«Հովհաննես Քաջազնունի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Իհարկե, Սահակ Տեր-Գաբրիելյանը չէր կարող թույլ տալ Քաջազնունուն` արտասահման վերադառնալ, բայց խոստանում է, որ նման ելույթներ Քաջազնունու հանդեպ այլևս չեն լինի: Այս խոսակցությունից հետո Սահակ Տեր-Գաբրիելյանը ափսոսանքով ասում է. « Մեր այս յիմար լրբերը փոխանակ գնահատելու և օգտըւելու այս մեծ մարդուց և հայրենասէրից, իրենց ելոյթներով ցոյց են տալիս միայն իրենց տգիտութիւնն ու հոգու փոքրութիւնը»:
 
Բնականաբար, Քաջազնունին, ներքուստ վերաիմաստավորելով իր վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի հանդեպ, ընդունում է, որ սխալվել է, և այդ մասին խոստովանում է իր դստերը՝ Մարգարիտային: 1950թ. Մարգո Քաջազնունին պատմաբան Դ.Մուրադյանի հետ ունեցած իր անկեղծ զրույցում վկայել է. «Երբ 1936թվին՝ [[Աղասի Խանջյանի մահը|Աղասի Խանջյանի սպանությունից]] հետո, սկսվեցին զանգվածային բանտարկությունները, հայրս խիստ շփոթվել էր և տխուր էր: Նա հավատացած էր, որ իրեն ևս կբանտարկեն: Մտերիմ ընկերներն ասում էին, որ ճպետք էր գար Հայաստան, բայց հայրս պատասխանում էր՝ պետք է գայի, բայց այդ գիրքը չպետք է գրեի: Նա ասում էր՝ ես խիստ զղջում եմ: Խոսակցության վերջում Մարգո Քաջազնունին ավելացրեց. «Հայրս շատ էր ափսոսում, որ գրել է այդ գիրքը»:
 
Վերը հիշատակված Հ. Քաջազնունու մեղադրական գործի եզրակացության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 1931թ. Հ.Քաջազնունու և մի խումբ մարդկանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն, անտնտեսվարության մեղադրանքով, սակայն, հանցակազմ չգտնելով, 1931 թ. փետրվարի 26-ի որոշումով այդ գործը կարճվում է:
1433

edits