«Շառլ Գունո»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 428 բայտ ,  1 տարի առաջ
Շ.Գունոն ծնվել է 1818թ. հունիսի 17-ին [[Փարիզ]]ի Սեն-Կլու արվարձանում, նկարչի ընտանիքում: Արդեն փոքրուց դրսեվորեց նկարչական և երաժշտական ունակությունները: Հոր մահից հետո, որդու ուսմամբ զբաղվել է մայրը: Երաժշտության տեսությունը Գունոն ուսումնասիրեց Ա.Ռեյխի մոտ: Առաջին տպավորություններն օպերայի հանդեպ եղավ Ջ.Ռոսինիի <<Օթելո>> օպերան, որը որոշեց հետագա կարիերայի ընտրությունը: Սակայն մայրը, իմանալով տղայի որոշման մասին և պատկերացնելով արվեստագետի դժվարությունները, փորձեց դիմադրել, սակայն ապարդյուն: 1838թ. ընդունվել է Փարիզի կոնսերվատորիան: Նրա դասախոսներն են եղել` Ֆ.Գալեվին, Ժ.Ֆ.Լեսյուերը և Ֆ.Պաերը: Նրա վաղ շրջանի ստեղծագործություններից ոմանք գրավել էր հասարակության և քննադատների ուշադրությունը: Հատկանշական են <<սկերցոն>> և <<Ագնուս Դեյ>>(եռաձայն):
1836-1838 թվականներին սովորել է [[Փարիզ]]ի կոնսերվատորիայում։ 1839 թվականին «Ֆեռնան» կանտատի համար արժանացել է Հռոմեական մրցանակի։ Ինչը հնարավորություն տվեց ավելի քան երկու տարի անցկացնել [[Իտալիա]]յում` որպես կրթաթոշակառու, որոշ ժամանակ էլ [[Վիեննա]]յում և [[Գերմանիա]]յոմ: Հիասթափվելով Իտալական ժամանակակից օպերայից` Գունոն կենտրոնացավ հին պաշտամունքային երաժշտության ուսումնասիրությամբ, մասնավորապես` Պաղեստինայի: Վերադառնալով Փարիզ` սկսում է ստեղծագործել հոգևոր երաժշտություն: 1843-1848թ. Շ.Գունոն եղել է Փարիզի Արտասահմանյան առաքելությունների եկեղեցում` կազմակերպիչ: 40-ական թվականներին նա նորից վերադառնում է [[արվեստ]]: Այդ ժամանակներից ի վեր` Գունոի առաջատար ժանրը դառնում է [[օպերա]]ն: Ըստ նրա` [[թատրոն]]ն է տալիս կոմպոզիտորին հնարավորություն` շփվելու և հաղորդակցվելու հասարակության հետ:Նրա առաջին օպերան` <<Սաֆո>>-ն է ,որի պրեմիերան կայացել է 1851թ. Փարիզի << Գրանդ օպերայում>>: Հետո հաջորդեց <<Արյունոտ միանձնուհին>> , 1854թ. <<Лекарь поневоле>> : Երկուսնել բեմադրվել են <<Գրանդ օպերայում>> , տարբերվում են իրենց անհավասարությամբ և մելոդրամատիզմով: Սրանք հաջողության չհասան: 1852-1860 թվականներին եղել է Փարիզի «Օրփեոն» երգչախմբային ընկերությունների միավորման տնօրեն։ Լոնդոնում հիմնադրել է «Գունոյի երգչախումբ» ընկերությունը (այժմ՝ Թագավորական երգչախմբային ընկերություն)։Ենթարկվելով տարբեր գաղափարական ազդեցությունների`1857թ. Շ.Գունոն գտնվում էր լուրջ հոգեկան հիվանդության շեմին, բայց 1860-ական թվականներին արդյունավետ աշխատեց:
1858թ. տեզի ունեցավ <<Лекаря поневоле>>-ի պրեմիերան, որը կայացավ <<Լիրիկական թատրոնում>>: Այն ընկալվել է ավելի ջերմ, քան մյուս օպերաները: Կոմիկական սյուժեն, կերպարների աշխուժությունը, արթնացրեցին Գունոյի տաղանդի նոր կողմերը, որոնք հայտնվեցին հաջորդ աշխատանքներում: Գունոն ֆրանսիական քնարական [[օպերա]]յի խոշոր ներկայացուցիչն է։ Հակադրվելով ռոմանտիկական «մեծ օպերայի» գեղագիտական սկզբունքներին՝ իր օպերաներում ձգտել է պարզության, հերոսների հոգեկան աշխարհի ճշմարիտ բացահայտման, նուրբ, հստակ մեղեդիականության՝ հագեցված քաղաքային երգ պարային բանահյուսության դարձվածքներով։ Գունոյի գեղարվեստական սկզբունքները դրսևորվել են «[[Ֆաուստ (օպերա)|Ֆաուստ»]] օպերայում (ըստ Գյոթեի համանուն ողբերգության, 1859 թվական, դրանից հետո հանդիսատեսը սիրահարվեց օպերային, հասկացավ դրա նորարական էությունը: Միայն տասը տարի հետո այն հայտնվեց <<Գրանդ օպերայում>>, ավելին` սկզբնական դիալոգը փոխարինվեց [[ռեչիտատիվ]]ով և ավելացրեցին [[բալետ]]ային տեսարաններ: 1887թ. հինգերորդ անգամ կայացավ <<Ֆաուստ>> օպերան: 1894թ. նշվեց նրա հազարամյա կատարումը: 1859թ. գրեց մոտետ <<[[Ավե Մարիա]]>>, որի հիմքը եղավ Յ.Ս.[[Բախ]]ի <<ԼՏԿ>>-ի 1 պրելյուդը`C-dur: Մոտետը, որը գրված էր սոպրանոյի, նվագախմբի, երգեհոնի և կլավիրի համար, ունեցավ անհավանական հաջողություն: Եվ մնում է` որպես Բախ-Գունո <<Ավե Մարիա>> հայտնի երաժշտական ստեղծագործություն: 1860-ական թվականների սկզբին Գունոն գրեց երկու կոմիկական օպերա` <<Ֆիլեմոն և Բավկիդա>> և <<Գալուբկա>>, ինչպես նաև <<Ցավսկայի թագուհին>> և <<Միրելը>> : Շ.Գունոյի վերջին նշանակալի գեղարվեստական նվաճումը եղավ <<[[Ռոմեո և Ջուլիետ]]>> օպերան: Պրեմիերան տեղի է ունեցել 1867թ.-ին: Մեծ հաջողություն ունեցավ երկու տարվա ընթացքում` 50 ներկայացում: Գրելով մի քանի անհաջող օպերաներ` նա հեռացավ երաժշտական թատրոնից` նախընտրելով հոգևոր երաժշտությունը: Նրա վերջին խոշորագույն ստեղծագործություններից է երկու օրատորիաները` <<Հատուցում>> և <<Մահ և կյանք>>: Այդ ընթացքում Գունոն զբաղվում էր նաև գրական և քննադատական գործունեությամբ: Շ.Գունոն իր կյանքի վերջին տարիները անց է կացրել Փարիզի մերձակայքում գտնվող Սենթ-Քլուդ քաղաքում` պարապելով երիտասարդ կոմպոզիտոր Ա.Բյուսեյի հետ: Մահացավ 1893թ. հոկտեմբերի 18-ին Սեն-Քլուդ քազաքում:<ref>{{Cite journal|date=2020-05-16|title=Гуно, Шарль Франсуа|url=https://ru.wikipedia.org/w/index.php?title=%D0%93%D1%83%D0%BD%D0%BE,_%D0%A8%D0%B0%D1%80%D0%BB%D1%8C_%D0%A4%D1%80%D0%B0%D0%BD%D1%81%D1%83%D0%B0&oldid=107070201|language=ru}}</ref>
== Ստեղծագործություններ ==
=== [[Օպերա]]ներ (14) ===
Դրանից բացի պիեսաների շարք` դաշնամուրի և այլ գործիքի համար, կամերային անսամբլներ:
=== Գրական գործեր ===
<<Արվեստագետի հուշեր>> (խմբ. հետմահու, հոդվածների շարք) :<ref>{{Cite web|url=https://www.belcanto.ru/guno.html|title=Шарль Гуно (Charles Gounod) {{!}} Belcanto.ru|website=www.belcanto.ru|accessdate=2020-07-01}}</ref>
 
«Թեատր լիրիկ», ռեչիտատիվներին «Վալպուրգյան գիշեր» բալետային մասի հավելումով՝ 1869 թվականին, «Գրանդ օպերա»)։ Գրել է 14 օպերա (այդ թվում՝ «Սաֆո», 1850, «[[Ռոմեո և Ջուլիետ (օպերա)|Ռոմեո և Ջուլիետ»]], 1865, հայ-հռոմեական պատմությունից վերցված «Պոլինկտ», ըստ Կոռնելի համանուն ողբերգության, 1870-1878 թվականներին, «Գրանդ օպերա», 1878 թվական), կանտատներ, հոգնոր երաժշտություն, սիմֆոնիկ երկեր, ռոմանսներ, երգեր։