«Ֆրեյա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Բնութագիր: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 8.
[[Պատկեր:Freya by Penrose.jpg|thumb|mini|200px|աջից|Ֆրեյան և իր մանյակը (նկարիչ՝ Ջ. Փենրոուզ, 1913 թ.):]]
Ֆրեյան սերում է [[վաներ]]ի տոհմից, նա դուստրն է վան Նյորդի, իսկ վերջինս [[Օդին (դիցաբանություն)|Օդինի]] (կամ՝ Վոթան) խորթ որդին է: Այն բանից հետո, երբ [[վաներ]]ն ու [[ասեր]]ը խաղաղություն են կնքում միմյանց միջև, վաները Նյորդին պատանդ են թողնում [[Ասգարդ]]ում:
Ասգարդում Ֆրեյան առաջինն է՝ [[Ֆրիգգ (դիցաբանություն)|Ֆրիգգից]] հետո: Գեղեցկության մեջ նրան հավասարն աշխարհում չի եղել և չկա ոչ աստվածների մեջ, ոչ՝ մարդկանց, իսկ նրա սիրտն այնքան փխրուն և նուրբ է, որ զգում է բոլորի տառապանքը: Ֆրեյան ունի բազեի կախարդական փետուրներ, որոնք հագնելով կարող է թռչել՝ [[բազեներ|բազեի]] կերպարանք առած: Նրան է պատկանում նաև Բրիսինգամեն կոչվող ոսկե մանյակը, որը նա ձեռք է բերել՝ գիշերելով չորս թզուկների հետ: Երբ Ֆրեյան արտասվում է, նրա աչքերից կաթում են ոսկե արցունքներ: Բացի դրանից, Ֆրեյան նաև [[Վալկիրիա (դիցաբանություն)|վալկիրիաների]] առաջնորդն է: Ֆրեյան սլանում է մարտակառքով, որին լծված է երկու կատու: Ընտանի կենդանիների շարքում նա ունի նաև մի «մարտական վարազ»՝ Հիլդիսվինի անունով, որն իրականում իր ծպտված սիրեցյալն է՝ Օտտարը: Ֆրեյան ապրում է զարմանահրաշ ամրոց Ֆոլկվանգում (Folkvang - Մարդկանց դաշտ կամ Ժողովրդական դաշտ), որի գլխավոր սրահը կոչվում է Սեսռումնիր: Նա սիրում է երաժշտություն, գարունը և ծաղիկներ, իսկ հատկապես սիրում է [[էլֆեր]]ին:
 
Ֆրեյան նաև պտղաբերության, բերք ու բարիքի և հունձքի աստվածուհին է: Հունձքը կարող է տարբեր լինել. Ֆրեյան երբեմն ունենում է մոլեգնության պահեր, որի արդյունքում նա կարող է և արյունոտ բերք հավաքել: Նման դեպքերում Ֆրեյան կարող է հաղթանակ պարգևել ճակատամարտում: Նա նաև իրեն է վերցնում ընկած զինվորների կեսին. երկրորդ կեսին վերցնում է [[Օդին (դիցաբանություն)|Օդինը]]): Բայց դա չի նշանակում, որ Ֆրեյան իրեն է վերցնում ավելի վատ ռազմիկներին, քան Օդինը: Նրանք հավասար կերպով բաժանում են նրանց իրենց մեջ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆրեյա» էջից