«Ֆաուստ (օպերա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 21.
 
=== Ինտրոդուկցիա ===
Նվագախմբի մուտքը սկսվեց դանդաղ, կամաց, մինորային տոնայնությունում, պոլիֆոնիկ ոճով` հմտորեն շարադրելով միջնադարյան գիտնականի մռայլ գրասենյակի մթնոլորտը : Այս հնչողության վրա բացվում է վարագույրը: Այնուհետև այլ ոճով հնչում է «Աստված ամենակարող է, սիրո աստված» : Ինտրոդուկցիան ավարտվում է «հոգևոր» երաժշտությամբ:
=== Առաջին գործողություն,առաջին տեսարան ===
Միջնադարյան գիտնականի կաբինետ: Խորքում գրադարանն է, տարբեր գիտական գործիքներով: Գործողությունը տեղի է ունենում միջնադարյան Վիտենբուրգում: Հնչեց մուտքը: Հին գիտնականը նստած իր կաբինետում, ափսոսում է, որ իր գիտելիքները ոչինչ չի տվել նրան: Նա պատրաստ է թույն խմել և մահանալ: Եվ այդ պահին լսում է, թե ինչպես իր պատուհանի տակ աղջիկները փառաբանում են Տիրոջը: Հուսահատության մեջ կանչում է սատանային(Մեֆիստոֆելին), որը հագնված էր 16-րդ դարի պարոնի տեսքով: Սկզբում Ֆաուստը մերժում է նրան, բայց երբ Մեֆիստոֆելը առաջարկեց կատարել իր ցանկությունը, նա բացականչեց , որ իրեն վերադարձնի իր երիտասարդությունը: [[Մեֆիստոֆել]]ի համար ավելի հեշտ բան չկա: Նա ցույց է տալիս գեղեցիկ Մարգարիտային և Ֆաուստը համարյա պատրաստ էր ստորագրել պայմանագիրը: Պայմանագիրը հետևյալն է, որ երկրի վրա Մեֆիստոֆելը ծառայելու է Ֆաուստին, իսկ դժողքում` հակառակը: Պայմանագրից հետո Ֆաուստը դառնում է երիտասարդ: Տեսարանը ավարտվում է դուետով և նրանք մեկնում են որոնումների`իհարկե սիրային:
=== Երկրորդ տեսարան ===
[[16-րդ դար]], տոնավաճառ է Լայպցիգի դարպասների մոտ: Ձախ կողմում կա նկուղ, որի վրա պատկերված է գինու տակառ: Քաղաքացիները, զինվորները և ուսանողները զվարճանում են, Վալենտինը` Մարգարիտայի եղբայրը գնում է պատերազմի և նրան անհանգստացնում է, թե ով է իր քրոջը տեր կանգնելու, երգում է «Աստված ամենակարող, Աստված սիրո» կավանտինան: Մարգարիտան իր մեդալն է հանձնում: Վագները սկսում է երգ երգել առնետների մասին, բայց Մեֆիստոֆելը պնդում է, որ նա ավելի լավ գիտի այդ երգը: Մեֆիստոֆելը այնուհետև սրով խոցում է գինու տակառը և գինին թափվում է` ավելի լավը քան մնացածներինը, ովքեր խմում էին: Այնուհետև կենաց է առաջարկում Մարգարիտային: Վալենտինը ջղայնանում է, որ իր քրոջ անունն է հնչում: Նա հարձակվում է, սակայն թուրը կոտրվում է: Մեֆիստոֆելը սրով իր շուրջը շրջան է գծում, և ով ուզում է մոտենալ` անհայտ ուժ էր պահում: Հիմա բոլորը հասկացան, թե ում հետ գործ ունեն: Վալենտինի գլխավորությամբ իրենց գլխավերևում պահում են թուրը, որը խաչի խորհրդանշան է և փրկվում են դժոխքից: Նրանք երգում են իրենց խորալը և Մեֆիստոֆելը կորցնում է իր ուժը: Երբ բոլորը հեռանում են, բացի Մեֆիստոֆելից,գալիս է Ֆաուստը,նա պահանջում է հանդիպում Մարգարիտայի հետ: Հնչում է հայտնի վալսը, պարի կեսից հայտնվում է Մարգարիտան: Ֆաուստը առաջարկում է ձեռքը , Մարգարիտան խուսափում է և ամաչելով հեռանում: Ֆաուստը և հիացած էր և վրդովված, որ աղջիկը նրան մերժեց:
=== Երկրորդ գործողություն,առաջին տեսարան ===
Այս գործողությունը սկսվում է հայտնի տեսարանով, Մարգարտայի պարտեզում , ամենուրեք կանաչապատ, ծաղիկներ: Տեսարանը լինում է երեկոյան: Այս պարտեզում հնչող հայտնի մեղեդիները, արիաները և կոնցերտները համարներով կարելի է կազմել մի փունջ` ամենից առաջ Զիբելաի “куплеты,, ( “Раскажите вы ей,цветы мои,, ) : Զիբելը սիրահարված է Մարգարիտին,ծաղիկներ է պոկում, որը անմիջապես չորանում է: Դա սատանայի անցեցքն էր: Զիբելը ձեռքը լվանում է սուրբ ջրով և անեցքը հեռանում է: Նա արագ ծաղկեփունջ է հավաքում, դնում Մարգարիտայի դռան դիմաց: Հնչում է արիա, դա Ֆաուստի “Привет тебе, приют невинный,, արիան է: Կավանտինայից հետո հայտնվում է Մեֆիստոֆելը և բերում զարդերի զամբյուղ, դնում է Զիբելի ծաղիկների մոտ: Երբ երկուսն էլ հեռանում են դուրս է գալիս Մարգարտան, գնում է պարտեզ և երգում հին բալլադ Ֆուլ թագավորի մասին: Այստեղ տեսնում է զարդատուփը և հնչում է արիա “Ах! Смешно,смешно смотреть мне на себя! ,, :Հայտնվում է հարևան Մարթան, հետո Ֆաուստը և Մեֆիստոֆելը: Մինչ Մեֆիստոֆելը և Մարթան խաղ են խաղում, Մարգարիտան և Ֆաուստը ավելի մոտիկից են են ծանեթանում: Մարգարիտան և Ֆաուստը մնում են մենակ, որպեսզի կատարեն դուետ:Մարգարտան խոստովանում է իր սիրո մասին: Այստեղ Գունոն սիրո հիանալի տեսարան է պատկերում, որը քչերն էին կարող ստեղծել:
=== Երրորդ գործողություն,առաջին տեսարան ===
Մարգարիտան մենակ է իր սենյակում, նա լսում է իր պատուհանի կողքով անցնող կանանց, որոնք ծիծաղում են իր վրա,որ նրան թողել է անծանոթը: Նա երգում է «Ինչու չես գալիս» արիան: Գալիս է Զիմբելը, որը ջերմ է վերաբերում Մարգարիտային: Նա երգում է «Երբ անհոգ վայելում ես կյանքը » ռոմանսը, որը դարձավ հայտնի բալլադ:
=== Երկրորդ տեսարան ===
Նույնպես կարճ է: Տեսարանում տաճարի դիմացի հրապարակը է: Մարգարիտան աղոթում է, սակայն համոզված է որ չի ներվելու: Աղոթքը ընդհատվում է սատանայի կողմից: Դևերի երգչախումբը բացականչում է «Մարգարիտա! Մարգարիտա!Ներում չկա! Դու մահանալու ես! » : Մարգարտան կորցնում է գիտակցությունը և ընկնում: Կանայք նրան տանում են տուն:Տեսարանը ավարտվում է այնպես, ինչպես սկսել է` հանգիստ, երգեհոնի հնչողությամբ:
=== Երրորդ տեսարան ===
Մարգարիտայի տան դիմացի փողոցում լսվում է զինվորական մարշ: Նրանք երգումեն «Զինվորների երգչախումբ»-ը: Նրանց մեջ էր Մարգարիտայի եղբայրը: Այդ ժամանակ Մարգարիտան իր պատուհանի տակ լսում է ծաղրական սերենադա, որը երգում է Մեֆիստոֆելը` գիտարայով: Նա իր հետ բերել է Ֆաուստին: Վալենտինը դուրս է գալիս ափերց, իմանում է անբողջ ը և դուելի է հրավիրում Ֆաուստին: Սկսվում է դուելը, [[նվագախումբ]]ում երաժշտությունը անհանգիստ և լարված է: Սատանան գաղտնի ուղղում է Ֆաուստի թուրը Վալենտինի սրտին: Հավաքվում է ամբոխ, Մեֆիստոֆելը դուրս է բերում Ֆաուստին, Վալենտինը մահանալուց հայհոյում է քրոջը: Մի պահ տիրում է լռություն: Երգչախումբը հազիվ շշնջում է նրա համար կարճ աղոթք: Տեսարանը ավարտվում է սգո մեղեդիով, որը կատարում է կլարնետը:
=== Չորրորդ գործողություն,առաջին տեսարան ===
Վալպուրգյան գիշեր: Մեֆիստոֆելը փառատոն է անցկացնում, բերելովհին գեղեցկուհիների` Սիցիլիային, Կլեոպատրային, որպեսզի զվարճացնեն Ֆաուստին: Հնչում է pianissimo-ում Ֆաուստի և Մարգարիտայի սիրային դուետի թեման: Ֆաուստը էլ ուժ չուներ, նա դուրս է գալիս ոգիների միջով, տեսարանը ավարտվում է խառնաշփոթով:
=== Երկրորդ տեսարան ===
Եզրափակիչ տեսարանում տեսնում ենք Մարգարիտային բանտում, նա սպանել էր իր երեխաին և առավոտյան պետք է կախաղան բարձրացնեն: Մեֆիստոֆելը և Ֆաուստը ներ են խուժում բանտ, Ֆաուստը արթնացնում է Մարգարիտային, բայց հանկարծակի Մարգարիտայի միտքը գռգռվում է: Նրան թվում է, թե տոնավաճառում է, որտեղ առաջին անգամ հանդիպեց Ֆաուստին: Հայտնվեց Մեֆիստոֆելը և ասաց, որ ձիերը պատրաստ են:Մարգարիտան ճանաչում է սատանային, հնչում է սատանա, սատանա! և ընկնում է ծնկների տակ և սկսում աղոթք շշնջալ: Մեֆիստոֆելը և Ֆաուստը համոզում են Մարգարիտային, բայց նա աղոթքի տոնը ավելի է բարձրացնում: Մեֆիստոֆելը անիծում է նրան, բայց «հրեշտակների ավարտական երգչախումբը» երգում է նրա փրկության համար, որի հոգին բարձրանում է երկինք: Եվ այսպես ավարտվում է օպերան:<ref>{{Cite web|url=https://www.belcanto.ru/faust.html|title=Опера Гуно «Фауст» (Faust) {{!}} Belcanto.ru|website=www.belcanto.ru|accessdate=2020-06-30}}</ref>
 
== Ծանոթագրություններ ==