«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

չ
 
=== Առյուծաձև Մհեր․ Սասունի ազատումը Մըսրի հարկերից ===
Հոր պես Մհերը ևս անմարդկային զորության տեր պատանի էր և մեծանում էր օր օրի։ Դեռահաս Մհերը արմատախիլ էր անում ծառերը և դրանք թեթև թղթի պես բարձում, իսկ ձի հեծնելու մասին անգամ չէր մտածում, քանզի ցանկացած նժույգ ճկվում էր նրա զորությունից։ Ըստ ժողովրդական բանասիրության՝ Մհերը պատրաստ էր իր ամբողջ ուժն ու եռանդը ներդնել հանուն հայրենիքի և հայրենյաց ժողովրդի բարօրության։ Դրա վառ ապացույցն է երիտասարդ Մհերի և մարդակեր առյուծի մենամարտը։ Այդ առյուծը ներխուժել էր [[Սասուն|Սասնա աշխարհ]] և նստելով դեպի ջրհորները տանող ճանապարհին ժողովրդին մատնել էր սովի։ Տեսնելով այս ամենը՝ Մհերը խիզախորեն գնում է առյուծին ընդառաջ և երկու կես անում վերջինիս։ Ժողովուրդը ցնծում է այս կապակցությամբ և Սանասարի որդուն շնորհում «Առյուծաձև» կամ պարզապես «Առյուծ Մհեր» պատվանուններով։ Մարդակեր առյուծին հաղթելուց հետո Մհերը ստանում է հորը պատկանող ՔուռնիկՔուռկիկ Ջալալին, թուր կեծակին և խաչ պատերազմին։ Այս ամենից հետո [[Մեծ Մհեր|Մեծ Մհերը]] դառնում է Սասնա տան ղեկավար։
 
Շուտով գալիս է Մհերի ամուսնության ժամանակը․ նրա ավագ եղբայրը՝ Օհանն և քեռին՝ Թորոսը, գնում են Կարս` Թևաթորոս թագավորի դստեր ձեռքը ուզելու, սակայն իմանում են, որ նրա արքայադուստրը գտնվում է Սպիտակ դևի գերության մեջ: Շուտով լուրը հասնում է Առյուծաձև Մհերին, որը ժամանելով Կարս՝ սպանում է հրեշավոր դևին և նրա փահլևաններին, իսկ չքնաղագեղ արքայադուստր Արմաղանին իրեն առնում է կնության։ Սակայն, այս ժամանակահատվածում Սասունը Մըսրին դարձել էր հարկատու, քանի որ Սանասարի մահվանից հետո՝ մինչև Մհերի մեծանալը, ոչ ոք չէր կարողացել պահպանել երկրի հզորությունը։ Հերթական տարում Սասուն են ժամանում Մըսրի արաբ հարկահանները, որոնց Մհերը հրաժարվում է հարկ վճարել։ Քեռի Թորոսը Մհերին հորդորում էր մեղայականով գնալ Մըսր ու Մելիքին խնդրել որպեսզի նա կրճատի հարկերը, սակայն հայոց քաջազունն անում է բուն հակառակը՝ հեծում է Քուռկիկ Ջալալին և ուղևորվում արաբական աշխարհ։ Մինչ այդ նա նաև իմացել էր այն մասին, որ Մըսրա մեծ Մելիքն իրեն ձեռնոց է նետել և հրավիրել Մոսուլ՝ կռվի։ Մըսրում Մելիքը միանգամից նկատում է Սանասարի որդու հպարտ կեցվածքն ու արիությունը և միանգամից կանչում մարտադաշտ։ Տեսնելով, որ չի կարողանա հաղթել Մհերին՝ Մըսրա Մելիքը դաշն է կնքում հայոց դյուցազնի հետ և թելադրում իր պայմանը։ Ըստ այդ պայմանի՝ իրենցից ով առաջինը մահանա, պարտավորվում է մինչև իր կյանքի վերջը տիրություն անել կռվում զոհվածի ընտանիքին՝ կնոջն ու երեխաներին, և իհարկե՝ երկիրը։ Բացի այդ, Մելիքը Սասունին ազատում է բոլոր տեսակի հարկերից և դաշնակցային կապեր պաշտպանում Սասնա աշխարհի հետ։
12

edits