«Մերկուրի (մոլորակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 46.
 
'''Մերկուրի''' կամ '''Փայլածու''' (լատիներեն՝ '''Mercurius'''), [[Արեգակնային համակարգ]]ի ամենափոքր և [[Արեգակ]]ին ամենամոտ [[մոլորակ]]ն է։ Այն պտտվում է Արեգակի շուրջ 87,969 երկրային [[օր]]վա ընթացքում։ Մերկուրիի [[ուղեծիր]]ը ունի Արեգակնային համակարգի մոլորակներից ամենամեծ [[էքսցենտրիսիտետ]]ը և ամենափոքր [[ուղեծրի թեքում]]ը։ Մերկուրին կատարում է երեք պտույտ սեփական առանցքի շուրջ Արեգակի շուրջ երկու պտույտների ընթացքում։
Մերկուրիի ուղեծրի [[Ապոկենտրոն և պերիկենտրոն|պերիհելին]] Արեգակի շուրջ պտտվում է ([[պրեցեսիա]]) Արեգակի շուրջ 43 [[Կորի րոպե|կորիաղեղնային վայրկյանով]] մեկ հարյուրամյակի ընթացքում, այս ֆենոմենը բացատրվել է 20-րդ դարում [[Ալբերտ Այնշտայն]]ի [[Հարաբերականության ընդհանուր տեսություն]]ում։ Մերկուրիի տեսանելի [[աստղային մեծություն]]ը [[Երկիր|Երկրից]] դիտելիս կազմում է 2,3 – 5,7, սակայն այն դժվար է դիտարկել, քանի որ նրա ամենամեծ անկյունային հեռավորությունը Արեգակից կազմում է ընդամենը 28,3°։ Այդ պատճառով Մերկուրին հիմնականում կորում է [[Արեգակի թագ]]ի փայլի մեջ։ Եթե չլինի Արեգակի [[խավարում]], Մերկուրին կարելի է դիտարկել միայն [[արևամուտ]]ի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևմտյան կետում կամ [[արևածագ]]ի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևելյան կետում։ Երկրագնդի [[հասարակած]]ին մոտ Մերկուրին կարելի է դիտարկել ավելի հեշտությամբ, քանի որ նրա բարձրությունը [[հորիզոն]]ից հասնում է մինչև 28°։ Սա պայմանավորված է նրանով, որ Արեգակը հասարակածում մայր է մտնում և ծագում ավելի արագ, այսինքն մթնշաղի ժամանակահատվածը ավելի փոքր է, ինչպես նաև [[խավարածիր]]ը հատում է հորիզոնը հասարակածում ավելի սուր անկյան տակ։
Մերկուրիի մասին համեմատաբար քիչ բան է հայտնի, երկրի վրա տեղակայված [[աստղադիտակ]]ներով հնարավոր է եղել դիտարկել միայն նրա լուսավորված մասը, սահմանափակ մանրամասնություններով։ Մոլորակի մանրակրկիտ հետազոտությունները առաջ շարժվեցին երկու [[ավտոմատ միջմոլորակային կայան]]ների օգտագործմամբ։ Նրանցից առաջինը [[ՆԱՍԱ]]-ի կողմից արձակված [[Մարիներ-10]] սարքն էր, որը նկարահանեց և փոխանցեց մոլորակի մակերևույթի մոտ 45%-ը [[1974]]-[[1975]] թվականներին։ Երկրորդը [[Մեսենջեր]] ԱՄԿ-ն է, որը մուտք գործեց Մերկուրիի ուղեծիր 2011 թվականի մարտի 17-ին։