«Մասնակից:AKB7/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
 
=== Մրցաշրջան 2016-2017 ===
[[Պատկեր:Shahter-Reak M 2015 (15).jpg|մինի|ձախից|Բենզեման 2015 թվականին]]
 
2016 թվականի դեկտեմբերին Բենզեման «Ռեալի» կազմում մասնակցեց [[Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն 2016|աշխարհի ակումբային առաջնության]], որը կայացավ [[Ճապոնիա]]յում<ref>{{cite news|url=http://www.uefa.com/uefachampionsleague/news/newsid=2431480.html|title=Real Madrid prepare for FIFA Club World Cup|publisher=UEFA.com|date=2016-12-14|accessdate=2016-12-19}}</ref>։ Դեկտեմբերի 15-ին կայացած Մեքսիկական «Ամերիկայի» դեմ կիսաեզրափակիչ խաղում Բենզեման գոլի հեղինակ դարձավ առաջին խաղակեսի վերջնամասում, որը հնարավորություն տվեց «սերուցքայիններին» դուրս գալ եզրափակիչ<ref>{{cite news|url=http://www.goal.com/en-gb/match/am%C3%A9rica-vs-real-madrid/2357632/report|title=Club America 0–2 Real Madrid: Benzema and Ronaldo fire Blancos to final|publisher=Goal.com|author=Joe Wright|date=2016-12-15|accessdate=2016-12-19}}</ref>։ Երեք օր անց ճապոնական «Կասիմա Անտլերս» ակումբի հետ կայացած եզրափակիչ խաղի 9-րդ րոպեյին Բենզեման բացեց խաղի հաշիվը։ «Ռեալ Մադրիդը» հաղթեց 4։2 հաշվով լրացուցիչ ժամանակի արդյունքում, քանի որ հիմնական ժամանակում հաղթողին որոշել չհաջողվեց։ Այդ առաջնությունում հաղթելու շնորհիվ Կարիմը մադրիդյան ակումբի կազմում իր 10-րդ տիտղոսը նվաճեց։
 
2017 թվականի փետրվարի 15-ին [[Չեմպիոնների Լիգա 2016–2017|Չեմպիոնների լիգայի 2016-2017]] մրցաշրջանի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ընդդեմ «[[Նապոլի (ֆուտբոլային ակումբ)|Նապոլիի]]» Բենզեման խփեց մադրիդյան ակումբի առաջին գոլը, խաղը ավարտվեց 3։1 հաշվով։ Խփած գնդակը դարձավ 51-րդը հարձակվողի համար այդ մրցաշրջանում, որ նրան հնարավորություն տվեց շրջանցելու [[Թիերի Անրի|Թիերի Անրիին]], Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ֆրանսիացի հարձակվողների ցուցակում։ Իր ելույթի համար Բենզեման ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող<ref>{{cite news|url=https://indianexpress.com/article/sports/football/karim-benzema-ends-drought-with-a-record-breaking-goal-4527687/|title=Karim Benzema ends drought with a record breaking goal|publisher=The Indian Express|date=2017-02-16|accessdate=2017-02-16}}</ref>։
 
2016-2017 մրցաշրջանի արդյունքում «Ռեալ Մադրիդը» հաղթեց [[Լա Լիգա |Լա Լիգայում]]<ref>{{cite web|url=http://www.laliga.es/noticias/real-madrid-campeon-de-laliga-santander-2016-17|title=El Real Madrid, campeón de LaLiga Santander 2016/17|date=2017-05-21|work=laliga.es}}</ref><ref>{{cite web|url=https://www.bbc.com/sport/football/39926301|title=Real Madrid win La Liga title with victory at Malaga|date=2017-05-21|work=bbc.com}}</ref> և Չեմպիոնների լիգայում<ref>{{cite web|url=http://www.uefa.com/uefachampionsleague/season=2017/matches/round=2000787/match=2019641/postmatch/report/index.html|title=Majestic Real Madrid win Champions League in Cardiff|date=2017-06-03|work=uefa.com}}</ref>։
 
=== Մրցաշրջան 2017-2018 ===