«Մարիա Ադելաիդա (Լյուքսեմբուրգի Մեծ դքսուհի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Erbherzogin Maria Adelheid 1909.jpg|thumb|ձախից|upright|Արքայադուստր Մարիա Ադելաիդան (1909)]]
[[Պատկեր:Marieadelaide1919.PNG|thumb|ձախից|200px|Մարիա Ադելաիդա 1919 թ․<ref>{{cite web|last1=Donovan|first1=Henry|title=Chicago Eagle|url=http://idnc.library.illinois.edu/cgi-bin/illinois?a=d&d=CHE19190201&e=-------en-20--1--txt-txIN-------#|website=Illinois Digital Newspaper Collections|accessdate=26 June 2015}}</ref>]]
Լյուքսեմբուրգի Մեծ դուքս [[Վիլհելմ IV (Լյուքսեմբուրգի Մեծ դուքս)|Վիլհելմ IV]] և [[Մարիա Աննա Պորտուգալսկայի]] վեց դստրերից ավագը՝ Մարիա Ադելաիդան 1907 թվականի հուլիսի 10-ին հռչակվեց Վիլհելմ IV գահի ժառանգորդ, քանի որ նա ճուներ արական սեռի ժառանգներ: Այդ պատճառով, երբ նրա հայրը մահացավ 1912 թվականի փետրվարի 25-ին, նա դարձավ Լյուքսեմբուրգի առաջին իշխող Մեծ դքսուհին և Լյուքսեմբուրգի առաջին միապետը՝ սկսած 1296թվականից (բոհեմիայի թագավոր [[Յոհան Կույրից]] հետո), որը փաստացի ծնվել էր այդ երկրում:
 
Մեծ դքսուհին նեծ հետաքրքրություն է ցուցաբերել քաղաքականության նկատմամբ և ակտիվորեն մասնակցել է Մեծ Դքսության կառավարման ու քաղաքական կյանքին: Այնուամենայնիվ երկրում քաղաքական ճգնաժամ էր հասունանում: Վարչապետ [[Պոլ Էյշենի]] մահից հետո (1915), որն անփոփոխ էր դեռ Մեծ դուքս Ադոլֆի ժամանակներից, Մարիա Ադելաիդան մեկ տարվա ընթացքում հինգ անգամ հրաժարական է տվել կառավարությանը: Քաղաքական գործիչների շրջանում անտեսվում էին Գերմանիայի, Ֆրանսիյի, հատկապես Բելգիայի անեքսիոնիստական ձգտումները: [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմի]] ժամանակ Մարիան բավականին ջերմ հարաբերություններ ուներ գերմանացի օկուպանտների հետ, որոնց համար խիստ քննադատվում էր պատերազմի ավարտից հետո: Չնայած այն հանգամանքին, որ նա ոչ մի անգամ չի խախտել Սահմանադրությունը [[1919]]-ի հունվարին խորհրդարանում սկսեցին պահանջել նրա հրաժարականըը: Միևնույն ժամանակ հարևան Ֆրանսիայի և Բելգիայի խոշոր քաղաքական գործիչները սատարում էին Լյուքսենբուրգի նկատմամբ զավթողական ծրագրերին և շահագռգռված էին Մարիա Ադելաիդայի վարկաբեկմամբ: Վարչապետի հետ խորհրդակցելուց հետո, 1919 թվականի հունվարի 14-ին Մարիա Ադելաիդան հրաժարվել է գահից, հօգուտ իր կրտսեր քրոջ՝ Շառլոտայի:
 
[[Պատկեր:Marieadelaide1919.PNG|thumb|ձախից|200px|Մարիա Ադելաիդա 1919 թ․<ref>{{cite web|last1=Donovan|first1=Henry|title=Chicago Eagle|url=http://idnc.library.illinois.edu/cgi-bin/illinois?a=d&d=CHE19190201&e=-------en-20--1--txt-txIN-------#|website=Illinois Digital Newspaper Collections|accessdate=26 June 2015}}</ref>]]
1920 թվականին Մարիա Ադելաիդան գնացել էր [[Իտալիայի գավառներ|Իտալիայի Մոդեն]] քաղաքում գտնվող Կարմելիտոկի վանք: Ավելի ուշ Հռոմում նա միացել էր «Աղքատության Քույրերին», վերցնելով «Աղքատության Մարիա Քույրեր» անունը: Նրա առողջության վատթարացումը թույլ չի տվել նրան մնալ միանձնուհի, և նա, իվերջո ստիպված էր եղել լքել վանքը: Նա այդ ժամանակ տեղափոխվել էր Բավարիայի Հրենբուրգ դղյակ, որտեղ մահացել էր գրիպից 1924 թվականին: 1947 թվականի հոկտեմբերի 22-ին, նրա մարմինը թաղվել է Լյուքսենբուրգ քաղաքի Աստվածամոր տաճարի դքսական դամբարանում: