«Հունաստանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
[[Հունաստան|Հունաստանի տարածքը]] բնակեցված է եղել դեռևս [[Հին քարի դար|հին քարի դարի]] ժամանակաշրջանում: [[Նոր քարի դար|Նոր քարի դարի]] ժամանակաշրջանի բնակավայրեր հայտնաբերվել են [[Պելոպոնես|Պելոպոնեսում]], [[Թեսալիա|Թեսալիայում]], [[Թրակիա|Թրակիայում]] և այլն: [[Հունաստանի բնակչություն|Բնակչությունը]] զբաղվել է պարզ [[Հողագործություն|հողագործությամբ]] և [[Անասնապահություն|անասնապահությամբ]]՝ վարելով նստակյաց կյանք: Ձևավորվել է [[Տոհմ|տոհմատիրական կարգը]]: Բրոնզե գործիքների օգտագործումը նպաստել է արտադրողական ուժերի զարգացմանը, որն առավելապես զգացվել է [[Կրետե|Կրետեում]] և [[Միկեններ|Միկենեում]]: Կրետեում ձևավորվել են դասակարգային հարաբերություններ, առաջացել վաղ ստրկատիրական պետություններ [[Կնոսոս|Կնոսոսը]], Փեստոսը և այլն: Զարգացել են [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսությունը]], արհեստները, [[Հունաստանի մշակույթ|մշակույթը]], [[Շինարարություն|շինարարությունը]] (Կնոսոսի, Մալլիայի, Փեստոսի պալատները և այլն): Կրետեն առևտրական և դիվանագիտական կապեր է ունեցել [[Հին Եգիպտոս|Եգիպտոսի]], [[Փոքր Ասիա|Փոքր Ասիայի]] և [[Ասորիք|Ասորիքի]] հետ: Այս շրջանում կատարելագործվել է հին հունական գիրը: Մ.թ.ա. 18-րդ դարի կեսից Կրետեն դարձել է [[Կրետեի ծովապետություն|միասնական հզոր ծովապետություն]], որն իր տիրապետությունն է հաստատել [[Եգեյան ծով|Եգեյան ծովում]]: Մայրցամաքային Հունաստանում ավելի ուշ սկսեցին կիրառել մետաղե գործիքները, քան Կրետեում: Զարգացած բնակավայրեր կային Միջին և Հարավային Հունաստանում, մասնավորապես էլևսիսում, Ասինեում, Կորնթոսում և այլն: Մ. թ. ա. 3-2-րդ հազարամյակների սահմանագծին Թեսալիայից Միջին և Հարավային Հունաստան ու Կրետե ներխուժեցին աքայացիները, որոնք [[Մ.թ.ա. 16-րդ դար|մ.թ.ա. 17-րդ դարում]] ստեղծեցին մի շարք թագավորություններ (Արգոս, Միկենե, Տիրինս, Պիլոս, Թեբե և այլն)։ Մ․թ․ա․ 15-րդ դարի ավարտին վերջիններս գրավեցին Կրետեն: [[Աքայացիներ|Աքայական Հունաստանում]] բուռն զարգացում են ապրել գյուղատնտեսությունը, արհեստները, առևտուրը (Սիկիլիայի, Հարավային Իտալիայի, Փոքր Ասիայի, Եգեյան ծովի կղզիների հետ): Աքայական թագավորությունները վաղ ստրկատիրական պետություններ էին: Գյուղացիները, քաղաքային բնակչությունը (արհեստավորներ, առևտրականներ) կազմել են ազատ բնակչությունը: Լայնորեն կիրառվող ստրկական աշխատանքը պահպանում էր նահապետական ստրկության գծերը: Աքայական թագավորությունները երբեմն ստեղծում էին միություններ՝ արշավանքներ կատարելու համար: Այդպիսի արշավանքներից էր [[Մ.թ.ա. 13-րդ դար|մ.թ.ա. 13-րդ դարի]] [[Տրոյական պատերազմ|Տրոյական պատերազմը]], որը թուլացրեց աքայական պետությունները, առաջացավ երկպառակտչական պայքար: Մ. թ. ա. մոտ 12-րդ դարի կեսին [[Բալկանյան թերակղզի|Բալկանյան թերակղզու]] հյուսիսից Հունաստան և կղզիներ ներխուժեցին հունալեզու նոր ցեղեր՝ [[Դորիացիներ|դորիացիները]] և նվաճեցին Միջին ու Հարավային Հունաստանի զգալի մասը (բացի [[Ատտիկա|Ատտիկայից]], որտեղ հաստատվեցին [[Պելոպոնես|Պելոպոնեսից]] դուրս մղված աքայացիներ):
 
Դորիացիները, որ գտնվում էին հասարակական զարգացման ավելի ցածր՝ տոհմատիրական աստիճանի վրա, քայքայեցին Հունաստանի վաղ դասակարգային հասարակությունը, նորից տիրապետող դարձան տոհմատիրական հարաբերությունները: Երկաթե գործիքների օգտագործումը խոշոր ազդեցություն ունեցավ տնտեսության, արհեստների զարգացման վրա: Լայն տարածում գտավ ստրկակաև աշխատանքի շահագործումը: Առևտրի և արհեստների զարգացումը նպաստեց համահունական շուկաների առաջացմանը: Գործածության մեջ մտավ դրամը: Քաղաքներում առաջացան արհեստավորների և առևտրականների ստրկատիրական խավերը, որոնք գյուղացիության և հողազուրկ քաղաքային չքավորության հետ պայքարի մեջ մտան տոհմական ավագանու դեմ՝ քաղաքային իշխանությանը մասնակցելու, կորսված արտոնությունները վերականգնելու համար: Դեմոսի և արիստոկրատիայի միջև պայքարը սերտորեն կապված էր ստրկատիրական քաղաք-պետության՝ պոլիսների ձևավորմաև ընթացքի և հույների կողմից Միջերկրական, Եգեյան և Սև ծովերի ափերին գաղութներ հիմնելու հետ: Ունեցվածքային և հասարակական անհավասարությունը, չքավորների հողազրկումը, ստրկական աշխատանքի լայն կիրառումը արհեստների մեջ առաջ են բերել բնակչության գործազուրկ զանգվածներ, որոնք փրկությունը գտել են գաղթի մեջ: Հունական գաղութացումը սկզբնավորել են Եվբեա կղզու զարգացած քաղաքներ [[Քաղկեդոն|Քաղկիսը]] և Երետրիաև (նրանք ունեին հին Հունաստանի ամենախոշոր նավատորմը), որոնք [[Մ.թ.ա. 8-րդ դար|մ.թ.ա. 8-րդ դարում]] Թրակիական ծովափին հիմնեցին Քաղկիդիկեն: Այնուհետև գաղութներ հիմնեցին Կորնթոսը, Մեգարան, [[ՄիլետՄիլեթ]]ը, Փոկեան:
 
== Հունական առասպելաբանություն ==