«Դևիդ Ֆինչեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կատեգորիաների ավելացում, վիքիֆիկացում
Տող 26.
 
== Կյանքը և կարիերան ==
Ֆինչերը ծնվել է [[1962]] թվականի օգոստոսի 28-ին [[Դենվեր]]ում ([[Կոլորադո]], [[ԱՄՆ]]): Երբ Ֆինչերը երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց [[Սան Ասլեմո]] ([[Կալիֆոռնիա]]): Պատանի հասակում Ֆինչերը տեղափոխվեց [[Էշլանդ]] ([[Օրեգոն]]), որտեղ նա ավարտեց Էշլանդի ավագ դպրոցը: Ազդվելով «[[Բուչ Քեսիդի և Սանդենս Քիդ]]» ֆիլմից (Butch Cassidy and the Sundance Kid)՝ նա սկսեց ութ տարեկանում նկարահանել ֆիլմեր 8 մմ-անոց խցիկով: Տասնութ տարեկանում գնաց աշխատելու Ջոն Քորթիի Korty Films ընկերությունում: Ֆինչերը [[1983]] թվականին ընդունվեց աշխատանքի [[Ջորջ ԼուքասԼուկաս]]ի Industrial Light & Magic (ILM) ընկերությունը, որտեղ նա մասնակցում էր Twice Upon a Time, «[[Աստղային պատերազմներ: Մաս VI - Ջեդայի վերադարձը]]», «[[Ինդիանա Ջոնսը և Ճակատագրի վանքը]]» ֆիլմերի ստեղծմանը: [[1984]] թվականին նա հեռացավ ILM-ից՝ Քաղցկեղի ամերիկյան ընկերության (American Cancer Society) համար գովազդ նկարահանելու, որում նա ցույց տվեց մոր արգանդի մեջ ծխող երեխայի: Դա անմիջապես գրավեց [[Լոս Անջելես]]ի պրոդյուսերների ուշադրությունը, և [[1985]] թվականին Ֆինչերին հնարավորություն տրվեց որպես ռեժիսոր նկարահանելու «[[Կենդանի թմբուկի ձայնը]]» վավերագրական ֆիլմը, որը երաժիշտ [[Ռիք Սպրինգֆիլդ]]ի մասին էր: Նա գովազդներ է նկարահանել Revlon, Converse, Nike, Pepsi, Sony և Levi's ընկերությունների համար:
[[1986]] թվականին նա աշխատանքի է ընդունվում Propaganda Films ստուդիայում, որտեղ սկսեց նկարահանել երաժշտական տեսահոլովակներ և գովազդներ: Ֆինչերի նման շատ ուրիշ ռեժիսորներ, ինչպիսիք են [[Մայքլ Բեյ]]ը, [[Սեմուել Բայեր]]ը, [[Դեյվիդ Քելլոգ]]ը, [[Էնթոնի Ֆուքուա]]ն, [[Սպայք Ջոնս]]ը, [[Գոռ Վերբինսկի]]ն, մինչև խաղարկային ֆիլմեր նկարահանելը մշակում էին իրենց տաղանդը Propaganda Films-ում: Ֆինչերը տեսահոլովակներ է նկարահանել [[Մադոննա]]յի ("Express Yourself", "Vogue", "Oh Father" և "Bad Girl"), [[Բիլլի Իդոլ]]ի ("Cradle of Love"), [[Փաուլա Աբդուլ]]ի ("(It's Just) The Way That You Love Me", "Straight Up", "Forever Your Girl" և "Cold Hearted"), [[Աերոսմիթ]]ի ("Janie's Got a Gun"), [[Ռոլինգ Ստոունս]]ի ("Love Is Strong"), [[Ռոյ Օրբիսոն]]ի ("She's a Mystery to Me"), [[Նայն Ինչ Նեյլս]]ի ("Only"), [[Ռիք Սպրինգֆիլդ]]ի ("State Of The Heart"), [[Ջորջ Մայքլ]]ի ("Freedom '90"), [[Մայքլ Ջեքսոն]]ի ("Who Is It") և այլոց համար:
[[1992]] թվականին Ֆինչերը նկարահանեց իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «[[ՈՒրիշը 3]]», որը լավ արձագանքներ չունեցավ: Սակայն [[2008]] թվականին նկարահանած «[[Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը]]» ֆիլմը արժանացավներկայացվեց «[[Օսկար]]»-ի 13 նոմինացիաներիանվանակարգերում (այդ թվում՝ [[Օսկար լավագույն ռեժիսորի համար|լավագույն ռեժիսոր]] անվանակարգում): Իսկ «[[Սոցիալական ցանցը]]» ֆիլմը ամերիկյան մամուլում ոչ մի վատ արձագանք չունեցավ:
 
== Ֆիլմոգրաֆիա ==