«Ֆաուստ (օպերա)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Ֆաուստը ծավալուն օպերա է. նվագախմբային ինտրոդուկցիա, նախերգ, 4 գործողություն և վերջում 5֊րդ բալետային տեսարան։ Օպերայի կենտրոնական կերպարը Մարգարիտան է և տարօրինակ չէ, որ բեմադրվելով Գերմանիայում այս օպերան անվանվեց 《Մարգարիտա》։ Սա ամենաավարտուն և ամբողջական կերպարն է օպերայում, օրը ասես մաքրության և անաղարտության մարմնավորում լինի։ Ֆաուստի կերպարում հարթված է բնավորության երկակիությունը, հակասականությունը, մշտական անբավարարվածությունը։ Գունոն չկարողացավ օպերայում ստեղծել գյոթեական Մեֆիստոֆելի բարդ կերպարը։ Օպերայում Մեֆիստոֆելը ներկայացված է որպես գերբնական, խորհրդավոր ուժերի մարմնավորում։ Չնայած իր որոշ թերությունների Ֆաուստը իրավմամբ իր ուրույն տեղն է գրավում համաշխարհային օպերային գրականության մեջ։
=== Ինտրոդուկցիա ===
Նվագախմբի մուտքը սկսվեց դանդաղ,կամաց,մինորային տոնայնությունում,պոլիֆոնիկ ոճով`հմտորեն շարադրելով միջնադարյան գիտնականի մռայլ գրասենյակի մթնոլորտը:Այս հնչողության վրա բացվում է վարագույրը:Այնուհետև այլ ոճով հնչում է «<<Աստված ամենակարող է,սիրո աստված»>>:Ինտրոդուկցիան ավարտվում է «<<հոգևոր»>> երաժշտությամբ:
=== Առաջին տեսարան,առաջին գործողություն ===
Միջնադարյան գիտնականի կաբինետ:Խորքում գրադարանն է,տարբեր գիտական գործիքներով:Գործողությունը տեղի է ունենում միջնադարյան Վիտենբուրգում:Հնչեց մուտքը:Հին գիտնականը նստած իր կաբինետում, ափսոսում է,որ իր գիտելիքները ոչինչ չի տվել նրան:Նա պատրաստ է թույն խմել և մահանալ:Եվ այդ պահին լսում է,թե ինչպես իր պատուհանի տակ աղջիկները փառաբանում են Տիրոջը:Հուսահատության մեջ կանչում է սատանային(Մեֆիստոֆելին),որը հագնված էր 16-րդ դարի պարոնի տեսքով:Սկզբում Ֆաուստը մերժում է նրան,բայց երբ Մեֆիստոֆելը առաջարկեց կատարել իր ցանկությունը,նա բացականչեց ,որ իրեն վերադարձնի իր երիտասարդությունը:Մեֆիստոֆելի համար ավելի հեշտ բան չկա:Նա ցույց է տալիս գեղեցիկ Մարգարիտային և Ֆաուստը համարյա պատրաստ էր ստորագրել պայմանագիրը:Պայմանագիրը հետևյալն է,որ երկրի վրա Մեֆիստոֆելը ծառայելու է Ֆաուստին,իսկ դժողքում`հակառակը:Պայմանագրից հետո Ֆաուստը դառնում է երիտասարդ:Տեսարանը ավարտվում է դուետով և նրանք մեկնում են որոնումների`իհարկե սիրային:
=== Երկրորդ տեսարան ===
16-րդ դար,տոնավաճառ է Լայպցիգի դարպասների մոտ:Ձախ կողմում կա նկուղ,որի վրա պատկերված է գինու տակառ:Քաղաքացիները,զինվորները և ուսանողները զվարճանում են,Վալենտինը`Մարգարիտայի եղբայրը գնում է պատերազմի և նրան անհանգստացնում է,թե ով է իր քրոջը տեր կանգնելու,երգում է «<<Աստված ամենակարող,Աստված սիրո»>> կավանտինան:Մարգարիտան իր մեդալն է հանձնում:Վագները սկսում է երգ երգել առնետների մասին,բայց Մեֆիստոֆելը պնդում է,որ նա ավելի լավ գիտի այդ երգը:Մեֆիստոֆելը այնուհետև սրով խոցում է գինու տակառը և գինին թափվում է`ավելի լավը քան մնացածներինը, ովքեր խմում էին:Այնուհետև կենաց է առաջարկում Մարգարիտային:Վալենտինը ջղայնանում է,որ իր քրոջ անունն է հնչում:Նա հարձակվում է,սակայն թուրը կոտրվում է:Մեֆիստոֆելը սրով իր շուրջը շրջան է գծում, և ով ուզում է մոտենալ`անհայտ ուժ էր պահում:Հիմա բոլորը հասկացան,թե ում հետ գործ ունեն:Վալենտինի գլխավորությամբ իրենց գլխավերևում պահում են թուրը,որը խաչի խորհրդանշան է և փրկվում են դժոխքից:Նրանք երգում են իրենց խորալը և Մեֆիստոֆելը կորցնում է իր ուժը: Երբ բոլորը հեռանում են,բացի Մեֆիստոֆելից,գալիս է Ֆաուստը,նա պահանջում է հանդիպում Մարգարիտայի հետ:Հնչում է հայտնի վալսը,պարի կեսից հայտնվում է Մարգարիտան:Ֆաուստը առաջարկում է ձեռքը ,Մարգարիտան խուսափում է և ամաչելով հեռանում:Ֆաուստը և հիացած էր և վրդովված,որ աղջիկը նրան մերժեց:
=== Երկրորդ գործողություն,առաջին տեսարան ===
Այս գործողությունը սկսվում է հայտնի տեսարանով,Մարգարտայի պարտեզում ,ամենուրեք կանաչապատ,ծաղիկներ:Տեսարանը լինում է երեկոյան:Այս պարտեզում հնչող հայտնի մեղեդիները,արիաները և կոնցերտները համարներով կարելի է կազմել մի փունջ`ամենից առաջ Զիբելաի “куплеты,, (“Раскажите вы ей,цветы мои,,):Զիբելը սիրահարված է Մարգարիտին,ծաղիկներ է պոկում,որը անմիջապես չորանում է:Դա սատանայի անցեցքն էր:Զիբելը ձեռքը լվանում է սուրբ ջրով և անեցքը հեռանում է:Նա արագ ծաղկեփունջ է հավաքում,դնում Մարգարիտայի դռան դիմաց:Հնչում է արիա,դա Ֆաուստի “Привет тебе,приют невинный,, արիան է:Կավանտինայից հետո հայտնվում է Մեֆիստոֆելը և բերում զարդերի զամբյուղ,դնում է Զիբելի ծաղիկների մոտ:Երբ երկուսն էլ հեռանում են դուրս է գալիս Մարգարտան,գնում է պարտեզ և երգում հին բալլադ Ֆուլ թագավորի մասին:Այստեղ տեսնում է զարդատուփը և հնչում է արիա “Ах! Смешно,смешно смотреть мне на себя!,,:Հայտնվում է հարևան Մարթան,հետո Ֆաուստը և Մեֆիստոֆելը:Մինչ Մեֆիստոֆելը և Մարթան խաղ են խաղում,Մարգարիտան և Ֆաուստը ավելի մոտիկից են են ծանեթանում:Մարգարիտան և Ֆաուստը մնում են մենակ,որպեսզի կատարեն դուետ:Մարգարտան խոստովանում է իր սիրո մասին:Այստեղ Գունոն սիրո հիանալի տեսարան է պատկերում,որը քչերն էին կարող ստեղծել:
=== Երրորդ գործողություն,առաջին տեսարան ===
Մարգարիտան մենակ է իր սենյակում,նա լսում է իր պատուհանի կողքով անցնող կանանց,որոնք ծիծաղում են իր վրա,որ նրան թողել է անծանոթը:Նա երգում է «<<Ինչու չես գալիս»>> արիան:Գալիս է Զիմբելը,որը ջերմ է վերաբերում Մարգարիտային:Նա երգում է «<<Երբ անհոգ վայելում ես կյանքը »>> ռոմանսը,որը դարձավ հայտնի բալլադ:
=== Երկրորդ տեսարան ===
Նույնպես կարճ է:Տեսարանում տաճարի դիմացի հրապարակը է:Մարգարիտան աղոթում է,սակայն համոզված է որ չի ներվելու:Աղոթքը ընդհատվում է սատանայի կողմից:Դևերի երգչախումբը բացականչում է «<<Մարգարիտա!Մարգարիտա!Ներում չկա!Դու մահանալու ես!»>>:Մարգարտան կորցնում է գիտակցությունը և ընկնում:Կանայք նրան տանում են տուն:Տեսարանը ավարտվում է այնպես, ինչպես սկսել է`հանգիստ,երգեհոնի հնչողությամբ:
=== Երրորդ տեսարան ===
Մարգարիտայի տան դիմացի փողոցում լսվում է զինվորական մարշ:Նրանք երգումեն «<<Զինվորների երգչախումբ»>>-ը:Նրանց մեջ էր Մարգարիտայի եղբայրը:Այդ ժամանակ Մարգարիտան իր պատուհանի տակ լսում է ծաղրական սերենադա,որը երգում է Մեֆիստոֆելը`գիտարայով:Նա իր հետ բերել է Ֆաուստին:Վալենտինը դուրս է գալիս ափերց,իմանում է անբողջ ը և դուելի է հրավիրում Ֆաուստին:Սկսվում է դուելը,նվագախումբում երաժշտությունը անհանգիստ և լարված է:Սատանան գաղտնի ուղղում է Ֆաուստի թուրը Վալենտինի սրտին:Հավաքվում է ամբոխ,Մեֆիստոֆելը դուրս է բերում Ֆաուստին,Վալենտինը մահանալուց հայհոյում է քրոջը:Մի պահ տիրում է լռություն:Երգչախումբը հազիվ շշնջում է նրա համար կարճ աղոթք:Տեսարանը ավարտվում է սգո մեղեդիով,որը կատարում է կլարնետը:
=== Չորրորդ գործողություն,առաջին տեսարան ===
Վալպուրգյան գիշեր:Մեֆիստոֆելը փառատոն է անցկացնում,բերելովհին գեղեցկուհիների`Սիցիլիային,Կլեոպատրային,որպեսզի զվարճացնեն Ֆաուստին:Հնչում է pianissimo-ում Ֆաուստի և Մարգարիտայի սիրային դուետի թեման:Ֆաուստը էլ ուժ չուներ,նա դուրս է գալիս ոգիների միջով,տեսարանը ավարտվում է խառնաշփոթով:
=== Երկրորդ տեսարան ===
Եզրափակիչ տեսարանում տեսնում ենք Մարգարիտային բանտում,նա սպանել էր իր երեխաին և առավոտյան պետք է կախաղան բարձրացնեն:Մեֆիստոֆելը և Ֆաուստը ներ են խուժում բանտ,Ֆաուստը արթնացնում է Մարգարիտային,բայց հանկարծակի Մարգարիտայի միտքը գռգռվում է:Նրան թվում է ,թե տոնավաճառում է,որտեղ առաջին անգամ հանդիպեց Ֆաուստին:Հայտնվեց Մեֆիստոֆելը և ասաց,որ ձիերը պատրաստ են:Մարգարիտան ճանաչում է սատանային,հնչում է սատանա,սատանա! և ընկնում է ծնկների տակ և սկսում աղոթք շշնջալ:Մեֆիստոֆելը և Ֆաուստը համոզում են Մարգարիտային,բայց նա աղոթքի տոնը ավելի է բարձրացնում:Մեֆիստոֆելը անիծում է նրան,բայց «<< հրեշտակների ավարտական երգչախումբը»>> երգում է նրա փրկության համար,որի հոգին բարձրանում է երկինք:Եվ այսպես ավարտվում է օպերան:
 
{{Արտաքին հղումներ}}
3379

edits