«Սարսափի գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.ru/ +books.google.am/)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.ru/ +books.google.am/))
=== Ժանրի պատմություն ===
[[Պատկեր:Vlad Tepes 002.jpg|250px|մինի|աջից|[[Վլադ Դրակուլա]]]]
Սարսափ ժանրը հիմնվում է բանահյուսության և շատ ժողովուրդների կրոնական ավանդույթների վրա: Նրանց պատմվածքներում բարձրացվում են հանդերձյալ կյանքի, բարու և չարի հարցերը, որոնք մարմնավորվում են գերբնական էակներ` մարդկային կերպարի և հոգիների մեջ<ref>{{Книга|автор=Rosemary Jackson|заглавие=Fantasy: The Literature of Subversion|ссылка=https://books.google.ruam/books?id=Ep8fPAAACAAJ&dq=Rosemary+Jackson+(1981).+Fantasy:+The+Literature+of+Subversion&hl=ru&sa=X&ved=0ahUKEwiviNOV5IfYAhXmPZoKHa39AzgQ6AEIJzAA|издательство=Routledge|год=2003|страниц=211|isbn=9780415291309}}</ref>:
Միջնադարում եկեղեցին հստակ հակադրում էր աստվածային բարությունը սատանայական չարիքին, այդ իսկ պատճառով հասարակության մեջ որոշակի պատկերացումներ են ձևավորվել այն աշխարհի մասին, որտեղ իրենք ապրում էին: Միջնադարյան Ֆրանսիայում, օրինակ, բանաստեղծուհի [[Մարիա Ֆրանցուսկայա|Մարիա Ֆրանցուսկայան]] գրում էր [[Դարձվոր (մարդագայլ)|մարդագայլերի]] մասին:
Իշխան [[Վլադ Դրակուլա|Վլադ Դրակուլայի]] արյունռշությունը հայտնի էր դեռևս 15-րդ դարում գերմանական [[Պամֆլետ|պամֆլետներից]]` մինչև [[Բրեմ Սթոքեր|Բրեմ Սթոքերի]] [[Դրակուլա (վեպ)|«Դրակուլա»]] վեպի համաշխարհային հռչակ ձեռք բերելը<ref>{{Книга|автор=Raymond T. McNally, Radu Florescu|заглавие=In Search of Dracula: The History of Dracula and Vampires|ссылка=https://books.google.ruam/books?id=P22TnNTonYwC&pg=PA226&dq=Raymond+T.+McNally+and+Radu+R.+Florescu+(1972).+%22In+Search+of+Dracula&hl=ru&sa=X&ved=0ahUKEwjb46fm6IfYAhVrDJoKHap4CHoQ6AEIJzAA|ответственный=|издание=|место=|издательство=Houghton Mifflin Harcourt|год=1994|страницы=8—9|страниц=324|isbn=0395657830|isbn2=}}</ref>: Դաժանությամբ աչքի ընկնող մյուս մարդիկ հաճախ են դարձել սարսափելի պատմությունների հերոսներ. ֆրանսիական ժողովրդական հեքիաթի՝ [[Կապույտ մորուքը|«Կապույտ մորուքը»]] հերոսը՝ Ժիլ դե Ռեն, [[Էլիզաբեթ Բաթորի|Էլիզաբեթ Բաթորին]]<ref>{{Статья|автор=James G. Kiernan|заглавие=Sexual Perversion and the Whitechapel Murders|ссылка=|язык=англ.|издание=Medical Standard|тип=|место=Chicago|год=1888|месяц=11|число=|том=|выпуск=4|номер=5|страницы=|issn=}}</ref>:
 
=== 18-րդ դարի գոթական գրականություն ===
[[Պատկեր:Dr Jekyll and Mr Hyde poster.png|200px|մինի|աջից|Թատերական ադապտացիայի ազդագիրը]]
Գոթական գրականությունը 19-րդ դարում վերաճել է այսօր հայտնի սարսափ ժանրի: Մինչ օրս ֆիլմերի և գրքերի ստեղծմանը ոգեշնչում են [[Ֆրանկենշթեյն|«Ֆրանկենշթեյն»]] բնույթի ստեղծագործությունները: Գոթական գրականության օրինաներ են՝ [[Մերի Շելլի|Մերի Շելլիի]] [[Մելմոթ թափառականը|«Մելմոթ թափառականը»]], [[Չարլզ Ռոբերտ Մեթյուրին|Չարլզ Ռոբերտ Մեթյուրինի]], [[Վաշինգտոն Իրվինգ|Վաշինգտոն Իրվինգի]] վեպերը, գերմանական հեքիաթագիրներ [[Էռնստ Հոֆման|Էռնստ Հոֆմանի]], [[Վիլհելմ Հաուֆ|Վիլհելմ Հաուֆի]], [[Լյուդվիգ Ախիմ ֆոն Արնիմ|Լյուդվիգ Ախիմ ֆոն Արնիմի]], [[Ալդելբերտ Շամիսո|Ալդելբերտ Շամիսոյի]], [[Գրիմ եղբայրներ|Գրիմ եղբայրների]] հեքիաթները, [[Էդգար Ալլան Պո|Էդգար Ալլան Պոյի]] և [[Ամբրոզ Բիրս|Ամբրոզ Բիրսի]] հոգեբանական նովելները:
1860-ական թվականներին Անգլիայում ձևավորվում է այն, ինչն արդեն կարելի է անվանել սարսափների գրականություն: Այս ժամանակահատվածի դասական գործերից են՝ [[Ռոբերտ Լուիս Սթիվենսոն|Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի]] [[Դոկտոր Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը|«Դոկտոր Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը»]], [[Օսկար Ուայլդ|Օսկար Ուայլդի]] [[Դորիան Գրեյի դիմանկարը|«Դորիան Գրեյի դիմանկարը»]], [[Հերբերտ Ուելս|Հերբերտ Ուելսի]] [[Անտեսանելի մարդը|«Անտեսանելի մարդը»]] և այլն: Այսօր այդ ստեղծագործությունները համապատասխանում են սարսափ ժանրի չափանիշներին<ref>{{Книга|автор=Christopher Frayling|заглавие=Nightmare: The Birth of Horror|ссылка=https://books.google.ruam/books?id=28gdAQAAIAAJ&q=Christopher+Frayling+(1996).+Nightmare:+The+Birth+of+Horror&dq=Christopher+Frayling+(1996).+Nightmare:+The+Birth+of+Horror&hl=ru&sa=X&ved=0ahUKEwi1rdei8ofYAhVOSZoKHVqWCkYQ6AEIJzAA|издательство=BBC Books|год=1996-01-01|страниц=232|isbn=9780563371984}}</ref>:
19-րդ դարի սարսափների ֆրանսիական գրականությունը ներկայացված է այսպես կոչված «դաժան պատմություններով»: Ի տարբերություն սարսափների դասական գրականության՝ ֆրանսիական սարսափ ժանրը չուներ առեղծվածային կամ բանահյուսական ենթատեքստ, սակայն համատեղում էր մարդկային տառապանքների նատուրալիստական պատկերը և սոցիալական քննադատությունը: Ժանրի լավագույն ներկայացուցիչն է [[Օկտավ Միրբո|Օկտավ Միրբոն]]: