«Համիլթոն (Բերմուդներ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր | կարգավիճակ = քաղաք | հայերեն անվանում = Համիլթոն | բնօրինակ անվանում = {{lang...»:
(Տարբերություն չկա)

22:47, 30 Հունիսի 2020-ի տարբերակ

Քաղաք
Համիլթոն
անգլ.՝ Hamilton
ԵրկիրԲերմուդյան կղզիներ Բերմուդներ
Հիմնադրված է1793 թ.
Մակերես0,7 կմ²
ԲԾՄ18 մետր
Բնակչություն1010 մարդ (2010)
Խտություն1442,86 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC-4
Պաշտոնական կայքcityhall.bm
Համիլթոն (Բերմուդներ) (Աշխարհ)##
Համիլթոն (Բերմուդներ) (Աշխարհ)

Համիլթոն (Բերմուդներ)

Համիլթոն, (անգլ.՝ Hamilton), Բերմուդ վարչական կենտրոն: Չնայած նույն անունով շրջանի առկայությանը, Համիլթոն քաղաքը պատկանում է Պեմբրուկ շրջանին: Քաղաքը կոչել են նահանգապետ սեր Հենրի Համիլթոնի պատվին, որը կառավարել է 1778 թվականից միջև 1794 թվականը: Այդ ժամանակ Համելթոն շրջանն արդեն գոյություն ուներ:

Պատմություն

 
Քաղաքապետարանի շենքը ք. Համելթոն
 
Մայր տաճար Համելթոն քաղաքում

Համիլթոնի պատմությունը սկսվել է 1790 թվականին, երբ Բերմուդի կառավարությունը իր ապագա նստավայրի համար վերապահել էր 587 հազար մ² (145ակր) հող, որը պաշտոնապես հաստատվել էր պարլամենտական ակտով 1793 թվականին: Դաղութի վարչական կենտրոնը Սենտ Ջորջից Համիլթոն է տեղափոխվել 1815 թվականին: Համիլթոնը քաղաք է դարձել 1897 թվականին Համիլթոն քաղաքի (Անգլիական եկեղեցի) տաճարի կառուցումից հետո: Ավելի ուշ կառուցվեց կաթոլիկ տաճարը: Այսօր Համիլթոնի նավահանգիստը հիմնականում շրջապատված է գործարար շրջանով՝ հիմնականում կառուցվել են գրասենյակային շենքեր և խանութներ:

Բնակչությունը

Չնայանծ այն հանգամանքին, որ Համիլթոնը Բերմուդյան կղզիների վարչական կենտրոնն է, նրա մշտական բնակչությունը կազմում է ընդամենը 1010 բնակիչ (2010), չնայած որոշ գնահատականներով այն կազմում է 1500 մարդ: Համիլթոնը Բերմուդյան միակ պաշտոնական քաղաքն է, բայց փաստացի նա ավելի փոքր է պատմական քաղաք Սենտ Ջորջից:

Կլիմա

Հաշվի առնելով կղզու աշխարհագրական դիրքը ինչպես նաև Ատլանտյան օվկիանոսի կողմից ակտիվ ցիկլոնների լվացումը Համիլթոնը ունի արևադարձային օվկիանոսային կլիմա, գրեթե հավասարաչափ առատ տեղումներով (միքիչ ավելի պակաս ապրիլին-մայիսին, միքիչ շատ հոկտեմբերին, մնացած ամիսներին 100-120 մմ)[1]։


  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Համիլթոն
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 20 20 20 21 23 27 29 30 28 26 23 21 24
միջին ջերմաստիճանը (°C) 18 17 18 19 22 25 27 27 26 24 21 19 22
միջին նվազագույնը (°C) 16 15 15 17 20 22 25 25 24 22 19 17 20
տեղումների քանակը (մմ) 120 110 100 80 70 120 110 120 120 160 100 110 1400
Աղբյուր՝ Weatherbase

Էկոնոմիկա

Քաղաքը ծառայում է Bacardi ընկերության Accenture (նախկին Անդերսեն Քոլսալթինգ) ղեկավար կայան: Այստեղ գրանցված են նաև ACE Ltd., SVP Worldwide ընկերությունները և այլ: Այստեղ չի պահում անվանական գրասենյակ Tyco International ընկերությունը:

Հետաքրքիր փաստեր

Համիլթոնը ք.Պերթի (Ավստրիա) հակոտնյան է

Ծանոթագրություններ

  1. Каланов Н.А. Иллюстрированный словарь морского языка. — М: Моркнига, 2014. — С. 56. — ISBN 978-5-903082-05-6.

Արտաքին հղումներ

Քաղաք Համիլթոն Պատմական տեղեկություններ կայքում Bermuda Island.net անգլերեն լեզվով