«Նադիր շահի կովկասյան արշավանքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ռազմական հակամարտություն |հակամարտություն = Նադիր շահի կովկասյան արշավանքներ |մաս = [...»:
(Տարբերություն չկա)

18:44, 30 Հունիսի 2020-ի տարբերակ

Նադիր շահի կովկասյան արշավանքներ 1734—1735 թվականներին՝ Թուրք-պարսկական պատերազմի վերջին խոշոր արշավանքը, որը վերջացել է պարսիկների հաղթանակով և նրանց կողմից գրեթե ողջ Կովկասի գրավմամբ:

Նադիր շահի կովկասյան արշավանքներ
Թուրք-պարսկական պատերազմ (1730-1736)

Պարսկական ամրոց Հայաստանում
Թվական 1734-1735
Վայր Կովկաս
Արդյունք Պարսիակաստանի հաղթանակ[1]
Տարածքային
փոփոխություններ
Պարսկաստանին անցան Գանձակը, Թբիլիսին, Երևանը
Հակառակորդներ
Պարսկաստան

Երևանի խանություն

Օսմանյան կայսրություն

Ղրիմի խանություն Լեզգիներ

Հրամանատարներ
Նադիր շահ
Թահմասփ-խան Ջալայեր
Քյուպրյուլյու փաշա †
Կողմերի ուժեր
55-80,000 ավելի քան 200,000
Ռազմական կորուստներ
նվազագույն[2] ավելի քան 50,000 զոհ և վիրավոր[2]

Ռազմավարական ենթատեքստ

Կովկասը օսմանյան տիրապետության տակ է անցել 1722 թվականին, որը պայմանավորված էր Սեֆյանների պետության կործանման հետ: Նադիր շահի առաջին հաջողությունը եղել է 1734 թվականի օգոստոսին Շիրվանի վերադարձը Շամախի մայրաքաղաքով, որից հետո պարսկական զորքերը շարժվեցին դեպի արևմուտք և պաշարեցին Գանձակը: Գանձակի տասնչորսհազարանոց կայազորը ապահովեց քաղաքի պաշտպանությունը: Այն բանից հետո երբ Թահմասփ-խան Ջալայերը ցրեց օսմանյան զորքերը դեպի հարավ-արևելք Նադիրը շարժվեց դեպի արևմուտք և ևս մեկ խորտակիչ հարված հացրեց օսմանյան բանակին:

Ավարստանի հյուսիսային լեռներում ձմեռելը սարսափելի կլիներ այդ պատճառով Նադիրը որոշեց թեքվել դեպի արևմուտք և պաշարել Գանձակը, որտեղ նա կենտրոնացրել էր ուժերը և ցանկանում էր անսպասելի կերպով գրավել այն: Պարսկական հրետանին անհամեմատ թույլ էր, այն հիմնականում կազմված էր դաշտային մարտկոցներից, որոնք չնայած արֆյունավետ էին դաշտային մարտերում, սակայն գրեթե անզոր էին քաղաքային պարիսպների դեմ:

Այդ պատճառով Նադիրը ցանկացավ սակրավորների միջոցով պարիսպների տակ փորելով հասնել միջնաբերդ, սակայն թուքերը ժամանակին հետախուզական տվյալներ ստացան պարսիկների մտադրությունների մասին: Թուրքերը սկսեցին հանդիպակաց թունել փորել և ստորգետնյա տարածքում ձեռնամարտ եղավ: Պարսիկները կարողացան պայթեցնել վեց լիցք, սպանեցին 700 օսման զինվոր տալով 30-ից 40 զոհ, սակայն չկարողացան հասնել միջնաբերդի պարսպին, որտեղ էլ ապաստանեցին թուրքերը:

Նադիրը նաև պաշարեց Երևանը և Թբիլիսին ստիպելով Ստամբուլին կիրառել համարժեք քայլեր` Քյոպրյուլյու փաշայի գլխավորությամբ Կովկաս ուղարկվեց 50000 հեծյալ, 30000 ենիչեր և 40 թնդանոթ:

Մարտեր Եղվարդում

 
Եղվարդում Նադիր շահի հաղթանակը թույլ չտվեց Ղրիմի թաթարներին միանալ օսմանյան բանակին:

Նադիրը պաշարելով շրջանի մի շարք կարևոր քաղաքներ և ամրոցներ սպասում էր Քյոփրյուլյու փաշայի բանակին: Տեղեկանալով նրա գալու մասին Նադիրը 15 000 զինվորներով շարժվեց արևմտյան ուղղությամբ, որպեսզի թուրքերին հանկարծակիի բերի: Մինչև պարսկական հիմնական 40 000-անոց բանակը կժամաներ Նադիրը չնայած թվային մեծ անհավասարությանը (4-5 անգամ) ջախջախեց թուրքերին և վերջապես ստիպեց Ստամբուլին ճանաչելով Կովկասի և հարակից շրջանների վրա պարսկական գերակայությունը խաղաղություն կնքել:

Եղվարդի մոտ թուքերի ջախջախումը նաև թույլ չտվեց ղրիմի թաթարների 50 000-անոց բանակին միավորվել օսմանյան ուժերի հետ:

Ծանոթագրություններ

  1. Moghtader, Gholam-Hussein(2008). The Great Batlles of Nader Shah,p. 59. Donyaye Ketab
  2. 2,0 2,1 Axworthy, Michael(2009). The Sword of Persia: Nader Shah, from tribal warrior to conquering tyrant,p. 203. I. B. Tauris

Գրականություն

  • Michael Axworthy, The Sword of Persia: Nader Shah, from Tribal Warrior to Conquering Tyrant Hardcover 348 pages (26 July 2006) Publisher: I.B. Tauris Language: English ISBN 1-85043-706-8
  • Moghtader, Gholam-Hussein(2008). The Great Batlles of Nader Shah, Donyaye Ketab
  • Ghafouri, Ali(2008). History of Iran’s wars: from the Medes to now, Etela’at Publishing