«Մասնակից:LauraKir/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 1.
[[Պատկեր:Alien Autopsy - 21 (4470867097).jpg|մինի|աջից|«Այլմոլորակայինի դիահերձում»` ինստալյացիա Ռոսուելի ՉԹՕ թանգարանում]]
'''Ռոզուելյան միջադեպ''' ({{lang-en|Roswell incident}}, ինչպես նաև '''ՉԹՕ-ի Ռոզուելյան միջադեպ''' {{lang-en|Roswell UFO incident}})՝ [[1947]] թվականի հուլիսին [[չբացահայտված թռչող օբյեկտ]]ի ենթադրյալ կործանում [[ԱՄՆ]] [[Նյու Մեքսիկո]] նահանգի [[Ռոզուել]] քաղաքի մոտ:
Հայտնաբերված օբյեկտի անհայտ բնույթի պատճառով սկսած 1970-ականների վերջից այդ միջադեպը կատաղի վեճերի և [[Դավադրության տեսություն|դավադրության տեսությունների]] պատճառ է դարձել:
[[ԱՄՆ ռազմաօդային ուժեր]]ի պաշտոնական դիրքորոշման՝ հայտնաբերված օբյեկտը [[Եղանակի գունդ|եղանակի գունդ]] է, որը օգտագործվել է «[[Նախագիծ «Մողոլ»|Մաղոլ]]» գաղտնի ծրագրի շրջանակներում<ref>United States Air Force (Col. Richard L. Weaver, USAF; 1st LT. James McAndrew, USAFR), ''The Roswell Report: Fact versus Fiction in the New Mexico Desert'' (1995){{ref-en}}</ref>:
Տարբեր լրագրողական աղբյուրներում տարածված է այն վարկածը ըստ որի օբյեկտը արտերկրյա տիեզերանավ է, իսկ նրա օդաչուն այլմոլորակային է, որին ԱՄՆ-ի ղեկավարությունը բռնել է և թաքցրել: Այս իրադրաձությունը դարձել է ամերիկյան փոփ-մշակույթի ամենահայտնի տարրը, և դրա շնորհիվ Ռոզուել քաղաքի անունը հաճախ ասոցացվում է [[Չբացահայտված թռչող օբյեկտ|ՉԹՕ]]-ի հետ<ref name="ARoswellRequiem">B.D. Gildenberg. «A Roswell Requiem». ''Skeptic'' 10-1 (2003).{{ref-en}}</ref>:
Սկզբում միջադեպը արագ մոռացվել է նույնիսկ [[Ուֆոլոգիա|ուֆոլոգների]] կողմից և անհայտ է մնացել շուրջ 30 տարի: Հետո՝ 1978 թվականին, ֆիզիկոս և ուֆոլոգ Սթենթոն Թ. Ֆրիդմենը ({{lang-en|Stanton T. Friedman}}) հարցազրույց վերցրեց մայոր Ջեսսի Մարսելից, ով մասնակցել էր 1947 թվականի միջադեպի ուսումնասիրությանը: Մարսելը վստահ էր, որ զինվորականները թաքցրել են հայտնաբերված այլմոլորակային տիեզերանավը: Նրա պատմությունը մեծ տարածում ունեցավ ՉԹՕ-ի երկրպագուների ու հետազոտողների մեջ և հայտնվել է այդ թեմային վերաբերող մի քանի վավերագրական ֆիլմերի մեջ<ref name=autogenerated1>B.D. Gildenberg. «A Roswell Requiem». ''Skeptic'' 10-1 (2003).</ref>: 1980 թվականի փետրվարին «The National Enquirer» թերթը վերցրեց սեփական հարցազրույց Մարսելից, որը ավելի հանրաճանաչ դարձրեց Ռոզուելայն միջադեպը<ref name="ARoswellRequiem"/>:
|