«Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Պոլիգլոտներ ՀոթՔաթ գործիքով
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 57.
'''Ֆրանցիսկոս''' ({{lang-lat|Franciscus}}, {{lang-it|Francesco}}, {{lang-es|Francisco}}, ավազանի անունը՝ '''Խորխե Մարիո Բերգոլիո''', {{lang-es|Jorge Mario Bergoglio}} {{efn|Արտասանություն՝ {{IPA-es|ˈxorxe ˈmaɾjo βerˈɣoɣljo|}} (իսպաներեն), {{IPA-it|berˈɡɔʎʎo|}} (իտալերեն)}}, {{ԱԾ}}), [[Հռոմի Կաթոլիկ եկեղեցի|Հռոմի Կաթոլիկ եկեղեցու]] 266-րդ [[Հռոմի պապ|պապ]]։ Հռոմի պապ ընտրվելուց հետո վերցրել է Ֆրանցիսկոս անունը՝ ի պատիվ սուրբ [[Ֆրանցիսկ Ասսիզեցի|Ֆրանցիսկ Ասսիզեցու]]։ Ֆրանցիսկոսն առաջին [[Հիսուսի միաբանություն|ճիզվիտ]] պապն է, առաջին պապը՝ [[Լատինական Ամերիկա]]յից, առաջինը՝ [[Հարավային կիսագունդ|Հարավային կիսագնդից]] և առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի [[Գրիգոր III]] պապից հետո, ով վախճանվել է 741 թվականին։
 
Ծնվել է [[Արգենտինա]]յի մայրաքաղաք [[Բուենոս Այրես]]ում։ Նախքան [[ճեմարան]]ում ուսանելը որոշ ժամանակ աշխատել է որպես քիմիական տեխնոլոգ և դռնապան՝ գիշերային ակումբում<ref>{{cite web | url=http://www.usatoday.com/story/news/nation/2013/12/03/pope-francis-cool-bouncer/3855285/ | title=Pope Francis' latest cool confession: He was a bouncer | work=USA Today | date=դեկտեմբերի 3 December, 2013 | accessdate=29սեպտեմբերի September29, 2015 | author=Green, Shannon Rae}}</ref>։ 1969 թվականին ձեռնադրվում է քահանա։ 1973-1979 թվականներին եղել է Արգենտինայի ճիզվիտների գավառական ավագ։ Արգենտինայում [[Ազգային վերակազմավորման գործընթաց]]ի կառավարության (1976-1983) տապալումից հետո նա մեղադրվեց [[Կեղտոտ պատերազմ]]ի ժամանակ երկու քահանաների առևանգման գործում մասնակցություն ունենալու մեջ, սակայն ապացույցների բացակայության պատճառով դատական գործը վերջ ի վերջո կասեցվեց։ 1998 թվականին դարձավ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, իսկ 2001 թվականին [[Հովհաննես Պողոս II]] պապի կողմից արժանացավ [[կարդինալ]]ական աստիճանի։ 2001 թվականի դեկտեմբերին երկրում տիրող [[Արգենտինայի խռովություններ (2001)|խռովությունների]] ժամանակ գլխավորում էր Արգենտինայի կաթոլիկ եկեղեցին, և [[Նեստոր Կիրշներ]]ի ու [[Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշներ]]ի վարչակարգը նրան դիտարկում էր որպես քաղաքական թշնամի։ 2013 թվականի փետրվարի 28-ին [[Բենեդիկտոս XVI]] պապի հրաժարականից հետո մարտի 13-ին [[կոնկլավ]]ը որպես հաջորդ պապ ընտրեց կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյին։
 
Իր ողջ հասարակական կյանքի ընթացքում Ֆրանցիսկոս պապն աչքի է ընկել իր համեստությամբ, հատուկ նշանակություն տվել Աստծո ողորմածությանը, մտահոգվել աղքատներով և այլ դավանանք ունեցող անձանց նկատմամբ իր հանդուրժողական վերաբերմունքով։ Նրան գնահատում են պապական իշխանության հանդեպ ունեցած համեստ, քիչ պաշտոնական վերաբերմունքի համար։ Օրինակ՝ ի տարբերություն նախկին պապերի՝ նա նախընտրեց բնակվել Վատիկանի [[Domus Sanctae Marthae]] հյուրատանը և ոչ թե [[Վատիկանի առաքելական պալատ]]ի [[Պապական հարկաբաժին|պապական հարկաբաժնում]]։ Ճիզվիտական և [[Իգնատիոս դե Լոյոլա|իգնատիոսական]] գեղագիտական ճաշակի շնորհիվ, նախընտրում է անպաճույճ եկեղեցական հագուստներ, իր ընտրության ժամանակ հրաժարվել է ավանդական պապական [[մոցցետա]]յից, պապական իշխանության խորհրդանիշ համարվող ոսկե [[Ձկնորսի մատանի|Ձկնորսի մատանու]] փոխարեն ընտրել է արծաթեն և պահպանել նույն լանջախաչը, որը կարդինալ ժամանակ էր կրում։ Շարունակում է պահպանել եկեղեցու բաց և հյուրընկալ լինելը։ Չի աջակցում սանձարձակ [[կապիտալիզմ]]ին, [[մարքսիզմ]]ին կամ [[ազատագրման աստվածաբանություն|ազատագրման աստվածաբանության]] մարքսիստական տարբերակներին։ Ֆրանցիսկոսը պահպանում է եկեղեցու ավանդական հայացքները [[վիժում]]ների, [[էվթանազիա]]յի, [[Բեղմնականխում|հակաբեղմնավորիչներ]]ի, [[Համասեռականություն|համասեռականության]], կանացի քահանայության և [[Կուսակրոնություն|կուսակրոնության]] վերաբերյալ։ Դեմ է [[գնողունակ պահանջարկ]]ին, չափից դուրս զարգացմանը և հատկապես մեծ աջակցություն է ցուցաբերում [[Կլիմայի փոփոխություն|կլիմայի փոփոխության]] դեմ ուղղված միջոցառումներին, որին է նվիրված նրա [[Laudato si’]] (Գովեմ զՔեզ) շրջաբերականը<ref>[http://armenianchurchco.com/2823.html «Laudato si (Գովեմ զՔեզ)» շրջաբերականի համառոտ էությունը. ինչպե՞ս հաղթահարել ճգնաժամը]</ref>։ 2015 թվականի ապրիլի 12-ին [[Վատիկան]]ի [[Հռոմի Սուրբ Պետրոս տաճար|Սուրբ Պետրոսի տաճարում]] Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապը մատուցել է Սուրբ Պատարագ և իր ելույթում նշել, որ հայերին պատահած ողբերգությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր<ref>[https://www.azatutyun.am/a/26951506.html Պապ. Հայերի հետ կատարվածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր]</ref>։ 2016 թվականի հունիսի 24-26-ը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը այցելել է Հայաստան<ref>{{cite web | url=http://www.aravot.am/2016/06/03/700199/ | title=«Հռոմի պապի այցելությունը Հայաստան ինչ-որ իմաստով պատմական է և բացառիկ»․ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան | publisher=www.aravot.am | date=հունիսի 3, 2016 | accessdate=հունիսի 20, 2016 | author=Արփի Կիրակոսյան}}</ref><ref>{{cite web | url=http://armenianchurchco.com/4862.html | title=Ֆրանցիսկոս Սրբազան Պապը Հայաստան կայցելի 2016 թ. հունիսի 24-26-ը | publisher=ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԵՒՐՈՊԱՅԻ | date=ապրիլի 9, 2016 | accessdate=հունիսի 20, 2016}}</ref>։
Տող 63.
== Վաղ տարիներ ==
[[Պատկեր:Jorge Mario Bergoglio attended a salesian school between 1948 and 1949.jpg|մինի|280px|ձախից|<center>Խորխե Մարիո Բերգոլիոն կանգնած է 2-րդ շարքում՝ ձախից 4-րդը, 1948 թվական<center>]]
Խորխե Մարիո Բերգոգլիոն ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17-ին [[Բուենոս Այրես]]ի մոտ գտնվող Ֆլորես բնակավայրում<ref name=Remeseira>Claudio Iván Remeseira: [http://nbclatino.com/2013/03/14/pope-francis-a-humble-and-outspoken-man-and-technically-also-italian/ Pope Francis: A humble and outspoken man, and technically also Italian] NBCLatino, 14 March 2013</ref>։ Նա Մարիո Խոսե Բերգոլիոյի (1908-1959) և Ռեգինա Մարիա Սիվորիի հինգ զավակներից ավագն էր<ref name=Garrido>{{cite news|last=Garrido|first=J.|title=Vida y trayectoria de Bergoglio en seis capítulos|url=http://diario.latercera.com/2013/03/16/01/contenido/reportajes/25-132222-9-vida-y-trayectoria-de-bergoglio-en-seis-capitulos.shtml|accessdate=մարտի 24 March, 2013|publisher=La Tercera|date=16մարտի March16, 2013}}</ref>։ Մարիո Բերգոլիոն իտալացի ներգաղթյալ հաշվապահ էր<ref name=biografia>{{cite web|url=http://www.vatican.va/holy_father/francesco/biography/documents/papa-francesco-biografia-bergoglio_en.html|title=Vatican Web site, from L'Osservatore Romano, Year LXIII, number 12: biography of the Holy Father Francis|publisher= Holy See|date= |accessdate=18հուլիսի July18, 2013
}}</ref>՝ ծնված [[Պորտակոմարո]]յում՝ Իտալիայի [[Պիեմոնտ]] շրջանում։ Ռեգինա Սիվորին տնային տնտեսուհի էր Բուենոս Այրեսից<ref name=Sivori>{{cite web|url=http://www.lanacion.com.ar/1564076-el-extasis-familiar-por-el-loco-de-la-guerra|title= Regina María Sívori, su mamá|publisher= La Nación|date= մարտի 17 March, 2013|accessdate=19մարտի March19, 2013}}</ref>՝ ծագմամբ հյուսիսային Իտալիայից<ref name="guardian">{{cite news|last=Rice-Oxley|first=Mark|title=Pope Francis: the humble pontiff with practical approach to poverty|url=http://www.guardian.co.uk/world/2013/mar/13/jorge-mario-bergoglio-pope-poverty|accessdate=13մարտի March13, 2013|publisher=The Guardian (UK)|date=13մարտի March13, 2013|location=London}}</ref><ref name=Donovan>{{cite news|last=Donovan|first= Jeffrey|url=http://www.bloomberg.com/news/2013-03-13/argentina-s-cardinal-jorge-bergoglio-is-elected-pope-francis-i.html|title=Argentina's Cardinal Bergoglio Is Elected Pope Francis|publisher=Bloomberg L.P.|date=մարտի 13 March, 2013|accessdate=13մարտի March13, 2013}}</ref><ref name=Henderson>{{cite news|url=http://www.telegraph.co.uk/news/religion/the-pope/9928921/Pope-Francis-elected-leader-of-Catholic-Church-live.html|title=Pope Francis elected leader of Catholic Church: latest|first=Barney|last=Henderson|publisher=The Daily Telegraph|date=14մարտի March14, 2013|accessdate=մարտի 14 March, 2013|location=London}}</ref>։ Մարիո Խոսեի ընտանիքը թողել է Իտալիան 1929 թվականին՝ փախչելով [[Բենիտո Մուսոլինի|Բենիտո Մուսոլինիից]]ից{{sfn|Rosales|Olivera|2013|p=5}}։ Մարիա Էլենա Բերգոլիոն՝ Ֆրանցիսկոս պապի միակ կենդանի քույրը, հաստատել է, որ իրենց ներգաղթը կապված չի եղել տնտեսական պատճառների հետ<ref name="fascism">{{cite news|url=http://www.lastampa.it/2013/03/17/esteri/vatican-insider/en/translate-to-english-jorge-e-contro-i-regimi-colpa-del-fascismo-se-nostro-padre-emigro-dsLa2d3qBmg6w2j0djj5qK/pagina.html|title=Jorge is against regimes. It is because of fascism that our father emigrated|date=17մարտի March17, 2013|publisher=La Stampa|accessdate=18մարտի March18, 2013}}</ref>։ Մյուս քույրերն ու եղբայրներն էին Ալբերտո Հորացիոն, Օսկար Ադրիանը և Մարտա Ռեգինան<ref>{{cite web|url=http://www.lanacion.com.ar/1563022-los-bergoglio-la-familia-mas-sorprendida|title=Los Bergoglio, la familia más sorprendida|date=14մարտի March14, 2013|publisher=La Nación|language=Spanish|accessdate=22ապրիլի April22, 2015|trans_title=The Bergoglio, the most surprised family}}</ref>։ Նրա քրոջ և եղբոր թոռները՝ Անտոնիոն և Ժոզեֆը, մահացել են ավտովթարից<ref name=Tribune>{{cite news|url=http://www.chicagotribune.com/news/nationworld/chi-pope-family-members-killed-20140819-story.html|title=3 relatives of pope killed in crash in Argentina – Chicago Tribune|date=19օգոստոսի August19, 2014|work= Chicago Tribune|accessdate=4հոկտեմբերի October4, 2014}}</ref><ref name=nephews>{{cite web|url=http://www.catholicnews.com/data/stories/cns/1403476.htm|title=CNS STORY: Pope asks prayers after great nephews, their mother die in car crash|publisher=|accessdate=4հոկտեմբերի October4, 2014}}</ref>։
 
6-րդ դասարանում Բերգոլիոն հաճախել է Վիլֆրիդ Բարոն դե լոս Սանտոս Անխելես դպրոցը, որը [[Ռամոս Մեխիա]]յում գտնվող Դոն Բոսկոյի Սալեզիան միաբանությանն էր պատկանում։ Հաճախել է Էսկուելա Տեկնիկա Ինդուստրիալի N° 27 Հիպոլիտո Իրիգոյեն<ref name="techniciandegree">{{cite journal
|url=http://www.lanacion.com.ar/1562738-bergoglio-un-sacerdote-jesuita-de-carrera|journal=La Nación|title=Jorge Bergoglio, un sacerdote jesuita de carrera|trans_title= Jorge Bergoglio, a career Jesuit priest|date= 13մարտի March13, 2013|language=Spanish}}</ref> միջնակարգ դպրոցը և այն ավարտել՝ քիմիական տեխնոլոգի դիպլոմով<ref name="bio">{{cite news|title=Biography: who is Jorge Mario Bergoglio?|url=http://www.news.va/en/news/biography-who-is-jorge-mario-bergoglio|accessdate=մարտի 15 March, 2013|publisher=News.va|date=13մարտի March13, 2013}}</ref><ref name="reese">{{Citation | last = Reese | first = Thomas | author-link = | title = Does Pope Francis have a MA in chemistry? | publisher = National Catholic Reporter | date = 3 June 2015 | url = http://ncronline.org/blogs/ncr-today/does-pope-francis-have-ma-chemistry | accessdate = 3 June 2015 }}</ref>։ Նա մի քանի տարի այդ մասնագիտությամբ աշխատել է Հիքեթիեր Բախմանի լաբորատորիայում<ref name="bio" /><ref name="reese"/>, իսկ նրա տնօրենը եղել է Էսթեր Բալեստրինոն։ Մինչ Ճիզվիտական միաբանությանն անդամակցելը ակումբում աշխատել է դռնապան և փորձեր իրականացրել քիմիական լաբորատորիայում<ref name=burke>{{cite news| url = http://religion.blogs.cnn.com/2013/12/03/pope-i-was-once-a-bar-bouncer/| title = Pope: I was once a bar bouncer| last = Burke| first = Daniel| publisher = CNN| date = դեկտեմբերի 3 December, 2013| accessdate = 3դեկտեմբերի December3, 2013}}</ref><ref name=Chua>{{cite news|last=Chua|first=Howard|url=http://poy.time.com/2013/12/11/person-of-the-year-pope-francis-the-peoples-pope/print/|title=TIME's Person of the Year 2013 Pope Francis, The People's Pope|publisher= Time|date=դեկտեմբերի 11 December, 2013|accessdate=27դեկտեմբերի December27, 2013}}</ref>։
 
21 տարեկանում Բերգոլիոն տառապել է կյանքի համար վտանգավոր [[թոքաբորբ]]ով։ Հիվանդությունից հետո նրա թոքի մի մասը հեռացրել են<ref name=techniciandegree /><ref name="reuters">{{cite news|last=Lifschitz|first=Alejandro|title=Argentina's pope a modest man focused on the poor|url=http://www.reuters.com/article/2013/03/13/us-pope-succession-bergoglio-idUSBRE92C15X20130313|accessdate=մարտի 14 March, 2013|publisher=Reuters|date=13մարտի March13, 2013}}</ref>։ Բերգոլիոն Սան Լորենցո դե Ալմագրո ֆուտբոլային ակումբի երկրպագուներից է։ Բերգոլիոն նաև Տիտա Մերելլոյի մասնակցությամբ ֆիլմերի<ref name=aicabio>{{cite news|title=Bergoglio, sobre todo 'pastor', tanguero y simpatizante de San Lorenzo|language=Spanish
|url=http://www.aica.org/5517-bergoglio-sobre-todo-pastor-tanguero-simpatizante-de-san-lorenzo.html|accessdate=19մարտի March19, 2013|publisher= Agencia Informativa Católica Argentina|date=13մարտի March13, 2013
}}</ref>, [[Նեոռեալիզմ (գրականություն)|նեոռեալիզմի]], [[տանգո]]յի և Արգենտինայի, Ուրուգվայի ազգային երաժշտության՝ [[միլոնգա]]յի սիրահար է<ref name=aicabio />։
 
Տող 108.
Նրա օգտին քվեարկեցին արգենտինացի [[եպիսկոպոս]]ների մեծամասնությունը, որը միայն հաստատում էր նրա առաջնորդությունը և միջազգային համբավը, որը վաստակել էր [[Կոնկլավ]]ին մասնակցելով։
 
2013 թվականի կոնկլավի ժամանակ, որը հրավիրվել էր [[Բենեդիկտոս XVI]]-ի հրաժարականից հետո, նույնպես մտնում էր պապաբիլների շարքում (շատ այլ թեկնածուների հետ)<ref name="businessinsider">{{cite web|work=[[Business Insider]]|url=http://www.businessinsider.com/meet-the-man-who-will-be-the-next-pope-2012-4?op=1|title=One Of These Men Will Be The Next Pope|date=փետրվարի 11 February, 2013|accessdate=15փետրվարի February15, 2013|archiveurl=http://www.webcitation.org/6F8jzD3eZ|archive-date=2013-03-15}}</ref>, և այս ժամանակ ընտրվեց։
 
=== Հռոմի Պապ ===
Տող 162.
== Այց Հայաստան ==
[[Պատկեր:Այց I քրիստոնյա պետություն.jpg|right|160px|thumb|<center>Ֆրանցիսկոս Պապի ՀՀ այցի տարբերանշանը՝ կարգախոսով</center>]]
[[2015]] թվականին [[ՀՀ Նախագահ]] [[Սերժ Սարգսյան]]ը պաշտոնապես հրավիրեց Հռոմի պապին այցելել Հայաստան, որը Վատիկանի առաջնորդը սիրով ընդունեց։ Սկզբում ամսաթվեր չէին նշվում<ref>{{cite web|url=http://www.armradio.am/en/2014/09/19/pope-francis-accepts-invitation-to-visit-armenia/|title=Pope Francis accepts invitation to visit Armenia|work=Public Radio of Armenia|accessdate=20սեպտեմբերի September20, 2014}}</ref>։ Հետո հաստատվեց, որ Հռոմի պապը Հայաստան կժամանի 2016 թվականին<ref>{{cite web|url=http://www.aysor.am/en/news/2015/04/11/Pope-Francis-to-visit-Armenia-next-year/933966|title=Pope Francis to visit Armenia next year|publisher=|date=12ապրիլի April12, 2015|accessdate=12ապրիլի April12, 2015}}</ref>։ Այցը նախատեսվում էր ապրիլին, բայց 2016 թվականի փետրվարին հայտարարվեց, որ այցը տեղի կունենա սեպտեմբերին՝ [[Վրաստան]] և [[Ադրբեջանական Հանրապետություն|Ադրբեջան]] այցերին զուգահեռ<ref>{{cite web|url=http://www.lastampa.it/2016/02/08/vaticaninsider/eng/world-news/popes-potential-visit-to-armenia-could-take-place-in-september-BCFiTI8v5tR73ZfvTSNEYN/pagina.html|title=Pope's potential visit to Armenia, could take place in September|publisher=Vatican Insider|date=փետրվարի 8 February, 2016|accessdate=9փետրվարի February9, 2016}}</ref>։ Մարտին Վատիկանը հայտնեց, որ ամենայն հավանականությամբ այցը տեղի կունենա հունիսի երկրորդ կեսին, չնայած պլանավորման սկզբնական փուլում է<ref>{{cite web|url=http://www.dailyjournal.net/view/story3e4755b25fcf45c2ab7160725ec849b3/EU--REL--Vatican-Armenia|title=Pope Francis is studying a trip to Armenia in June, a year after he termed the Ottoman-era slaughter of Armenians as a genocide|publisher=Daily Journal|date=մարտի 18 March, 2016|accessdate=19մարտի March19, 2016}}</ref>։ 2016 թվականի ապրիլի 9-ի մամլո հաղորդագրությունում հայտնվում էր, որ Հռոմի պապը Հայաստան ժամանեց հունիսի 24-ից 26-ը։
{{Քաղվածքի սկիզբ}}