«Արտեմիզիա Ջենտիլեսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
Եվրոպայի առաջին գեղարվեստական ակադեմիայի՝ [[Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա|Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի]] առաջին կին անդամն է<ref>{{Книга|автор=Հեղինակների խումբ|заглавие=The Question. История|ссылка=https://books.google.com.ua/books?id=YlImDgAAQBAJ&pg=PT104&dq=%D0%90%D1%80%D1%82%D0%B5%D0%BC%D0%B8%D0%B7%D0%B8%D1%8F+%D0%94%D0%B6%D0%B5%D0%BD%D1%82%D0%B8%D0%BB%D0%B5%D1%81%D0%BA%D0%B8&hl=ru&sa=X&ved=0ahUKEwi-qYOn35nYAhWpCpoKHS5XDIoQ6AEIQjAF#v=onepage&q&f=false|издательство=Litres|год=2017-09-05|страниц=265|isbn=9785040183197}}</ref>։
 
Արտեմիզիայի մասին վեպ է գրվել [[1944]]-[[1947]] թվականներին իտալացի գրող [[Աննա Բանտի|Աննա Բանտիի]] կողմից, որը վերջնական տարբերակում օրագրի ձև է ստացել, մեծ հաջողություն է ունեցել, թարգմանվել է մի քանի լեզուներով: Հետո Արտեմիզիայի կենսագրությունը հիմք է հանդիսացել ամերիկացի գրող [[Վենդի Վասերշտայն|Վենդի Վասերշտայնի]] «Հեյդիի քրոնիկները» դրամայի ([[1988]]) և կանադացի գրող [[Սալի Քլարկ|Սալի Քլարկի]] «Կյանք առանց հուշման» պիեսի համար (բեմադրվել է 1988, 1989, 1990, 1991 թվականներին): [[1997]] թվականին ֆրանսիացի ռեժիսոր [[Անյես Մեռլե|Անյես Մեռլեն]] նկարահանել է «Արտեմիզիա» ֆիլմը (գլխավոր դերում՝ [[Վալենտինա Չերվի]])<ref>[http://www.efn.org/~acd/Artemisia.html Արտեմիզիան կինոյի պատմության մեջ] {{ref-en}}</ref><ref>[http://www.imdb.com/title/tt0123385/ Էջ IMDB կայքում]</ref><ref>[http://www.imdb.com/title/tt0103722/ Էջ IMDB կայքում]</ref>։ [[1998]] թվականին նկարչուհու մասին վեպ է գրել ֆրանսիացի գրող [[Ալեքսանդրա Լապյեր|Ալեքսանդրա Լապյերը]]։ [[2002]] թվականին ամերիկացի գրող Սյուզան Վրիլենդ|Սյուզան Վրիլենդի]] «Կրքերն ըստ Արտեմիզիայի» վեպը միջազգային բեսթսեյլեր է դարձել և անմիջապես թարգմանվել 20 լեզուներով:
 
[[2017]] թվականի դեկտեմբերին նախկինում անհայտ նրա «Ինքնադիմանկար Սուրբ Եկատերինայի կերպարով» նկարը վաճառվել է Փարիզի Drouot աճուրդի տանը՝ այս հեղինակի համար ռեկորդային՝ 2 360 600 եվրո գումարով: Նրա կտավների համար տրված գնային նախորդ ռեկորդը կազմել էր 1 200 000 դոլար, որը հաջողվել էր ստանալ «Մարիա Մագդալինան էքստազում» կտավի համար: Այն նույնպես հայտնաբերվել էր Ֆրանսիայում և վաճառվել [[Sotheby’s]]-ում [[2014]] թվականին<ref name=":0">{{Cite news|title=Վերջերս հայտնաբերված Արտեմիզիա Ջենտիլեսկիի կտավը 2,4 մլն եվրոյով վաճառվել Է Փարիզի աճուրդում|first=Сара П.|last=Хансон|url=http://www.theartnewspaper.ru/posts/5259/|work=The Art Newspaper Russia|date=2017-12-20|accessdate=2017-12-20|language=ru}}</ref>: