«Սուրբ Սոֆիայի տաճար (Ստամբուլ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 22.
Իր ստեղծման օրվանից՝ 537 թվական, մինչև 1453 թվականը այն եղել է Արևելյան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը<ref name="mw112">Müller-Wiener (1977), p. 112.</ref>: Միայն 1204-1261 թվականների ընթացքում տաճարը խաչակիրների կողմից ([[Խաչակրաց չորրորդ արշավանք|Խաչակրաց 4-րդ արշավանքի]] ժամանակ) վերածվել է [[Կաթոլիկ եկեղեցի|կաթոլիկ]] տաճարի, որը գտնվում էր [[Լատինական կայսրություն|Լատինական կայսրության]] տիրապետության տակ: 1453 թվականի մայիսի 29-ին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվել է օսմանյան [[մզկիթ]]ի. այս կարգավիճակում այն մնացել է մինչև 1931 թվականը: Այնուհետև այն աշխարհիկացվել է և 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան<ref>Magdalino, Paul, et al. "Istanbul: Buildings, Hagia Sophia" in Grove Art Online. Oxford Art Online. http://www.oxfordartonline.com. accessed 28 February 2010.</ref>: Շուրջ հազար տարի Սուրբ Սոֆիայի տաճարը համարվել է աշխարհի ամենամեծ տաճարը մինչև 1520 թվականին կառուցվել է [[Սևիլյայի տաճար]]ը:
 
Ներկայիս շինությունը կառուցվել է 532-537 թվականներին որպես եկեղեցի բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և եղել է Սուրբ իմաստության երրորդ եկեղեցին: Տաճարը գտնվել է այն վայրում, որտեղ գտնվող նախորդ եկեղեցին ոչնչացվել էր Նիկայի ապստամբության ժամանակ: Տաճարը կառուցվել է հույն ճարտարապետներ [[Իսիդոր ՄիլետացիՄիլեթացի|Իսիդոր ՄիլետացուՄիլեթացու]] և [[Անթեմիուս Թրալեսցի|Անթեմիուս Թրալացու]] կողմից<ref>{{cite book|title=Gardner's Art Through the Ages: Volume I, Chapters 1–18|title=Gardner's Art Through the Ages|last=Kleiner|first=Fred S.|author2=Christin J. Mamiya|publisher=Wadsworth|year=2008|isbn=978-0-495-46740-3|edition=12th|location=Mason, OH|page=329}}</ref>: Եկեղեցին նվիրված է եղել Աստծո իմաստությանը, աստվածային խոսքին (Լոգոս, [[Հիսուս|Հիսուս Քրիստոսի]] անուններից, հունարենից թարգմանաբար՝ բառ, խոսք)՝ [[Սուրբ Երրորդություն|Սուրբ երրորդության]] մեջ երկրորդ անձին<ref name="ja471">Janin (1953), p. 471.</ref>: Վերջինիս հովանավոր տոնը տեղի է ունենում դեկտեմբերի 25-ին՝ ի նշան Քրիստոսի մեջ աստվածային խոսքի մարմնավորման ծնունդի հիշատակության<ref name=ja471/>: Չնայած տաճարը երբեմն կոչում են Sancta Sophia (իբրև թե այն կոչվել է ի պատիվ նահատակ Սոֆյայի), սակայն իրականում ''sophia'' բառը [[հունարեն]] իմաստություն բառի [[լատիներեն]] հնչյունական տառադարձումն է: Հունարեն ամբողջական անվանումն է {{lang|grc|Ναός της Αγίας του Θεού Σοφίας}}, ''Naos tēs Hagias tou Theou Sophias,'' որը նշանակում է «Աստծո սուրբ իմաստության տաճար»<ref name="McKenzieGraham1998">{{cite book|url=https://books.google.am/books?id=owwhpmIVgSAC&pg=PA149|title=The Hebrew Bible Today: An Introduction to Critical Issues|last1=McKenzie|first1=Steven L.|last2=Graham|first2=Matt Patrick|publisher=Westminster John Knox Press|year=1998|isbn=978-0-664-25652-4|page=149}}</ref><ref name="Binns2002">{{cite book|url=https://books.google.am/books?id=MOA5vfSl3dwC&pg=PA57|title=An Introduction to the Christian Orthodox Churches|last=Binns|first=John|publisher=Cambridge University Press|year=2002|isbn=978-0-521-66738-8|page=57}}</ref>: Եկեղեցում եղել են մեծաքանակ մասունքներ, այդ թվում 15 մ բարձրությամբ արծաթե իկոնոստաս:
 
1453 թվականին [[Մեհմեդ II|Մեհմեդ Նվաճողը]] գրավել է [[Կոստանդնուպոլիս|Կ. Պոլիսը]] և այն միացրել [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրությանը]]: Նա հրամայել է Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի: Չնայած քաղաքի շատ մասեր կարճ ժամանակում վնասվել և ավերվել են, տաճարը պահպանելու համար անընդհատ գումար է հատկացվել: Տաճարն իր յուրօրինակ տեսքով շատ ուժեղ տպավորություն է թողել օսմանյան ղեկավարների վրա, ուստի նրանք որոշել են այն մզկիթի վերածել<ref name="http://www.livescience.com/27574-hagia-sophia.html">[http://www.livescience.com/27574-hagia-sophia.html]." LiveScience.</ref><ref name="archnet.org">"[http://archnet.org/library/sites/one-site.jsp?site_id=2966 Hagia Sophia] {{webarchive|url=https://web.archive.org/web/20090105062813/http://archnet.org/library/sites/one-site.jsp?site_id=2966|date=5 January 2009}}." ArchNet.</ref>: Զանգերը, զոհասեղանը, իկոնոստասը և շատ այլ մասունքներ ոչնչացվել են, Հիսուսին, [[Մարիամ Աստվածածին|Մարիամին]], քրիստոնյա սրբերին և [[հրեշտակ]]ներին պատկերող խճանկարները նույն ճակատագրին են արժանացել, ապա սվաղով ծածկվել են: Իսլամական կրոնին հատուկ տարրեր են ավելացվել տաճարին՝ [[միհրաբ]] (որմնախորշ, որը ցույց է տալիս [[Մեքքա]]յի ուղղությունը), մինբար (ամբիոն, որի վրայից իմամը քարոզ է կարդում) և 4 [[մինարե]]թ: Մինչև 1931 թվականը Սուրբ Սոֆիայի տաճարը եղել է մզկիթ, դրանից հետո այն փակ է մնացել 4 տարի: Տաճարը վերաբացվել է 1935 թվականին որպես թանգարան արդեն ժամանակակից [[Թուրքիա|Թուրքիայի Հանրապետությունում]]: 2014 թվականի տվյալներով Սուրբ Սոֆիայի տաճարը Թուրքիայում երկրորդ ամենաշատ այցելված թանգարանն է՝ տարեկան 3.3 միլիոն այցելու<ref name="mus">{{cite news|url=http://www.hurriyetdailynews.com/top-10-turkeys-most-visited-museums.aspx?pageID=238&nID=74133&NewsCatID=385|title=Top 10: Turkey's most visited museums|date=10 November 2014|work=Hürriyet Daily News}}</ref>: Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության 2015<ref>{{cite news|url=http://www.hurriyetdailynews.com/hagia-sophia-still-istanbuls-top-tourist-attraction.aspx?pageID=238&nID=94210&NewsCatID=379|title=Hagia Sophia still Istanbul's top tourist attraction|publisher=hurriyet}}</ref> և 2019<ref>{{cite news|url=https://www.hurriyetdailynews.com/hagia-sophia-still-top-tourist-attraction-151702#photo-1|title=Hagia Sophia still top tourist attraction|publisher=hurriyet}}</ref> թվականներին ներկայացրած տվյալների համաձայն Սուրբ Սոֆիայի տաճարը Թուրքիայի ամենաշատ այցելված զբոսաշրջության վայրն է:
Տող 53.
532 թվականի փետրվարի 23-ին՝ երկրորդ բազիլիկի կործանումից մի քանի շաբաթ անց, կայսր [[Հուստինիանոս Ա|Հուստինիանոս I-ը]] որոշում է կառուցել նոր տաճար, որը իր շքեղությամբ և չափերով կգերազանցի նախորդներին:
 
Հուստինիանոսը տաճարի կառուցման համար որպես ճարտարապետներ է ընտրում [[Ճարտարագետ|ինժեներ]] [[Իսիդոր ՄիլետացիՄիլեթացի|Իսիդոր ՄիլետացունՄիլեթացուն]] և [[մաթեմատիկոս]] [[Անթեմիուս Թրալեսցի|Անթեմիուս Թրալլացուն]], սակայն վերջինս կառուցման աշխատանքների առաջին տարում մահացել է: Կառուցման աշխատանքները նկարագրված են բյուզանդացի պատմաբան [[Պրոկոպիոս Կեսարացի|Պրոկոպիուսի]] «Կառուցումների մասին» աշխատությունում (''Peri ktismatōn'', Latin: ''De aedificiis''): Սյուները և մարմարե տարբեր առարկաներ բերվել են կայսրության տարբեր մասերից: Այն տեսակետը, թե այս սյուները իրականում ավար են՝ բերված տարբեր քաղաքներից, օրինակ՝ [[Հռոմ]], [[Եփեսոս]], ավելի ուշ է ձևավորվել<ref>{{cite book|title=Early Christian and Byzantine Architecture|last1=Krautheimer|first1=Richard|date=1986|publisher=Yale University Press/Pelican History of Art|isbn=978-0-300-05296-1|edition=4th|location=New Haven and London|page=205}}</ref>: Չնայած որ սյուները հատուկ տաճարի համար էին ստեղծվել, իրենց չափերով տարբերվում էին<ref>{{cite book|title=Byzantine Architecture|last1=Mango|first1=Cyril|date=1985|publisher=Electa/Rizzoli|isbn=978-0-8478-0615-7|edition=1st|location=New York|page=65}}</ref>: Շուրջ հազար մարդ մասնակցել է կառուցման աշխատանքներին: Այս նոր եկեղեցին միևնույն ժամանակ համարվել է ճարտարապետության խոշոր աշխատանք: Կայսրը պատրիարք Մինասի հետ միասին 537 թվականի դեկտեմբերի 27-ին՝ կառուցման սկզբից 5 տարի և 10 ամիս հետո, իրականացնում է տաճարի բացման վեհաշուք արարողությունը<ref name="mw86">Müller-Wiener (1977), p. 86.</ref><ref>"The Chronicle of John Malalas," Bk 18.86 Translated by E. Jeffreys, M. Jeffreys, and R. Scott. Australian Association of Byzantine Studies, 1986 vol 4.</ref><ref>"The Chronicle of Theophones Confessor: Byzantine and Near Eastern History AD 284–813." Translated with commentary by Cyril Mango and Roger Scott. AM 6030 pg 316, with this note: Theophanes' precise date should be accepted.</ref>: Սակայն տաճարի ներսում գտնվող խճանկարները ավարտին են հասցվել [[Հուստինոս Բ|Հուստինոս II-ի]] (565–578 թվականներ) կառավարման շրջանում:
 
Այա Սոֆիան Կ. Պոլսի ուղղափառ պատրիարքի նստավայրն էր, ինչպես նաև բյուզանդական կայսերական արարողությունների, ինչպես օրինակ թագադրությունները, գլխավոր կենտրոնը: Ինչպես քրիստոնեական աշխարհի այլ եկեղեցիները, այնպես էլ այս տաճարը հ<nowiki/>[[Ապաստանի իրավունք|ետապնդման մեջ գտնվող օրենքից դուրս հայտարարվածների համար ապաստարան]] էր հանդիսանում:
 
553 թվականի օգոստոսի և 557 թվականի դեկտեմբերի 14-ի [[երկրաշարժ]]երի պատճառով գլխավոր և արևելյան գմբեթների վրա ճաքեր են առաջացել: Արդեն 558 թվականի մայիսի 7-ին<ref name="Jan_1">{{cite book|title=Constantinople Byzantine|last=Janin|first=Raymond|publisher=Institut Français d'Etudes Byzantines|year=1950|edition=1|location=Paris|page=41|language=French}}</ref> տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ գլխավոր գմբեթը լրիվ փլուզվել է՝ ոչնչացնելով զոհասեղանը և տաճարի շատ այլ մասեր: Փլուզման պատճառը խիստ ծանրաբեռնվածությունն ու գմբեթի ահռելի շեղման ուժն էր<ref name="mw86"/>: Արդյունքում կամարակալները դեֆորմացիայի էին ենթարկվել՝ չկարողանալով պահել գմբեթի ծանրությունը<ref name=mw86/>: Կայսեր հրամանով տաճարը անմիջապես վերանորոգվել է: Կայսրը այս կարևոր աշխատանքը վստահում է Իսիդոր Կրտսերին, ով Իսիդոր ՄիլետացուՄիլեթացու եղբորորդին էր: Իսիդոր Կրտսերը օգտագործում է ավելի թեթև նյութեր և բարձրացնում է գմբեթը 30 ֆիթով (9 մետր)<ref name=mw86/>՝ շինությանը տալով ներկայիս բարձրությունը՝ 55.6 մետր<ref>{{cite web|url=http://www.emporis.com/en/wm/bu/?id=haghiasophia-istanbul-turkey|title=Haghia Sophia|publisher=Emporis|location=Istanbul /|accessdate=4 December 2011}}</ref>: Ավելին՝ Իսիդորը փոխել է գմբեթի տեսակը՝ կառուցելով կամարակներով շերտավոր գմբեթ, որի տրամագիծը 32.7-33.5 մետրի էր հասնում<ref name=mw86/>: Հուստինիանոսի հրամանով շուրջ 560 թվականին նավով Կ. Պոլիս են տեղափոխվել կորինթիական 8 [[օրդերներ]] են [[Բաալբեկ]]ից, [[Լիբանան]]ից<ref>{{cite web|url=http://www.stoneworld.com/articles/baalbek-keeps-its-secrets|title=Baalbek keeps its secrets|publisher=stoneworld}}</ref>: Այս վերակառուցումը, որն ավարտվել է 562 թվականին, եկեղեցուն տվել է 6-րդ դարի իր տեսքը: Բյուզանդացի պոետ Պողոս Սուլենթարիան Էքֆրասիս վերնագրով ծավալուն էպիկական բանաստեղծություն է նվիրել բազիլիկ տաճարի վերափոխմանը:
 
726 թվականին կայսր Լեո Իսավրիացին մի շարք հրամանագրեր է արձակում պատկերների պաշտամունքի դեմ՝ հրամայելով իր բանակին ոչնչացնել բոլոր սրբապատկերները: Այսպիսով սկսվում է բյուզանդական [[Պատկերամարտություն|պատկերամարտության]] շրջանը: Այս շրջանում կրոնական բոլոր պատկերներն ու արձանները Սուրբ Սոֆիայի տաճարից հանվել են: Կայսրուհի Իռենի (797–802 թվականներ) կառավարման կարճ շրջանում [[սրբապատկեր]]ները նորից տարածում գտան: Կայսր Թեֆիլիուսը եկեղեցու հարավային մուտքին դնում է երկդարպաս բրոնզե դռներ [[Միացագիր|միացագրերով]]:
Տող 169.
Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը ունի 170 ոտնաչափ տրամագիծ և 2 ոտնաչափ հաստություն: Տաճարը հիմնականում պատրաստված է աղյուսից և շաղախից: Աղյուսի խառնուրդը օգտագործվել է տանիքը ավելի հեշտ կառուցելու նպատակով: Այս խառնուրդը յուրաքանչյուր քառակուսի մետրի համար կշռել է 150 ֆունտ: Այն նյութի պլաստիկության շնորհիվ այն նախընտրել են այլ նյութերի փոխարեն<ref>{{Cite journal|last=MacDonald|first=William|date=1957|title=Design and Technology in Hagia Sophia|journal=Perspecta|volume=4|pages=20–27|doi=10.2307/1566853|issn=0079-0958}}</ref>:
 
Գմբեթի ծանրությունը շարունակել է շինության համար ամենամեծ խնդիրը մնալ: 558 թվականի երկրաշարժի արդյունքում հիմնական գմբեթը փլուզվել է, իսկ 563 թվականին Իսոդոր Կրտսերը՝ Իսոդոր ՄիլետացուՄիլեթացու եղբորորդին, կառուցել է նոր գմբեթը: Ի տարբերություն սկզբնական գմբեթի սա ուներ 40 ելուստներ և բարձրացվել էր 20 ոտնաչափով, որպեսզի եկեղեցու պատերի վրա կողմնակի ուժերի ազդեցությունը նվազեցվեր: Երկրորդ գմբեթի մեծ մասը նույնպես փլուզվել է այնպես, որ ժամանակակից գմբեթից այսօր պահպանվել են միայն երկու հատվածներ՝ հյուսիսային և հարավային հատվածներում (դրանք պահպանվել են 562 թվականի վերանորոգումից հետո): Գմբեթի բոլոր 40 ելուստներից հյուսիսային հատվածում պահպանվել են ութը, իսկ հարավային հատվածում՝ վեցը<ref>{{cite book|title=Hagia Sophia|last=Mainstone|first=Rowland J.|publisher=Thames & Hudson|year=2001|isbn=978-0-500-27945-8|location=London|pages=90–93}}</ref>:
 
Չնայած այս նոր դիզայնը որոշ չափով կայունացրել է գմբեթը, պատերը և կամարները, միևնույն ժամանակ այն ընդհանուր առմամբ թուլացրել է Սուրբ Սոֆիայի տաճարի պատերը: Պատշարները օգտագործել են ավելի շատ շաղախ, քան աղյուս, որը ավելի արդյունավետ է։ Եթե շաղախը հնարավորություն է ստանում որոշ ժամանակ հանգստանալ, ապա շինությունը շատ ճկուն է դառնում: Սակայն շինարարները շտապել են ավարտել կառույցի աշխատանքները՝ թույլ չտալով շաղախին հանգստանալ, և անմիջապես սկսել են հաջորդ շերտի կառուցումը: Երբ գմբեթը կառուցվել է, թաց շաղախի և գմբեթի ծանրության պատճառով պատերը թեքվել են դեպի դուրս: Երբ Իսիդոր Կրտսերը վեակառուցել է փլուզված գմբեթը, նա ստիպված է եղել նախ և առաջ ներքին պատերը հորիզոնական տեքսի բերել: Ավելին՝ ճարտարապետը գմբեթի բարձրությունը ավելացրել է 6 մետրով, այնպես որ կողմակի ուժերի ազդեցությունը շատ ուժեղ չլինի: Նա նոր գմբեթին տվել է խեցու տեսք՝ ավելացներով ելուստներ, որոնք ձգվում են գմբեթի վերից վար: Այս ելուստները հնարավորություն են տալիս գմբեթի ծանրությունը թեթևացնել՝ այն տեղափոխելով պատուհանների, կամարակների և ի վերջո հիմքի վրա<ref name=":0">{{Cite book|title=Hagia Sophia : architecture, structure, and liturgy of Justinian's great church|last=1923-|first=Mainstone, R. J. (Rowland J.)|date=1988|publisher=Thames and Hudson|isbn=978-0500340981|location=New York, N.Y.}}</ref>: