրիայի մի որոշ հատված մնաց Նիդեռլանդների կազմում: 1847 թ. սկիզբ առավ ֆլամանդական ազգային շարժումը, որը հանգեցրեց ազգային մշակույթի, գրականության վերածննդին: Շարժման նպատակներից էր նաև ֆլամանդերենի և ֆրանսերենի միջև հավասարությունը: Արդյունքում, ընդունվեց օրենք, համաձայն որի երկրում հաստատվեց երկլեզու համակարգ, բայց այս 2 լեզուներին այդպես լ հավասար կարգավիճակ չտրվեց:
Տող 12.
Հետագայում բարեփոխման ենթարկվեց նաև քաղաքական համակարգը. պետության ներսում ձևավորվեցին դաշնության 2 տեսակի սուբյեկտներ՝ մշակութային համայնքներ (ֆլամանդական, վալոնական և գերմանական) և տնտեսական շրջաններ ([[Ֆլանդրիա]], [[Վալոնիա]] և [[Բրյուսել (մայրաքաղաքային տարածաշրջան)|Բրյուսել]]): 1993 թ. Բելգիան պաշտոնապես անվանակոչվեց որպես Վալոնիայի, Ֆլանդրիայի և Բրյուսելի դաշնություն:
 
Ֆլանդրիան  իրենից ներկայացնում է <nowiki/>[[Բելգիա|Բելգիայի թագավորության]] հինգ հյուսիսային նահանգները, որտեղ խոսում են <nowiki/>[[Նիդերլանդերեն|հոլանդերեն]]։ <nowiki/>[[Վալոնիա|Վալոնիայի]]յի և <nowiki/>[[Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջան|Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի]]ի հետ այն համարվում է դաշնության սուբյեկտ։ Բելգիայում տարածված է երկու հիմնական լեզու. <nowiki/>[[հոլանդերեն]], որով խոսում են <nowiki/>ֆլամանդացիները, որոնք կազմում են բնակչության 59%-ը և <nowiki/>[[ֆրանսերեն]], որով խոսում են հիմնականում: Բելգիայի պատմության մեջ եղել են բազմաթիվ հակամարտություններ լեզվական տարբերություննների պատճառով: 
 
Սակայն հարկ է նշել, որ հակասությունները չեն սահմանափակվում միայն լեզվական խնդիրներով: Կոնֆլիկտային իրավիճակը դրսևորվում է նաև սոցիալ-տնտեսական ոլորտում: Մինչև 20-րդ դ. կեսը Վալոնիան, ըստ էության, «կերակրում էր Ֆլանդրիային՝ մատակարարելով վերջինիս իր ազգային արտադրանքի առյուծի բաժինը: II համաշխարհային պատերազմից հետո իրավիճակը փոխվեց: Ֆլանդրիան վերածվեց տնտեսության շարժիչ ուժի, մինչդեռ Վալոնիայում  գործազրկության մեծ ալիք բարձրացավ: Արդյունքում, Ֆլանդրիայի բնակչությունը դժգոհությամբ հանդես եկավ:
 
2007-2008 թթ. Բելգիայի խորհրդարանական ընտրությունները հանգեցրին կառավարական ճգնաժամի: Ընտրությունների արդյունքում հաղթանակ տարավ Քրիստոնեա-դեմոկրատական Ֆլամանդական կուսակցությունը: Ճգնաժամի պատճառը կուսակցության ձգտումն էր հասնելու Ֆլանդրիայի հետագա ինքնավարությանը, ինչն էլ բացասական արձագանք գտավ վալոնական քաղաքական ուժերի կողմից:
 
Անհրաժեշտ է հիշատակել նաև բելգիական կոնֆլիկտում հարևան պետությունների ներգրավվածության մասին: