«Կոմունիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
 
== Սահմանում ==
1. [[կապիտալիզմ]]ին օրինաչափորեն փոխարինող հասարակական-տնտեսական ֆորմացիա, որը հենվում է արտադրության միջոցների [[Հասարակություն|հասարակական]] սեփականության վրա, ոչնչացնում է [[շահագործում]]ը, սոցիալ-դասակարզային անհավասարությունը, ապահովում է անհատի բարձր բարեկեցությունը և կուլտուրան, իսկական [[ազատություն]]ը և համակողմանի զարգացումը։
2. Նեղ առումով՝ այդ ֆորմացիայի բարձրագույն փուլը։
 
Տող 12.
Սահմանելով կոմունիստական ֆորմացիայի բարձրագույն փուլը, Կառլ Մարքսը նշել է՝ «Կոմունիստական հասարակության բարձրագույն փուլում, երբ կչքանա մարդուն ստրկացնող նրա հպատակումն աշխատանքի բաժանմանը, երբ դրա հետ միասին կանհետանա մտավոր ու ֆիզիկական աշխատանքի հակադրությունը, երբ աշխատանքը կդադարի լոկ ապրուստի միջոց լինելուց, այլ ինքը կդառնա կյանքի առաջին պահանջը, երբ անհատների բազմակողմանի զարգացման հետ միասին կաճեն նաև արտադրողական ուժերը և լիառատ հեղեղի նման կհոսեն հասարակական հարստության բոլոր աղբյուրները, այն ժամանակ միայն կարելի կլինի բոլորովին հաղթահարել բուրժուական իրավունքի նեղ հորիզոնը, և հասարակությունը կկարողանա իր դրոշակի վրա գրել՝ «Ցուրաքանչյուրից՝ ըստ նրա ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ նրա պահանջմունքների» (Գոթայի ծրագրի քննադատությունը, 1955, էջ 16)։ Միայն նյութական, սոցիալ-տնտեսական և հոգևոր վերափոխումները կարող են դառնալ ավելի բարձր հասարակության իսկական բազիսը, «...որի հիմնական սկզբունքն է ամեն մի անհատի լիակատար ու ազատ զարգացումը» (Մարքս Կառլ, Կապիտալ, հ. 1, էջ 620)։ Կոմունիզմ իբրև գերագույն օրենք հաստատում է «...մարդկային ուժի զարգացումը..., սկսվում է ազատության իսկական թագավորությունը...» (նույն տեղում, հ. 3, էջ 360—61)։
 
== Կոմունիզմ և սոցիալիզմ ==
1840-ականներից ի վեր կոմունիզմը առանձնացվել սոցիալիզմից։ Տերմինը իր այսօրվա նշանակությունը ձեռք է բերել 1860-ականներին դառանալով ավելի գերադասելի կո-օպերատիվիզմ և մուտուալիզմ տերմիններից, որոնք կոմունիզմի հոմանիշներն էին և ավելի շատ էին օգտագործվում։
 
Կոմունիզմի և սոցիալիզմի ավելի վաղ անջատումը իրենից ենթադրում էի այն, որ սոցիալիզմը իրենից ենթադրում է միայն տնտեսական հեղաշրջում, իսկ կոմունիզմը՝ հասարակա-տնտեսական։ 1888 թվականին մարքսիստները այս տերմինների միջև շատ տարբերություն չէին տեսնում, սակայն 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունը հաստատեց սոցիալիզմը, որպես կոմունիզմին անցուման փուլ։
 
Կոմունիստական և սոցիալիստական կուսակցությունների միջև տարանջատումը ևս առաջացավ բլշևիկյան հեղափոխությունից հետո։ 1918 թվականին Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը վերանվանվեց Ռուսաստանի կոմունիստական կուսակցության, որի անդամները աջակցում էին Բոլշևիզմի, Լենինիզմի և 1920-ականների վերջում նաև Մարքսիզմ-Լենինիզմի գաղափարախոսությունները։
 
== Արտաքին հղումներ ==