«Լյուբով (անուն)»–ի խմբագրումների տարբերություն

իգական անձնանուն
Content deleted Content added
Նոր էջ « '''Լյուբով'''  հին սլավոնական ծագման ռուսական կանացի անձնանուն, lang-grc|Ἀγάπη թարգմանաբար նշանակում...»:
(Տարբերություն չկա)

18:59, 28 Հունիսի 2020-ի տարբերակ

Լյուբով  հին սլավոնական ծագման ռուսական կանացի անձնանուն, lang-grc|Ἀγάπη թարգմանաբար նշանակում է Ագապե՝ վաղքրիստոնեական սրբի անունով[1]։

Անունը ռուսական անվանացանկ է մտել Վերա և Նադեժդա անունների հետ, այս երեք անունների պատմությունը շատ նման է իրար։

Անվան ծագում

Վերա, Նադեժդա, Լյուբով անունները քրիստոնեական անվանացանկում վերաբերել են նահատակ քույրերին, որոնք գլխատվել են 120 կամ 137 թվականին՝ Ադրիան կայսրի հրամանով։ Ըստ ավանդության՝ Ագապե, կամ Լյուբով անունով ամենափոքր քույրը մահանալիս եղել է 9 տարեկան[2]։

Լյուբովը որպես անձնանուն ծագել է IX դարում հին հունարենից եկեղեցասլավոներեն ժամերգության գրքերի թարգմանության ժամանակ, ի տարբերություն քրիստոնեա նահատակների մեծ մասի անունների՝ քույրերի անունները պատճենահանվել են[3][4]։


Անվան հաճախակիություն

Վերա և Նադեժդա անունների նման Լյուբով անունը երկար ժամանակ չի կիրառվել՝ մինչև XVIII դարի սկիզբը։ Չնայած անունը հիշատակվել է որպես սրբի անուն, բայց այդ անունով չէին անվանում կնունքնի ժամանակ, քանի որ սրբերի մեծ մասի անունների փոխարեն տարբերվում էր իր հասարակ ծագումով[3]։

Ռուսական հասարակության մեջ այս անունների հանդեպ հետաքրքրությունն առաջացել է Ելիզավետա Պետրովնա կայսրուհու կառավարման տարիներին։ Սրբերի անունների շարքում այս անունները առավել ռուսական հնչեղություն են ունեցել, ինչն էլ պալատականների շրջանում մեծ պահանջ է առաջ բերել այս անունների հանդեպ։ Վ Ա․ Նիկոնովի կողմից հավաքված վկայությունների համաձայն՝ XVIII դարի երկրորդ կեսին Լյուբով անունը պալատականների մոտ հանդիպել է 15 ‰ (հազար մարդու հաշվարկով՝ 15 հոգի)։ Մոսկվայի առևտրականների մոտ կազմել է 2 ‰, իսկ գյուղացիների մոտ գրեթե չի հանդիպել։ XIX դարասկզբին անվան նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է․ պալատականների մոտ 1801—1816 թվականներին անվան հաճախակիությունը կազմել է 26 ‰, մոսկովյան առևտրականների մոտ՝ 14 ‰, գյուղացիների մոտ՝ 1 ‰[3]։

XIX դարավերջին Լ․ Մ․ Շետինինայի տվյալներով Լյուբով անունը ամենաշատ օգտագործվող անունն է եղել (շատ տարածված էին նաև Աննա, Մարիա, Եվդոկիա, Նադեժդա, Տատյանա և այլն։) XX դարում անունն իր հայտնիության գագաթնակետին է հասել 1950—1960-ականներին։ Ա․ Յա․ Շայկևիչի տվյալների համաձայն՝ Մոսկվայում 1950—1959 թվականներին անունը 9-չդ տեղում է եղել «ամենանորաձև» անունների ցանկում (35 ‰)։ Սակայն 1970-1970-ականների վերջում անունն արդեն մոսկվացիների հայտնի անունների տասնյակում չի հանդիպել։ Վ․ Ա․ Նիկոնովի տվյալների համաձայն՝ 1961 թվականին Ռուսաստանի կենտրոնական շրջաններում անունը հաճախ են օգտագործել և քաղաքաբնակները և գյուղաբնակները։ Քաղաքներում անվան հաճախակիությունը հետևյալ կերպ է եղել․ 17 ‰՝ Տամբով, 40 ‰ ՝ Ուլյանովսկ, գյուղերում՝ 46 ‰ (Յարոսլավի շրջան) մինչև 88 ‰ (Պենզայի շրջան)։ Ա․ Վ Սուպերանսկիի տեղեկություններով՝ անվան հայտնիության գագաթնակետը 1950-ական թվականներն են եղել։ 1950-ականներին ծնված լենինգրադցիների մոտ անունը հանդիպել է 15 ‰, իսկ 1960-1980-ականներին ծնվածների մոտ՝ 10 ‰[4][5][6][7]։

Ազգակից անուններ

Պետք է նշել, որ ռուսական ոչ կրոնական անունների շարքում հաճախ հանդիպել են անուններ, որոնց արմատը լյուբն է եղել։ Այդպիսի տղամարդու անուններից են Լյուբիմ, Լյուբկո, Նելյուբ և կանացի՝ Լյուբավա, որոնք մեր օրերում ընկալվում են որպես Լյուբով անունից սերված անուններ[4][8]։

Անվանակոչ

  • Ուղղափառ անվանակոչները Գրիգորեական օրացույցով՝ սեպտեմբերի 30[9]։


Ծանոթագրություններ

  1. Суперанская А. В. Словарь русских личных имён. — М.: Эксмо, 2006. — (Библиотека словарей). — ISBN 5-699-10971-4
  2. «Вера, Надежда, Любовь и София». Православная энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին. Վերցված է 2011-06-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 Никонов, В. А. Женские имена в России XVIII века // Имя и общество. — М.: Наука, 1974.
  4. 4,0 4,1 4,2 Суперанская, А. В., Суслова, А. В. О русских именах. — 5-е, перераб. — СПб.: Авалонъ, 2008. — ISBN 978-5-903-605-04-0
  5. Щетинин, Л. М. Русские имена. — Ростов-на-Дону: Ростовский университет, 1975.
  6. Шайкевич, А. Я. Русские личные имена XX века (по материалам загса Фрунзенского района г. Москвы) // Личные имена в прошлом, настоящем и будущем. — М., 1970.
  7. Никонов, В. А. Личные имена у русских сегодня // Имя и общество. — М.: Наука, 1974.
  8. Тупиков, Н. М. Словарь древнерусских личных собственных имён. — М.: Русский путь, 2004. — ISBN ISBN 5-85887-199-2
  9. «Святые с именем Любовь». Православный календарь. Православие.ру. Վերցված է 2011-06-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)